Չորեքշաբթի, Նոյեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հակոբ Ասլանյանը խմբակցության ու խմբակցությունից ինֆորմացիայի արտահոսքի անցքի միջև ընտրեց երկրորդը

12/12/2024
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հովիկ Աղազարյանը, որ հիմա փորձում է ազատամտության ու կամ այլախոհության համար հալածյալի ու կամ զոհի կերպարի մեջ մտնել, բավականին զգալի ժամանակահատված եղել է ոչ ավել, ոչ պակաս «Հրապարակ» օրաթերթի ինֆորմատորը՝ խմբակցության փակ նիստերից ու վարչապետի հետ հանդիպումներից։ Սա, փաստացի, հաստատել են Աղազարյանը և գրեթե ուղիղ հաստատել է տվյալ լրատվամիջոցը, այս մասին հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության փոխնախագահ, ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«Ի՜նչ արժեր միայն «Հրապարակ» օրաթերթի` Աղազարյանին հեռացնելու հաջորդ օրը տպած ամոթանք-հեգնանքը՝ ՔՊ-ին՝ Աղազարյանի պես մարդուն հեռացնելու համար։ Սա, իհարկե, հասկանում եմ։ Ոչ մի լրատվամիջոց էլ չէր ուզի, որ իշխանական խմբակցությունից ինֆորմացիայի արտահոսքի իր բաժին անցքը փակվեր։ Այդ արտահոսքի անցքից օգտվելու մեջ ես լրատվամիջոցին չեմ էլ մեղադրում։

Ի դեպ, նաև պիտի արձանագրեմ, որ երբ իմացա՝ Աղազարայանն է եղել «Հրապարակի» ինֆորմատորը, վերջապես հասկացա, թե ինչու էին խմբակցության նիստերի մասին «Հրապարակի» մանրապատումները տեղ-տեղ հատում իրականության և բանականության սահմանները։

Ինչևէ, թույլ տվեք ասել, որ սեփական թիմի ներսից տեղեկություններն ակնհայտորեն քաղաքական հակառակ ճամբարի լրատվականին փոխանցելը, այս ճանապարհով տարատեսակ ներթիմային ինտրիգներ հյուսելը, վարչապետի հետ փակ հանդիպումների ժամանակ հնչած խիստ զգայուն ինֆորմացիան անգամ չխնայելը, կարծում եմ, մեկ բնութագրում ունի, որը, սակայն, այս գրառման մեջ չեմ զետեղի։

Իսկ Աղազարյանի կողմից իր՝ «զոհի» կարգավիճակն ամբողջացնելու համար ընտրովի կերպով ինչ-որ չատերի մասին կիսատ-պռատ մեկնաբանություններն ուղղակի զավեշտալի են։ Այդ չատերն անձամբ ինձ շատ քիչ են հետաքրքրում, թեև պիտի արձանագրեմ, որ Աղազարյանը չափազանց ընտրովի է մոտենում այդ չատերի հրապարակայնացման իր գործողություններին։

Ինչ վերաբերում է Հակոբ Ասլանյանին՝ ապա այն, ինչ վերաբերում է Հովիկ Աղազարյանին, պարզվեց, որ վերաբերում է նաև Հակոբ Ասլանյանին, քանի որ վերջինս խմբակցության ու խմբակցությունից ինֆորմացիայի արտահոսքի անցքի միջև ընտրեց երկրորդը»,- Ֆեյսբուքում գրել է Ալեքսանյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

115 ներկայացում չկայացավ, 3 առաջնախաղ չի կայացել

Հաջորդ գրառումը

Երևան–Նիժնի Նովգորոդ ինքնաթիռը 2 ժամ պտտվել է ՀՀ օդային տարածքում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Այս իրավիճակում առավել քան հիմնավորված է դառնում «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման անհրաժեշտությունը. Սուրենյանց

25/11/2025
Հրապարակախոսություն

Վարչապետի կողմից որեւէ անձի, որևէ գործողություն «փողերի լվացում» որակելն իրավապահ մարմիններին ուղղված հրահանգավորում է

25/11/2025
Հրապարակախոսություն

Եկե՛ք Ռուբենին և Ադրբեջանում դեռ պահվող բոլոր մյուս հայ ռազմագերիներին անհապաղ ազատելու կոչ անենք. Փոլ Փոլման

25/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանալեզու մամուլը շատ ագրեսիվ ու վտանգավոր կերպով մեր երկրի տարածքը կոչում է «Արևմտյան Ադրբեջան». վերլուծություն

24/11/2025
Հաջորդ գրառումը

Երևան–Նիժնի Նովգորոդ ինքնաթիռը 2 ժամ պտտվել է ՀՀ օդային տարածքում

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական