«Հայաքվե» նախաձեռնության ստորագրահավաքին մասնակցող ՀՀ քաղաքացիներին Լոռու մարզում, հատկապես գյուղերում, սպառնում են աշխատանքից զրկելով, զինծառայող երեխաներին ու թոռներին նեղելով, քստմնելի այլ արարքներով. տեղեկացնում է «Հայաքվեի» ներկայացուցիչ Մենուա Սողոմոնյանը։
«Միևնույն է. մենք հասնելու ենք ՀՀ-ի ու Արցախի միասնությանը։ Մենք մեր պապերից ժառանգություն ենք ստացել էս հողը։ Մենք էս հողը շուն ու գելի բաժին չենք դարձնելու, ժառանգելու ենք մեր թոռներին։ Մենք պատվի ու հարգանքի սկզբունքները փոխանցելու ենք մեր զավակներին։ Սրանում է կյանքի ներդաշնակությունը»,-վստահ է նա։