Հոդվածում բազմաթիվ կեղծ պնդումներ կան. քաղաքապետի խոսնակը՝ «Հայկական ժամանակի» մասին

71

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարաետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Երբ կիրակնօրյա հայտնի հոդվածը հրապարակվեց, մենք որպես արձագանք հայտարարեցինք այն, ինչ սովորաբար հայտարարում ենք, երբ առնչվում ենք դեղին մամուլի բամբասանքի հետ․ «չենք մեկնաբանում»։

Այդուհանդերձ, քանի որ այս օրերին հոդվածում հնչած ապատեղեկատվությունը լայնորեն շահարկվում է եւ քանի որ թեմայի շուրջ բազմաթիվ հարցումներ ենք ստանում մեր քաղաքացիներից ու լրատվամիջոցներից, ապա ստիպված ենք բովանդակային արձագանք տալ․

Պաշտոնապես հայտարարում եմ, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ռոբերտ Քոչարյանի հետ որեւէ կերպ չի առնչվել, նրա հետ երբեք չի հանդիպել։

Հոդվածում բազմաթիվ այլ կեղծ պնդումներ եւս կան»։

Հիշեցնենք, որ խոսքը «Հայկական ժամանակ» պարբերականի հերթական հոդվածի մասին է, որն առանց փաստերի, հղում անելով անհայտ աղբյուրների՝ գրում է Հայկ Մարությանի և «Հայաստան» դաշինքի գլխավոր ներկայացուցիչների հանդիպումների, սերտ կապերի մասին։