Շաբաթ, Մայիսի 24, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հանրային ռադիոյի տան տերը հանրությունն է, ռադիոյի տնօրենն ընդամենը ռադիոյի տնօրենն է. Հակոբ Արշակյան

06/02/2024
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նախ, պետք է արձանագրել, որ Հանրային ռադիոյի տան տերը հանրությունն է, ռադիոյի տնօրենն ընդամենը ռադիոյի տնօրենն է. ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ պատասխանելով Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանին։ 

Նա մասնավորապես գրել է.  «Պետք է արձանագրել նաև, որ իսկապես ասվել է, որ պետք է դադարել, սակայն դադարել լինել գործիք, դադարել լինել անուրջներով ապրող։ Ասվել է, որ ուժեղը ուժեղացնում է իր պետությունը, այն ինչն ունի, ոչ թե նպատակադրվում է ունենալ մի բան, որն իրենը չէ՝ օրինական չէ, իհարկե հեռավոր անուրջներում շատ կապված է իր հետ, որովհետև այնտեղ ապրել են իր նախնիները, անցյալում իրենն է եղել, սակայն այսօրվա իրողությամբ, նա ունի մի բան, որն իր խնամքի ու հոգատարության կարիքն ունի՝ այսօր և հիմա, իրականում, ոչ թե՝ անուրջներում։

Այո, եկեք ուժեղանանք, եկեք դադարենք մեր ունեցածը, աշխարհի կողմից մե՛րը ճանաչվածն աղտոտել, երբ մեր ուշադրության կարիքն ունի՝ անտեսել, երբ մեծարման կարիք ունի՝ թերագնահատել, երբ ջերմության կարիք ունի՝ լքել, երբ մեր ծառայության կարիքն ունի՝ խուսանավել, ճողոպրել, ծուլանալ, երբ մեր բազկի ուժի կարիքն ունի՝ դավաճանել։ Եկեք սիրենք մեր Հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը, որովհետև գոյություն ունի Աստվածաշնչյան ճշմարտություն․ «Որովհետև ով ունի, նրան կտրվի ու կավելացվի, իսկ ով չունի, ունեցածն էլ նրանից կվերցվի»:

Խաղ է ժամանակ շահելու՞, գոնե «շահած» տասնյակ տարիների պատմությունը պիտի հուշի, որ ժամանակ շահելու հայկական «շուստրիությունը» չի աշխատում։ Ընդ որում, ժամանակ շահելու հայկական «շուստրիությանը» հավատացել են միայն Հայաստանի «շուստրի» իշխանությունները, ովքեր ժողովրդին հենց այդ տրամաբանության մեջ․ «ժողովուրդ ջան, դիմացեք, պիտի աղքատ ապրեք, զրկանքներ կրեք, որովհետև մենք ժամանակ ենք շահում և ուժեղանում ենք, բանակ ենք կառուցում»։ Իսկ իրականում մսխում էին առանց այդ էլ ջլատված երկրի հարստությունը։

Հավանաբար շատերը երջանիկ կլինեին, եթե այս թմբիրը շարունակվեր, սակայն խորը քնից արթնացողի դժկամությամբ արձանագրում են, որ իրենց այլևս ոչ ոք չի պատրաստվում քնեցնել՝ սնել անուրջներով՝ կերակրել պատմական արդարությամբ՝ կուրացնել ատելության սերմանմամբ։

Հանրային ռադիոյի տնօրենը սովորական երկրների շարքին է դասում Արևելյան ու Կենտրոնական Եվրոպայի երկրները, իսկ Հայաստանը՝ անսովորների՝ հատուկների, հիմնավորելով, թե հայերին սպառնում է ցեղասպանություն՝ նոր ցեղասպանություն։

Վերջին հարյուրամյակում Արևելյան կամ Կենտրոնական Եվրոպայում տասնյակ երկրներ են առաջացել ու անհետացել քարտեզից, ցեղասպանություն, քիմիական զենքի կիրառումներ, նացիզմ, կոմունիզմ, փառահեղ հաղթանակներ ու նվաստացուցիչ պարտություններ, ավերակներ ու կոտորած՝ տասնյակ միլիոնավոր զոհեր։

Հասկանում եմ, որ դժվար է լինել մեկը բոլորից, իր առանձնահատկություններով ու տարբերություններով, սակայն մեկը բոլորից՝ պատասխանատու իր համար, և, միաժամանակ՝ պատմության ընթացքի համար, մեկը բոլորից՝ բոլորի պես երջանիկ, բոլորի պես դժբախտ, բոլորի պես առանձնահատուկ, բոլորի պես յուրահատուկ, բոլորի պես ուժեղ, բոլորի պես ազատ, բոլորի պես պատերազմի դաշտում զինվոր, իսկ տնօրենի սենյակում՝ տնօրեն, եկեղեցում՝ սպասավոր, իսկ Ազգային ժողովում՝ քաղաքական գործիչ, մեկը բոլորից՝ պատասխանատու իր համար, պատասխանատու բոլորի համար։ Իրողությունն այն է, որ մենք մեկն ենք բոլորից, լեզվական ու մշակութային առանձնահատկություններով, ավանդույթներով, հոգևոր ու նյութական ժառանգությամբ, առավելություններով ու թերություններով, ամբողջի մաս ենք և մեզանով լրացնում ենք ամբողջը։

Այլևս ցեղասպանված չլինելու՝ տնօրենի ձևակերպած պետական նպատակը միայնակ չի՛ կարող լինել պետության նպատակ, սակայն նույնիսկ այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է դադարել լինել լեգիտիմ թիրախ, դադարել նետել մարտահրավեր, որը քոնը չի՝ ուրիշինն է, պետք է դադարել ստրկանալ սեփական ատելությանը՝ ներմուծված ատելությանը։ Այո՛, պատճառներ շատ կան ատելու, բայց անհնար է լինել Ազատ, եթե լցված ես ատելությամբ, կարևոր չէ, թե ում կամ ինչի հանդեպ, կարևոր չէ, թե ինչ պատճառով։ Նույնիսկ պատերազմելիս ատելությունն ավելորդ է։ Պետք է ապրել ու արարել սեփական առաջնահերթությամբ, սեփական օրակարգով՝ ելնել քո՛ ժողովրդի ու պետության շահերից՝ դադարել լինել գործիք ու մանրադրամ՝ սակարկման կույր առարկա։

Ես միայն խղճահարություն եմ զգում բոլոր այն մարդկանց հանդեպ, ովքեր Հայաստանի Հանրապետությունը դիտարկում են որպես բացարձակապես ցեղասպանությունից փրկվելու միջոց, կամ Արցախի հարցը սպասարկելու միջոց, կամ պատմական արդարության վերականգնման միջոց, սա այնքան տխրեցնող է։

Հայաստանի հանրապետությունը պիտի դադարի լինել թիրախ, օգտագործվել որպես առուծախի միջոց, ժողովրդին պետք չէ կուրացնել ատելությամբ, մենք պետք է վերագնահատենք ունեցած երազանքներն ու նպատակները, Հայաստանում մարդիկ պիտի լինեն ազատ ու ստեղծագործ, հոգատար իրենց ունեցածի նկատմամբ՝ տիրոջ իրավունքով, ուժեղ և պատրաստ ցանկացած պահի, առանց ատելության և առանց երկմտանքի պաշտպանել այն ամենն ինչ ունենք՝ եղբայրաբար, կողք կողքի։

Եվ սա մե՛ր նպատակն է, մե՛ր խնդիրը, ոչ թե՝ այլոց։ Սա խոսակցություն է ինքներս մեզ հետ, սա խոսակցություն է ինքներս մեզ հետ, որ պետք է տարվի առանց ավելորդ հույզերի՝ սառը դատողությամբ՝ ինքներս մեզ հետ»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի հերթական նիստ – 06.02.2024

Հաջորդ գրառումը

Բքի պատճառով կան փակ ճանապարհներ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Չպատրաստվել նախորդ ընտրություններին. Վահե Հովհաննիսյան

24/05/2025
Հրապարակախոսություն

Եվ եթե այս օրը բեմում չհնչեց Դավիթի անունը, թող որ հնչի այստեղ, այս տողերում` բարձր, հստակ և ուժեղ

23/05/2025
Հրապարակախոսություն

Ողջունում եմ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը 2028 թվականին Ադրբեջանում անցկացնելու որոշումը. Փաշինյան

23/05/2025
Հրապարակախոսություն

Լավ սովորեք, որ լավ ապրեք. Ժաննա Անդրեասյանի ուղերձը՝ շրջանավարտներին

23/05/2025
Հաջորդ գրառումը

Բքի պատճառով կան փակ ճանապարհներ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Ոչ թե Նիկոլի հեռացման վրա են աշխատում, այլ իրենց տեղը «արևի տակ» գտնելու համար. Տիգրան Աբրահամյան

24/05/2025

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «2026-ի ընտրական գործընթացներին ընդառաջ կրկին ակտուալություն է ձեռք բերել այն...

ԿարդալDetails

Այստեղ հարգում են արժանապատվությունը և ուժը, այլ ոչ թե լացակումած աղերսանքը. Վարդան Ոսկանյան

24/05/2025

Ջրասուզակներն ու փրկարարները Մարմարիկ գետում հայտնաբերեցին 2-ամյա Տիգրանի մարմինը

24/05/2025

Սա համարենք ԵՄ գլոբալիստական ղեկավարության նվերը Փաշինյանին. Սուրեն Սարգսյան

24/05/2025

Ինչի՞ վրա է ամսական շուրջ 50.000 դոլար ծախսելու ՀՀ կառավարությունը Վաշինգտոնում

24/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական