Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Արա Նռանյանն ընտրվեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ

Արա Նռանյանը ընտրվեց ՀԾԿՀ անդամ: Ազգային ժողովի պատգամավորների քվեարկության արդյունքը ներկայացրեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:

107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել են 89-ը, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Արա Նռանյանին կողմ է քվեարկել 88 պատգամավոր, դեմ՝ 1:

Հիշեցնենք, որ Արա Նռանյանի թեկնածությունն առաջադրել էին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները: