ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ցավակցություն է հայտնել ԱԺ պատգամավոր Վիգեն Խաչատրյանի մահվան կապակցությամբ․
«Խորապես ցավում եմ մեր երկրի ներկայիս իշխող վերնախավում ողջախոհությամբ և քաղաքական մտածողությամբ օժտված միակ անձնավորության՝ Վիգեն Խաչատրյանի անժամանակ մահվան կապակցությամբ:
Ունակություններ՝ որ նա դրսևորել է նորանկախ Հայաստանում իր զբաղեցրած բոլոր պաշտոններում: Ուստի անկեղծ ցավակցությունս եմ հայտնում Վիգենի հարազատներին, ընկերներին և բարեկամներին»,-ասված է Տեր-Պետրոսյանի ուղերձում:
Հիշեցնենք, որ 72-ամյա Խաչատրյանը մահացել է հունիսի 21-ին, սրտամկանի ինֆարկտից։