Հռոմի ստատուտը վավերացնելուց հետո Հայաստանը կանգնած է ինքնիշխանությունը կորցնելու վտանգի առաջ. հայտարարել է ռուս քաղաքական փորձագետ Եվգենի Միխայլովը։
Նրա խոսքով՝ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումն անընդունելի է, դա «Հայաստանը բացահայտ թքել է Ռուսաստանի վրա»։«Երևանը պետք է հասկանա, որ կտրուկ քայլեր է ձեռնարկում սեփական ինքնիշխանությունը կորցնելու ուղղությամբ, առանց Ռուսաստանի Հայաստանը չի լինի, միայն Ռուսաստանի Դաշնությունը կարող է օգնել այս երկրին»,- ասել է Միխայլովը։