Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խաղատախտակ են նետվել հիմնականում ձիուկները, փղիկները եւ «պեշկաները»

02/11/2022
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել է հոկտեմբերի 31-ին, Սոչիում տեղի ունեցած Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման արդյունքներին։

«Կապիտուլյանտների իշխանությունը Սոչիի հանդիպումից հետո դիմում է իր սիրած այլասերմանը. մանիպուլյացիա, կեղծիքներ, պատասխանատվության բարդում ուրիշների վրա, զազրախոսություն եւ գեոպոլիտիկ աճպարարություն։

Խաղատախտակ են նետվել հիմնականում ձիուկները, փղիկները եւ «պեշկաները»՝ փաթեթավորված հատուկ հանձնարարություններով մանկուրտների, սուտի փորձագետների, քավորուրաց ոչնչությունների լատեքսյան ծածկույթով։

Ի՞նչ են հիմնականում փորձում ձեզ հրամցնել.

1. Փորձեցինք «Լեռնային Ղարաբաղ» հասկացությունը ներառել հայտարարության մեջ, բայց չստացվեց. Ադրբեջանը դեմ էր։

Իրականություն. նախ ոչ մի ապացույց, որ դա արվել է, չկա։ Եվ երկրորդը. ձեզ 2 տարի է, ինչ ասում ենք, որ դուք չեք կարող այլեւս հավասարը հավասարի պես բանակցել ձեզ նսեմացրած ու ծաղրած մարդասպան Ալիեւի հետ։

2. Պուտինն է մեղավոր։

Իրականություն. իհարկե, սպասելիքները Ռուսաստանից ավելի մեծ էին հանդիպումից առաջ, բայց եթե մեզանով պիտի նախեւառաջ զբաղվի Պուտինը, դուք ինչի՞ գլուխ եք նստած եղել Սոչիում։ Վեներա Միլոսսկայի՞…

3. Մեզ հաջողվել է (այստեղ լիքը հիմարություններ, որոնցից ամենակարեւորը՝ «կորիդոր չտվինքն է»):

Իրականություն. Նոյեմբերի 9-հայտարարության մեջ Սյունիքով միջանցք չկա։ Սակայն Գորիս-Կապանը տվեցիք թուրքին, որ իբր «միջանցք չտաք»։ Հետո Բերձորը տվեցիք թուրքին նույն հիմնավորմամբ։ Միջանցքի հարցը փորձում եք մեզ վրա ծախել՝ անկախ օրակարգից եւ հանգամանքներից։

4. Սոչին Պրահայի շարունակությունն էր։

Իրականություն. մեզ մտցրել եք երկու հսկաների պայքարի ճաշացանկի մեջ։ Եվ երկրորդը, եթե այդպիսի դիվանագիտական տաղանդ ունեք, որ Ռուսաստանի եւ Արեւմուտքի մոտեցումները մերձեցնեք, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը վերագործարկեք։

Սոչիից ձեզ օգուտ մնաց (դեռեւս) ձեռքում բռնած զոնտիկը եւ մարդասպան Ալիեւի հետ երեկոյան ուտելու հնարավորությունը։

Իսկ մենք մնացինք մեր ցավերի, կորուստների, տագնապների ու մեր բոցկլտացող զայրույթի մեջ»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԽ քարտուղարը կմեկնի Մոսկվա

Հաջորդ գրառումը

Խախտված ուժերի բալանսը վերականգնելու համար Ռուսաստանն ու Իրանը պետք է հենվեն Հայաստանի վրա

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

34 տարի առաջ ազատագրվեց հինավուրց հայկական Շուշին. Ստեփան Հասան-Ջալալյան

09/05/2026
Հրապարակախոսություն

Պետք է հաղթի առողջ բանականությունը. Արտակ Զաքարյան

08/05/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեզ սպասվում են լուրջ ցնցումներ, շատ լուրջ. Արման Աբովյան

07/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սա ֆիասկո է, Նիկո’լ. Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել

07/05/2026
Հաջորդ գրառումը

Խախտված ուժերի բալանսը վերականգնելու համար Ռուսաստանն ու Իրանը պետք է հենվեն Հայաստանի վրա

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
Նորություններ

Երբ լսում եք քաղհասարակություն բառը, ստուգեք ձեր գրպանները. Արման Գրիգորյան

08/05/2026

Էս պարոնը հայ-ադրբեջանական դիալոգի ամենաակտիվ մասնակիցներից է։ Դե էն դիալոգը, որի շրջանակներում պարբերաբար մեր քաղհասարակության ներկայացուցիչները Բաքու են գնում, նրանցն...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական