Կիրակի, Հոկտեմբերի 5, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ծավալով փոքր, ասելիքով մեծ ուշագրավ աշխատություն

11/09/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սուրեն Թ. Սարգսյան պգդ, պրոֆեսոր

Երբեմն լույս են տեսնում փոքրածավալ, սակայն տարողությամբ ու ասելիքով հարուստ աշխատություններ, որոնք զգալի հետք են թողնում: Այդպիսին է 2025 թ. Կահիրեում լույս տեսած եգիպտահայ զգալի վաստակ ունեցող մտավորական Պերճ Թերզյանի «Կարելի՞ է արևմտահայերենը փրկել այսօրուան ցավալի վիճակէն» գրքույկը[1]: Ինչպես հայ ժողովրդի ու Սփյուռքի, այնպես էլ Հայոց լեզվի ապագայով մտահոգ Պ. Թերզյանն ուղղակի հարց-կոչ է հնչեցնում, տագնապի ճիչ Սփյուռքի ու նրա լեզվամտածողության կիրառական գործիք արևմտահայերենի անորոշ ապագայի համար:

Լեզվաբան չեմ և այս հիմնահարցի մասին կարտահայտվեմ պատմաբանի դիտակետից: Հետևաբար չեմ կարող չնշել, որ տարբեր, վերջնական ճշգրտման կարիք ունեցող տվյալներով, այսօր աշխարհում ապրում է 10-12 միլիոն իրենց հնագույն աստվածության՝ Հայկի անունով անվանվող հայ: Ավելին, տարբեր երկրների հետազոտողներ նշում են, որ

1. Հայերը աշխարհի ամենահին քրիստոնյա ազգն են և ավելի հին են, քան հռոմենացիները։

2. Հայաստանում միջին հաշվով ապրում է միայն յուրաքանչյուր հինգերորդ հայը։

3. Հայոց լեզուն հունարենի նման, ինքնուրույն ճյուղ է:

4. Մարդաբանները հանգել են այն եզրակացության, որ հայ ժողովուրդն անկախ ռասա է և այն անվանել են՝ արմենոիդ:

5. Հայերը գենետիկորեն ամենապահպանված ժողովուրդն են։ Այսինքն՝ երեք հազար տարի ոչ մեկի հետ չեն խառնվել ու ոչ մեկին չեն ձուլել:

6. Հայ եկեղեցին առանձին եկեղեցի է, որը կոչվում է Հայ Առաքելական եկեղեցի։

7. Հայերն աշխարհում առաջին տեղն են զբաղեցնում միջնադարյան գրողների թվով. V-VII դարերում հայ ժողովուրդը ծնել է ավելի քան 300 գրող, որոնք գրել են ավելի քան 17 հազար գիրք։

8. Մ. թ. ա. 95-65 թթ., իր տարածքով հայկական պետությունն, որը ձգվում էր հյուսիսային Կովկասից մինչև Եգիպտոս և Կիպրոսից մինչև Միջին Ասիա, աշխարհի ամենամեծն էր:

9. Վերջին հազար տարում հայերի թվի չավելացման պատճառը օտարի հազարամյա տիրապետությունն էր, որի ընթացքում նրանք պարբերաբար բնшջնջվեցին մահմեդականություն չընդունելու և այլ պատճառներով:

10. Հայերի մեջ սրբերի թիվն ավելի մեծ է, քան մյուս բոլոր քրիստոնյա ժողովուրդների մեջ՝ միասին վերցրած։ Կաթոլիկ եկեղեցու որոշմամբ 2015 թ. ցեղասպանված 1,5 միլիոն սրբերի շարքին  դասվեցին:

11. 300-500 միլիարդ դոլար կարողություն ունեցող հայկական Սփյուռքը աշխարհի ամենահարուստ սփյուռքներից մեկն է և մոտավորապես 3 անգամ ավելի է, քան՝ Ուկրաինայի, 5 անգամ ավելի, քան՝ Բելառուսի, 2 անգամ ավելի, քան Ղազախ­ստանի և 6 անգամ ավելի, քան՝ Ադրբեջանի բյուջեները։

12. Հայերը Ռուսական կայսրությանը տվել են ավելի շատ գեներալներ, քան Ռուսաստանի բոլոր ազգային փոքրամասնությունները՝ միասին վերցրած։

13. Ոուսումնասի­րողները պնդում են, որ շատ ժողովուրդների երակներում հայի արյուն է հոսում. հայերի ժառանգներ են չինացիների 4 %-ը, յուրաքանչյուր 10-րդ թուրքը, 8-րդ իտալացին և 6-րդ լեզգին: Հայկական գեները մեծ տոկոսներով հանդիպում են նաև վրացիների, սիրիացիների, իրանցիների, ֆրանսիացիների մոտ[2]:

            Մինչև վերջին 20-30 տարիները Սփյուռքի կիրառական լեզուն հիմնականում արևմտահայերենն էր: Սակայն Հայաստանի անկախացումից հետո, երկրում ծայր առած դժվարությունների հետևանքով, զանգվածային արտագաղթ տեղի ունեցավ և արևելահայերենով խոսողների քանակն ավելացավ: Մեր օրերում ոչ միայն այդ գործընթացը շարունակվում է, այլև աստիճանաբար արևելահայերենն ավելի մեծ տեղ է զբաղեցնում սփյուռքահայերի շրջանում: 

Միևնույն ժամանակ, ամենահայահոծ ԱՄՆ-ի և Ռուսաստանի գաղութներում տնտեսական և մի շարք այլ պատճառներով, արդեն կատարվող իրողություն է արևելահայերենի ավել շատ գործածումը: Նշենք նաև, որ արևմտահայերենի անորոշ ապագայով խիստ մտահոգ հեղինակն իրավացիորեն նշում է նաև այդ ասպարեզի բանիմաց ուսուցիչների պակասի, իսկ վերջին տարիներին արդեն՝ չլինելու իրողությունը:

Ազգաշահ մեկնակետից ելնող Պ. Թերզյանն ընդգծում է ևս մեկ ցավալի և կորստաբեր իրողություն՝ կրկնագաղթը, որի արդյունքում մի շարք երբեմնի հզոր և հայեցի դիմագիծ ունեցող գաղութներ այսօր արդեն չգոյության եզրին են: Ասվածը հաստատելու համար վկայակոչում է Եգիպտոսի օրինակը: Գաղութ, որը մի քանի օրենքների և արտագաղթի արդյունքում 1960-ականներին 75 տոկոսով նվազեց:

Մենք, իբրեւ ժողովուրդ,-գրում է հեղինակը,-կ’ապրինք մեր պատմութեան մռայլ շրջաններէն մին: Այդ բերումով ենթադրուած ենք ազգովին եւ միասնաբար ճիգերով դիմագրաւել մեզի պարտադրուած դառն իրականնութիւնները, ինչպէս Արցախի պարտադիր հայաթափումը, Հայաստանի սպառնացող, իրմէ գերհզօր, դժուար դիմադրելի ոյժերը եւ ՍՓԻԻՌՔԱՀԱՅՈՒԹԵԱՆ ՃՆՇՈՂ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹԵԱՆ ԳԱՀԱՎԷԺ ԸՆԹԱՑՈՂ ՁՈՒԼՈՒՄՆ ՈՒ ԱՆՈՐ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ԻՐ ԻՆՔՆՈՒԹԵԱՆ ԳԻՏԱԿՑՈՒԹԵԱՆ ԿՈՐՈՒՍՏԸ»[3] (տառաձևը հեղինակինն է):

            Սփյուռք ասելով հեղինակն իրավացիորեն նկատի ունի Եղեռնից հրաշքով փրկված Հայրենիքից և Միջին Արևելքից եկած գաղթականներին, որոնց էլ համարում է արևմտահայերենի ժառանգորդները: Արևմտահայերենն ապրում և զարգանում էր հատկապես Սիրիայի և Լիբանանի հայահոծ գաղութներում: Իսկ ավելի ուշ այդ գաղութների աննախադեպ թուլացումը, Հայաստանից և Պարսկաստանից մեծ թվով գաղթականների հոսքը և տեղի ունեցած մի քանի այլ գործընթացներ ազդեցին և արևմտահա­յե­րենը սկսեց զիջել դիրքերը: Դրան գումարվեցին սփյուռքահայ կրթօջախներ հաճախողների թվի խիստ նվազումը և «հայերէն լեզուի մասնագէտ ուսուցիչներու պակասը»[4]:

            Հարգարժան հեղինակի նման ինքս էլ «մարդ խրատելու» հավակնություն չունե­նալով նշեմ, որ աշխատության յուրաքանչյուր տող ու բառում անթեղված ցավ ու ափսոսանք կա մերօրյա Սփյուռքի հայեցի դիմագծի կորստի ու արևմտահայերենի մոտ ապագայում անհետացման վտանգի համար: Պատահական չի, որ այդ ցավի ու տառապանքի արդյունքում ծնված այս գրքույկով հեղինակը դիմում է հայկական բոլոր շրջանակներին, կառույցներին ու անհատներին և կոչ անում համատեղել ջանքերն ու փրկել արևմտահայերենն ու հայ ժողովրդի ամենահոծ հատված սփյուռքահայությանը:

            Տարիների կենսափորձը, սփյուռքյան կառույցներում երկարամյա աշխատան­քա­յին գործունեությունը և տևական ժամանակվա մեր բարեկամությունը հուշում են, հիմք տալիս ասելու, որ զգալի վաստակ ունեցող հայ մտավորական Պ. Թերզյանի այս աշխատու­թյունը սթափվելու և հայանպաստ առօրյայով ապրելու, հանուն մեր ժողովրդի արարելու և դժվարագույն այս ժամանակներում որպես հայ հնարավորու­թյուն ստեղծելու, արժանապատիվ քայլելու և գալիք սերունդներին հայավայել ժառանգություն թողնելու համար հոգու յուրակերպ պոռթկում է, կոչ ու հորդոր ամբողջ հայությանը:

30.07.2025


[1] Թերզյան Պ., «Կարելի՞ է արևմտահայերենը փրկել այսօուան ցավալի վիճակէն», Գահիրէ, 2025, 40 էջ:

[2] Տվյալները մեր երկար փնտրտուքի արդյունք են: Աղբյուրների թվարկումն ավելորդ կծանրաբեռնի հրապարակումը, հետևաբար կխուսափենք դրանից: Նշենք միայն, որ տվյալները վերցված են տարբեր աղբյուրներից և հղումներն արված են այդ աղբյուրների բնօրինակի ձևով:

[3] Թերզյան Պ., Կարելի՞ է արևմտահայերենը փրկել այսօուան ցավալի վիճակէն, էջ 7:

[4] Նույն տեղում, էջ 9:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արա Նռանյանն ընտրվեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ

Հաջորդ գրառումը

Իշխանությունն իր լկտիությամբ փորձում է ցույց տալ, որ վեր է օրենքից, հասարակությունից և նույնիսկ բարոյականությունից. Վլադիմիր Մարտիրոսյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025
Նորություններ

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025
Նորություններ

Միահամուռ կերպով դատապարտում ենք ներկա վարչակարգի բոլշևիկյան բռնաճնշումների գործելաոճը. հայտարարություն

04/10/2025
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ օգնության ֆոնդի տնօրենների խորհրդի անդամներին

04/10/2025
Հաջորդ գրառումը

Իշխանությունն իր լկտիությամբ փորձում է ցույց տալ, որ վեր է օրենքից, հասարակությունից և նույնիսկ բարոյականությունից. Վլադիմիր Մարտիրոսյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025

Վրաստանի ՏԻՄ ընտրություններում նորից հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Ընտրությունների արդյունքի հետ չեն հաշտվում եվրոպամետ ընդդիմադիրները։ Թբիլիսիում ցուցարարները ներխուժել...

ԿարդալDetails

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025

Միահամուռ կերպով դատապարտում ենք ներկա վարչակարգի բոլշևիկյան բռնաճնշումների գործելաոճը. հայտարարություն

04/10/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ օգնության ֆոնդի տնօրենների խորհրդի անդամներին

04/10/2025

Խոստանում եմ ավելի մեծ վտանգ լինել իրենց համար այժմ, քան էի մինչեւ այսօր. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի նամակը՝ մեկուսարանից

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական