Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞նչ պետք է պատմեին տղաները, որ խնամքով թաքցնում եք մինչև այսօր. զոհված զինվորի քույրը դիմում է Արայիկ Հարությունյանին

09/02/2021
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Շուշիում զոհված ժամկետային զինծառայող Իլյա Հակոբյանի քույրը՝ Հասմիկ Հակոբյանը դիմել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին.

 Չնայած ես ձեր պաշտոնական էջի սև ցուցակում եմ հայտնվել խոսքի ազատության համար, բայց գրառումս անպայման կհասցնեն թիմակիցները։

Լռե՛ք, լռե՛ք, լռե՛ք, հազար անգամ լռե՛ք…

Մենք պարտավոր չենք քանիցս հանդուրժել ձեր #սրտաճմլիկ և #ողորմելի արդարացումները…ինչու՞ եք հիմա այս մասին բարձրաձայնում…

Բավական է…

Հիմա մի քանի հարց.

Ինչու՞ եք թույլատրել Աննա Հակոբյանին հասնել հրամանատարական կետ և ձեզ հրահանգել…

Ո՞րն է եղել նրա առաքելությունը, և ինչպե՞ս եք դուք դրան աջակցել…

Եթե Շոշը պաշտպանող չի եղել, ապա ինչու՞ Շուշին պաշտպանող ազատամարտիկներին հրամայել եք շարժվել դեպի Շոշ՝ այն պաշտպանելու։

Ինչպե՞ս է ստացվում, որ անառիկ Շուշին ընկնում է, ավելի ճիշտ՝ հանձնում եք, երբ շատերին ուղղորդել եք հենց այնտեղ՝ հենց բերդաքաղաքը պաշտպանելու։

Ո՞վ է հրամայել ներսից բացել բերդաքաղաքի դարպասներն ու մեր տղաներին շրջափակման մեջ թողնել…

Ինչու՞ Շուշիի պաշտպանության թեժ մարտերին մասնակցել են 18 տարեկան՝ ընդամենը 1-1,5 ամսվա ժամկետային զինծառայողները…իրավունք ունեի՞ք…

Ինչու՞ Շուշիում շրջափակման մեջ ընկած տղաներին օգնության զորք չի ուղարկվել և, ո՞ւմ ցուցումով և ո՞վ է անմիջապես խոչընդոտել դրան…

Եթե Շուշին պաշտպանող չի եղել, ապա ինչու՞ նրա պաշտպանության մարտերին հարյուրավոր զոհեր ենք տվել…

Շուշիում պատերազմի վերջին օրն իմ եղբայրն է զոհվել…որին դուք միայն 7 օր հետո եք հանել այնտեղից…

Ինչու՞ Շուշիում անմահացած հերոսներից շատերը նույն՝ գլխուղեղի հրազենային վիրավորում են ստացել(контрольный выстрел)…

Ի՞նչ պետք է պատմեին տղաները, որ խնամքով թաքցնում եք մինչև այսօր…

Ինչու՞ կորցրած տարածքների և զորքը լքած հրամանատարներն ամբողջ պատերազմի ընթացքում բացակայել են, չեն մասնակցել պատերազմական գործողություններին, բայց պատերազմից հետո բարձր պաշտոններ են ստանձնել ՊԲ-ում…

Ինչու՞ պատերազմի օրը խաբել եք հանրությանը, թե իբր թշնամին Ստեփանակերտում է, երբ թշնամին Ստեփանակերտ չի մտել…արդարացնելու՞ կապիտուլյացիայի խայտառակ պայմանագիրը…

Ինչու՞ ոչ մի ռումբ չի պայթել ձեր տան, նախագահական նստավայրի, Ազգային ժողովի գլխին…

Ինչու՞…ինչու՞…ինչու՞…ինչու…

Դուք նախագահ եք՝ Երկրի և Ժողովրդի տերը, նրա անվտանգության երաշխավորը։

Դուք Երկրի գերագույն գլխավոր հրամանատարն եք և գլխավոր պատասխանատուն այս ամենի։

Եթե Շոշը պաշտպանող չի եղել, ապա հավաքեիք տարիներով ձեզ փառաբանող կուսակցական թիմին, պատգամավորներին, պետական պաշտոնյաներին և, որպես հրամանատար, առաջնորդեիք մարտադաշտ, կռվեիք մինչև վերջ և արյան գնով պաշտպանեիք այն հողը, որն այլևս ի զորու չէ հանդուրժել ձեր բոլորի դավաճանական քայլերը…ծանր է…

Ծանր է հողի համար…

Գնայիք և դուք էլ զոհվեիք հանուն Հայրենիքի, հանուն այն հողի, որի վրա դուք եք քայլում հիմա, ձեր երեխաները, ձեր անարժան հրոսակախումբը, բայց ոչ մեր Հերոսները…

Թող ձեր երեխաներն էլ որբանային, ձեր մայրերը, կանայք և քույրերն էլ սգակիր դառնային…

Չհամարձակվեցի՞ք…վախեցա՞ք թուրք ահաբեկիչներից…

Ապա ինչու՞ չվախեցան 18-20 տարեկանները…

Չվախեցավ իմ՝ ընդամենը 18 գարուն ապրած Եղբայրը…

Տասը հազարավոր զոհերի և կորցրած Հայրենիքի գլխավոր մեղավորը, դավաճան հողատուի հանցակիցը դուք եք առաջնահերթ…

Եթե մի փոքր հայի արժանապատվություն ունենայիք, առնվազն կգնդակահարեիք ձեզ, որպեսզի գոնե մահից հետո, եթե ոչ Տղաներին, գոնե ձեր երեխաներին արժանի լինեք…

Ցավի և կարոտի մեջ մենք ամեն օր հույսի նշույլ ենք փորձում նշմարել անարդար և անիրավ այս աշխարհում…չենք գտնում, որովհետև լավագույն Տղերքը հեռացել են, և նրանց թանկ արյամբ ձեր գլխավորած դավաճանների հրոսակախումբն է Երկիր կառուցում…

Ես ինձ չեմ ներել հարազատ Եղբորս մահը, դուք ձեզ ներե՞լ եք 10 000 քաջերի մահը…

Հարցրե՞լ եք մեզ՝ ցանկանու՞մ ենք մենք մեր Տղաների արյամբ սրբագործված Երկրում հանդուրժել ձեզ և մյուս դավաճաններին…

Ո՛չ, ո՛չ, ո՛չ, հազար անգամ ոչ…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սենատում սկսվում է Թրամփի իմպիչմենտի երկրորդ գործընթացը

Հաջորդ գրառումը

Պեսկովը հայտարարեց կենսաթոշակների չափը մեծացնելու աշխատանքների մասին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Հրապարակախոսություն

«Ո՜չ Արևմտյան Ադրբեջանին!» շարժման դիմումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակին. Սուրեն Սուրենյանց

14/04/2026
Հաջորդ գրառումը

Պեսկովը հայտարարեց կենսաթոշակների չափը մեծացնելու աշխատանքների մասին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական