Չորեքշաբթի, 29 Հուլիս, 2026

ԱԽ քարտուղարը կմեկնի Մոսկվա

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։

Նոյեմբերի 3-ին ԱԽ քարտուղարը կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 10-րդ հանդիպմանը: