Երկուշաբթի, Հոկտեմբերի 6, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանում պետականության վերականգնման առաջին պայմանը Փաշինյանի լեգիտիմության դեֆիցիտի խորացումն է. վերլուծություն

21/08/2025
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

3 խնդիր, որոնցից Փաշինյանը չի կարող փախչել և չի էլ կարող լուծել դրանք: Դրանք են՝ իր լեգիտիմության դեֆիցիտը և դրանից բխող կեղծ խաղաղության պարադոքսը, որը որևէ կերպ իրապես ամրացնել նա չի կարող: Մոտ մեկ շաբաթ առաջ նշել էի, որ իշխանական պրոպագանդան և էյֆորիան շատ ավելի կարճ է տևելու, քան պատկերացնում եք, և իշխանությունը Վաշինգտոնյան ճռճռան շոուից բացի, ստիպված կլինի իր 10-12% ընտրազանգվածին և հատկապես 88-90% ոչ իր ընտրազանգվածին հաշվետվություն, բացատրություն տալ այն ամենի մասին, ինչը շրջանցվել է համաձայնագրում, բայց դարձել է համաձայնագրի լինելիության գրավական: Փաշինյանը զգում է, որ վաճառքի ենթակա «խաղաղությունը» խամրում է դեռ չեկած: Դա է պատճառը, որ նույնիսկ հիմա բրիֆինգ է անում:

Որքան էլ բրիֆինգ անի, միևնույն է նրա իշխանության ճգնաժամը ունի երեք առանցքային բաղադրիչ, որոնք անբեկանելի են և անլուծելի, քանի որ նա այլևս անցել է ռուբիկոնը․

1. լեգիտիմության բացարձակ դեֆիցիտ,

2. ավտորիտար ռեժիմի աստիճանական ձևավորում,

3. հասարակության հոգեբանական ընկալումը, որտեղ նույնիսկ խաղաղությանը հնարավոր չի հավատալ, քանի որ այն բերում է խրոնիկ խաբեբան։

Այս երեք երևույթները սերտաճել են միմյանց հետ և ստեղծել են փակուղային իրավիճակ։

1. Լեգիտիմության դեֆիցիտ

Փաշինյանի իշխանության գոյության ամենամեծ խնդիրը ընտրություններով ձևականորեն ստացած իրավական մանդատը չէ։ Նրա հիմնական թուլությունը այն է, որ նա դադարել է ընկալվել որպես վստահելի իշխանություն։ Հանրային հոգեբանության մեջ նրա խոսքը զրկված է արժեքից։ Նրա որոշումները նույնիսկ, եթե տեսանելիորեն լավ արդյունք խոստանան, հանրության ճնշող մեծամասնության կողմից ընկալվում են կասկածանքով։ Սա կոչվում է լեգիտիմության դեֆիցիտ․ իշխանությունը չի ընկալվում որպես օրինական և արժանահավատ առաջնորդություն։

2. Ավտորիտար ռեժիմի վերածվելու վտանգը:

Փաշինյանի լեգիտիմության կորուստը անխուսափելիորեն բերում է իշխանության ավտորիտարացման։ Դա պարզ մեխանիզմ է․ որքան քիչ վստահություն ունի առաջնորդը, այնքան ավելի է դիմում ճնշումների, դատական և քաղաքական ինստիտուտների վերահսկողությանը, քարոզչական մանիպուլյացիային: Փաշինյանի վարած քաղաքականությունը հստակ ցույց է տալիս այդ անցումը․

• քաղբանտարկյալներ,

• դատարանների ճնշում,

• լրատվադաշտի խեղաթյուրում մետաճշմարտութուններով ու կեղծիքով

• հանրային բևեռացում, որտեղ ընդդիմախոսը ոչ թե այլ կարծիք ունեցող քաղաքացի է, այլ «թշնամի»։ Արդյունքում լեգիտիմության դեֆիցիտը լրացվում է ոչ թե վստահության վերականգմամբ, այլ ավտորիտար գործիքակազմով։

3. Խաբեբայության հետևանքով հանրային ապատիա:

Փաշինյանին չեն հավատում ոչ միայն նրա սխալների, այլ հատկապես նրա խրոնիկ խաբեբայության պատճառով։ Երբ մի առաջնորդ անընդհատ խոստանում է մի բան, բայց իրականում իրականացնում է հակառակը, հասարակության հոգեբանության մեջ ձևավորվում է երկու բան.

• ապատիա՝ մարդիկ դադարում են հավատալ որևէ խոստման,

• հոգեբանական մերժում՝ նույնիսկ եթե նա բերում է ինչ-որ դրական երևույթ (օրինակ՝ խաղաղության խոստում), մարդիկ չեն հավատում, որովհետև խնդիրը ոչ թե խաղաղությունն է, այլ այն բերողը, իսկ եթե բերողը Փաշինյանն է, ապա դա արդեն կեղծ է և ֆեյք:

Այս երևույթը կոչվում է քաղաքացիական վստահության կոլապս։ Երբ կեղծիքը երկար ժամանակ ներկայացվում է որպես իրականություն, հասարակության համար անհնար է դառնում ընդունել նույնիսկ իրական հաջողությունը։

Այսօր Հայաստանում առկա է փակ շղթա․

• լեգիտիմության դեֆիցիտը վերածում է իշխանությանը ավտորիտար ռեժիմի,

• ավտորիտար գործիքակազմը խորացնում է հանրային բաժանումը,

• խաբեբայության հետևանքով առաջացած հոգեբանական մերժումը թույլ չի տալիս, որ նույնիսկ «խաղաղություն» հասկացությունը ընկալվի որպես արժեք։

P.S.

Փաշինյանի խնդիրն այն չէ, թե ինչ արդյունք է նա բերում։ Նրա խնդիրն այն է, որ նա դարձել է այնպիսի քաղաքական ֆիգուր, որի բերած նույնիսկ լավագույն արդյունքը հասարակության աչքում կեղծ է։ Իսկ սա նշանակում է մեկ բան․ Հայաստանում պետականության վերականգնման առաջին պայմանը Փաշինյանի լեգիտիմության դեֆիցիտի խորացումն է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ես ՀՀ միակ վարչապետն եմ, որ ժողովրդին կոչ է արել հեղափոխություն անել, եթե ժողովուրդը հեղափոխություն չի արել, ուրեմն համաձայն է ինձ հետ. Փաշինյան

Հաջորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանը ճիշտ է՝ Արցախի հարցը փակելով է հասել խաղաղության՝ միայն և բացառապես

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Եթե համաժողովրդական շարժում չստեղծենք, ոչ իմփիչմենտով, ոչ էլ ընտրություններով Փաշինյանին հեռացնել չի ստացվի. Զուրաբյան

06/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Երևանը դարձնելու ենք Համահայկական Մայրաքաղաքին արժանի քաղաք, շքեղ մեգապոլիս, որը կլինի միաժամանակ ապրելու և աշխատելու համար հարմարավետ քաղաք

06/10/2025
Հրապարակախոսություն

Թուրք – վրացական սահմանին հայտնաբերված անձնագրերն ի՞նչ նպատակի են ծառայելու…առջևում 2026 թվականի ընտրություններն են

04/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայ դատավորի դաժան ճակատագիրը. Հայկ Դեմոյան

04/10/2025
Հաջորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանը ճիշտ է՝ Արցախի հարցը փակելով է հասել խաղաղության՝ միայն և բացառապես

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Թրամփի գլխավոր նպատակը՝ Նոբելյան մրցանակը «խաղաղության անունից` հանուն պատերազմի»

06/10/2025

2025 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկրի հայտարարումից առաջ թեկնածուների ցուցակին ավելացել է ռեկորդային 338 թեկնածու (244 անհատ և 94 կազմակերպություն),...

ԿարդալDetails

Իրանում գազի ու նավթի նոր հանքավայրեր են հայտնաբերվել

06/10/2025

Շնորհավորում եմ՝ դուք ձեր գործունեությամբ կարողացել եք կոնսենսուս ապահովվել. բոլորը համակարծիք են՝ Փաշինյանը պետք է հեռանա. Մամիջանյանը՝ ՔՊ-ականին

06/10/2025

«Մակրոնը պետք է հեռանա». վարչապետից հետո էլի հրաժարականներ կլինեն

06/10/2025

Կլիմայական ճգնաժամը ստիպում է Իրանին տեղափոխել իր մայրաքաղաքը

06/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական