Չորեքշաբթի, Մայիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խորհրդարանական ընդդիմությունը որպես ինստիտուտ չի արձագանքում՝ կտրելով իր կապերը լայն հասարակության հետ. Վահե Հովհաննիսյան

17/07/2023
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երբ ես ասում եմ, որ խորհրդարանական ընդդիմությունը ինստիտուցիոնալ տապալման մեջ է, ոմանք նեղանում են, թեև ես խոսում եմ բացառապես ինստիտուտի մասին, և երբեք կասկածի տակ չեմ դրել անհատների հայրենասիրությունը։

Ես խոսում եմ այլ բանի մասին։ Վերջին 4-5 օրերի ընթացքում տեղի են ունեցել կարևոր իրադարձություններ, և խորհրդարանական ընդդիմությունը որպես ինստիտուտ չի արձագանքել՝ կտրելով իր կապերը լայն հասարակության, այդ թվում՝ իր ընտրազանգվածների հետ։ Չի արձագանքել.

1.     ՌԴ ԱԳՆ կարևոր  հայտարարությանը

2.     Բրյուսելյան հանդիպմանը

3.     Շառլ Միշելի ձևակերպումներին

4.     Արցախում սկիզբ առնող պրոցեսներին

5.     Մայր Աթոռի հոգևոր խորհրդի կարևոր ու հստակ ուղերձին

6.     Ազգային սրբություն համարվող Մատենադարանի շուրջ զարգացումներին

Չի արձագանքել նույնիսկ 270 հազար ձայն ստացած պետական գործչի հանդեպ ապօրինի գույքի մեղադրանքներին։

Սա նորմա՞լ Է։ Սա խորհրդարանական կառավարման համակարգում խորհրդարանական ընդդիմության գործունեությո՞ւն է։ Ի դեպ, արձագանքել ասելով՝ ես նկատի չունեմ հերթական տեքստը ստորագրել։ Արձագանքը քայլերի համակարգ է՝ մարդկանց համախմբելու ուղղությամբ,  մարդկանց ինքնուրույն մտածելու և հետևություններ անելու կոնտենտն է՝ օգնելով, որ հասարակությունը կարողանա կողմնորոշվել ստեղծված իրականության մեջ, հասկանա իր անելիքը։ Սովորական մարդիկ, այդ թվում՝ կիրթ, գրագետ հատվածը, այսօր համատարած չեն հասկանում, թե ինչ է կատարվում. ռուսները ինչ ասացին և ինչու, ինչ վտանգավոր զարգացումներ կան, ինչ է կատարվում Արցախում, Մատենադարանում իշխանական ռեյդերային հարձակումը ինչ է և այլն և այլն։

Բա որ դա չի արվում, աշխարհը ո՞նց հասկանա, որ Հայաստանում Նիկոլից բացի, այլ ուժեր կան, հասարակությունը ո՞նց կոնսոլիդացվի, ո՞նց էմոցիոնալ, ինչ-որ տեղ՝ անօգնական լարվածությունը փոխարինվի մոտիվացված պայքարով։ Սա լուրջ պրոբլեմ է. սրա վտանգը լայն հասարակության համատարած անօգնական-սպասողական մոլորվածությունն է, և՝ դեռևս պայքարի ունակ շրջանակների բարոյալքումը։ Ես ինչ-որ մեկին մեղադրելու խնդիր չեմ դնում. մեր երկիրը արհավիրքի շեմին է, հստակություններ են պետք։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բացե՛ք կյանքի ճանապարհը

Հաջորդ գրառումը

Արայիկ Հարությունյանը երեկոյան տեսաուղերձով է հանդես գալու

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ատելության պիկապը և վաղվա Հայաստանը.

27/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տառացիորեն նույն սցենարն է, նույն գործիքակազմը` նույն դերակատարներով, նույն կենտրոններից ֆինանսավորվող. Սաթիկ Սեյրանյան

27/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի՛ կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» անհարկի ու վտանգավոր տերմինը. Տաթևիկ Հայրապետյան

26/05/2026
Հրապարակախոսություն

Գնալ Հայաստանի՞ց, թե՞ գնալ քվեարկելու. Հակոբ Բադալյան

26/05/2026
Հաջորդ գրառումը

Արայիկ Հարությունյանը երեկոյան տեսաուղերձով է հանդես գալու

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանի անվտանգության բարձրաստիճան նախկին սպան տեղեկություններ է փոխանցել ընդդիմադիրներին

27/05/2026

ArmLur.am-ին ընդդիմադիր ուժերից մեկի շտաբից տեղեկություններ հասան այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի անվտանգության համակարգում նախկինում բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած սպաներից մեկը...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Կապանում և Քաջարանում

26/05/2026

ԿարդալDetails
Հասարակություն

Ո՞ր փողոցներն են փակ լինելու մայիսի 27-ին և 28-ին

26/05/2026

Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն նաև․ Մայիսի 27-ին՝ ժամը 7:00-ից 12։00-ն փակ կլինեն Հանրապետության հրապարակին հարող փողոցները՝...

ԿարդալDetails
Նորություններ

Մասնավոր օպերատորը փոխարինելու է հայ սահմանապահներին և մաքսավորներին. Հրայր Կամենդատյան

27/05/2026

Ռուբիոյի օգուտը։ Հայաստանը համաձայնում է օգտվել մասնավոր օպերատորների («ֆրոնտ օֆիս») ծառայություններից՝ ԹՐԻՓՓ-ի իրականացման գոտիների համապատասխան սահմանային անցակետերում հաճախորդների առերես սպասարկման...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական