Կիրակի, Մայիսի 31, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հավաքվում է մեծ դավաճանության խճանկարը

13/08/2022
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գլխավոր դատախազութան պաշտոնական գրությամբ հերքվում է Հայրենիքի զանգվածային դավաճանության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները. ֆեյսբուքյան էջում գրել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Պատգամավորը հրապարակել է դատախազությունց ստացված հարցման պատասխանը ու կից գրել. «Նշել են՝ «2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 9-ը ԱԱԾ քննչական դեպարտամենտում պետական դավաճանության հոդվածով ՔՐԵԱԿԱՆ ՈՐԵՎԷ ԳՈՐԾ ՉԻ ՀԱՐՈՒՑՎԵԼ»։

Հարցումիս շարժառիթն այլ էր։ Կհիշեն շատերը՝ պատերազմի ամենաբեկումնային օրերին, երբ կոտրվեց առաջնագիծը՝ այդքան շատ չարչրկված ու հոկտեմբերի 5-6-ին Նիկոլի գովազդված հակահարձակում կոչվածի, իսկ իրականում՝ Լելեթեփեի գործողության տապալումից անմիջապես հետո, հոկտեմբերի 8-ին անակնկալ նա գրառում արեց, թե առաջնագծում հայտնվել են պանիկա, խառնաշփոթ տարածող մարդիկ։ Զանգվածային մերկապարանոց մեղադրանքների կոչ արեց, ապա դիմեց «…մեր այն հայրենակիցներին, ովքեր ունեն համանման տեղեկություններ, կոչ եմ անում դիմել Ազգային անվտանգության ծառայություն…Դավաճանները չպետք է տեղ ունենան մեր շարքերում եւ մեր հերոսական գեներալների, սպաների, զինվորների, կամավորների, ազատամարտիկների թիկունքը պետք է մաքրել համանման տարրերից…»:

Նույն օրը կինը, որն Արցախում էր, ետ չմնալով ամուսնուց, շտապեց գիշերով գրառում անել դավաճանության մասին։ Սրան էլ հաջորդեց ԱԱԾ-ն. «առաջնորդի» հայտարարության հիման վրա՝ հաղորդագրություն տարածեց, թե կա ձերբակալված արցախցի։

Այդ օրը ԱԱԾ երիտասարդ նորանշանակ պետ, անփոխարինելի Քյարամյանը պաշտոնազրկվեց անհայտ պատճառներով, բայց մնաց Արցախում։ (Դա քննարկման թեմա է արդեն շուրջ 2 տարի, բայց այլ հարց է)։

Նիկոլի գրածից, դրան հաջորդած ԱԱԾ հաղորդագրությունից արդեն անցել է շուրջ երկու տարի: Օրերս ԱԱԾ-ն մերժել է հարցմանս մեջ նշված տեղեկությունը տրամադրել՝ պատճառաբանելով, թե նախաքննական գաղտնիք է (ամեն դեպքում հարցը հետապնդում եմ), բայց հատկանշական է, որ նույն հարցերին ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել է, որ այդ ընթացքում պետական դավաճանության հոդվածով քրեական գործեր չեն հարուցվել։ Հետեւաբար՝ առիթներ չեն եղել։

ՈՒղղակի նիկոլին պետք էր նման մթնոլորտ ձեւավորել, թե բոլորը դավաճան են, ինքը՝ «հարիֆը, խեղճն ի՞նչ անի»։ Կինը շտապել էր ամուսնուն բարոյական աջակցություն ցուցաբերել։ Դե արդեն վաղուց հայ հետախույզի ուսադիրները նիկոլական ծառաների պալատական հանդերձանքով փոխած ԱԱԾ ծառայողները թութակի նման կրկնել էին շեֆի գրած բառերը։ Հանրությանը կեղծ դավաճանություններով, դավաճաններով սնուցելու, հանրային տրամադրություն արմատավորելու գործելաոճին արդեն տեւական ժամանակ դարձել է ԱԱԾ աշխատաձեւը։ Պարբերաբար, հատկապես առավոտյան ժամերին ԱԱԾ լրատվականը սարսափազդու ձայնով, կրկնվող կադրերով հավաքված տեսանյութով հայտնում է հերթական դավաճանության մասին։ Կադրերն էլ նոր չեն, դեռ 2018-ին գեներալ Մանել Գրիգորյանին իբր «տուշանկոների» համար վատ ռեժիսուրայով հավաքել էր այդ օրերին հեղափոխական ագիտատոր, այժմ Ալավերդու քաղաքապետ դառնալ ցանկացող ներկայիս ՔՊ-ական պատգամավորը, որը մինչեւ հիմա չի հերքել։ Իրարահաջորդ «դավաճանությունների» բոլոր դեպքերը մինչեւ երեկ առնչվում էին ՀՀ Զինված ուժերին։ Զինծառայողներ, պայմանագրայիններ։ Ստալինա-նիկոլական դատավճիռն արձակում էին, բայց հետո մոռանում էին ներողություն խնդրել, որ նրանցից շատերն արդարացվել են, մեղադրանքը՝ հանվել։ Անգամ որոշները ստացել են կոչումի ու պաշտոնի բարձրացում։ Կարեւորը՝ հասարակությունը լսել է լրատվությունը, անդադար, չոր, լեւիտանյան ձայնով դատավճիռ-հայտարարությունները։ ՈՒ զանգվածային ինքնախարազանում, թե մեր զինված ուժերը դավաճանել են, բոլորը դավաճանել են, « էն հարիֆը» (նիկոլը) անուժ է եղել այդ ամենի դեմն առնել, ու հիմա ի՞նչ մեղք ունի։ Երկար մտածելու, վերլուծելու համար էլ առիթ չէին տալիս, թե ինչու՞ են բոլոր նման, իբր բացահայտված դեպքերը թվագրված նիկոլական կառավարման 2020-2021 թվականներով։ Որեւէ մեկը չի էլ վերլուծում, թե միգուցե հանրային մթնոլորտն է անպաշտպան դարձել. ամեն օր հայրենադավ հայտարարություններ ՔՊ-ական պատգամավորների, պաշտոնյաների, Նիկոլի շուրթերից լսելուց հետո թշնամու հետ կապ հաստատելը չի համարվում կարմիր գիծ, դավաճանություն, եղկելի արարք։ Բայց ԱԱԾ հեքիաթն այլեւս դարձել էր շատ անհետաքրքիր, փուչիկը պայթում էր, հիմա ամեն մի խելագարի, սեփական մեղքերը քողարկելու համար արդեն դարձնում են ադրբեջանական լրտես, ինչպես նախօրեին արեցին վանաձորցի մի խենթ բիձուկի պարագայում։ Միայն պետք է կարդալ հաղորդագրությունը։ Ու այնքան են շտապել հայ հետախույզները, որ անգամ լուրը տարածելուց հետո չեն էլ տեղադրել պաշտոնական կայքում։

Ինչու՞ եմ հետաապնդում երկամյա անցյալ ունեցող այս բոլոր դեպքերը։ Պատասխանը առավել քան հստակ է՝ հատիկ-հատիկ, փաստ առ փաստ, դրվագ առ դրվագ, ֆեյսբուքյան գրառումներ ու նիկոլական խմբագրումներ իրար կողքի շարելով, հավաքվում է ՄԵԾ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ խճանկարը։ Ու հեռու չէ այն օրը, երբ վերջին մասնիկն է դրվելու միասնական պատկերի մեջ։

ՀԳ բոլոր գրությունները՝ հարցումները, պատասխանները, գրառումները կցում եմ։ Հաջորդիվ մեկ այլ թշնամի բացահայտելու մասին նիկոլական հայտարարությունը, ի պատասխան հարցմանս, գրավոր հերքել է արդեն Քյարամյանն ու ՀՀ Քննչական կոմիտեն։ Այդ մասին՝ հետագայում»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Առաջիկա օրերին ջերմաստիճանն ավելի կբարձրանա. հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում

Հաջորդ գրառումը

Ալիևն անկեղծ է, ինչպես միշտ

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

«Թափանցիկ» եվրոպացիները այդպես էլ չասեցին, թե ո՞վ է այդ հանձնաժողովի 15 միլիոն եվրոն կերել՝ Նիկոլը, Դանչոն, թե՞ հենց եվրոչինովնիկները. Աղասի Ենոքյան

30/05/2026
Հրապարակախոսություն

Ստի, կեղծիքի և դրժված խոստումների մասին խոսելիս առաջին հերթին նայեք հայելու մեջ. Իվետա Տոնոյան

30/05/2026
Հրապարակախոսություն

Գործող իշխանությունից պետք է ազատվել ոչ միայն այս տարիների ընթացքում գործած չարիքների համար․ Վազգեն Մանուկյան

29/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ցանկացած իրադարձություն վերածում է իր նախընտրական PR-ի. Արտակ Զաքարյան

29/05/2026
Հաջորդ գրառումը

Ալիևն անկեղծ է, ինչպես միշտ

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դե ինչ, սկսե՛ք ձերբակալել. խայտառակ, դավաճանական խունտա. Արթուր Խաչիկյան

30/05/2026

Մենք չենք հանձնել Մեղրին։ Մենք կձերբակալենք նրանց, ովքեր ասում են, թե մենք հանձնել ենք Մեղրին։ Այսօր մենք լսեցինք պաշտամունքի գլխավոր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Ռոբերտ Քոչարյանը դեմագոգիա, մանիպուլյացիա չարեց, և դա նրա ձեռագիրն է. Օսկանյան

31/05/2026

Հ1-ի տաղավարում Ռոբերտ Քոչարյանը որևէ դեմագոգիա, մանիպուլյացիա չարեց։ Հ1-ում նրա հետ հարցազրույցը միակ հնարավորթյունն էր՝ Հայաստանով մեկ լսարան ունենալու, բայց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական