Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Թռչնի գրիպի նոր տեսակը կարող է շատ ավելի վտանգավոր լինել․ այն արագ է մուտացիայի ենթարկվում

Թռչնագրիպը, ինչի պատճառով Մոսկվայի մի քանի շրջաններում կարանտին է հայտարարվել, արագ տեմպերով կարող է մուտացիայի ենթարկվել ու ավելի լայն թափով տարածվել։ Այս մասին ռուսական ТАСС լրատվական գործակալության հետ զրույցում պատմել է պրոֆեսոր Կոնստանդին Կրուտովսկին։

«Ահագնացող տեմպերով մուտացիայի վերածվող թռնչագրիպն ավելի շատ մարդկանց կարող վարակել։ Վիրուսի «ամրապնդումն» այն բանից հետո է տեղի ունենում, երբ այն իր «տիրոջը» հարմարվում ու մեկ այլ տեսակի է փոխակերպվում,- բացատրել է պրոֆեսորն՝ ավելացնելով,- Տեսեք, օրինակ, երբ մարդն ու նրա տնային կենդանին վարակված են գրիպի տարբեր տեսակներով, ապա երկու վիրուսները կարող են միմյանց հետ «միանալ», ինչն էլ նոր մուտացիա կարող է առաջացնել»։

Գիտնականի խոսքով՝ որպես կանոն՝ առաջացող նոր վիրուսը շատ ավելի վտանգավոր  է լինում։ Նա նաև ընդգծել է, որ եթե նոր «ծնվող» վիրուսը «մարդուց՝ մարդ» ճանապարհով փոխանցվի, ապա դա կարող է վիրուսի արագ տարածման, հետևաբար՝ նոր համաճարկի հանգեցնել։

Ս․Վ․