Այսօր ևս, ես ու իմ ընկերները, 14.30-ին լինելու ենք դատարանի առաջ ու սատարելու մեր նահատակված հերոսների ծնողների արդար պահանջին. գրում է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Ճաղերի հետևում պետք է հայտնվեն իշխող քաղաքական խմբակի պարագլուխն ու նրան հանցակից դեմքերը, այլ ոչ թե հայրենիքի պաշտպանության համար նահատակված և իշխանության անբարոյականության թակարդում հայտնված հերոսի մայրը»,-գրել է Աբրահամյանը։