ՀՀ ԱԺ ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Շատ հետաքրքիր է, թե ի՞նչը կամ միգուցե ո՞վ է դրդում արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանին անդադար խոսել իր պաշտոնավարման ժամանակ տեղի ունեցած խայտառակ իրադարձություններից, փորձելով արդարանալ, բայց իրականում հաստատելով ամեն ինչ։
Այ օրինակ մեկ այլ նախկին ԱԳ նախարար՝ Էդվարդ Նալբանդյանը ծպտուն անգամ չի հանում, հավանաբար հասկանալով դրա հետևանքները։ Ինչ խոսք, դա ավելի իմաստուն վարքագիծ է։
Հ.Գ.
Օսկանյանը տարբեր երկրների հայ համայնքներին կոչեր անելու փոխարեն, լավ կլինի շարունակի սերտել անգլերեն occupied բառի ստուգաբանությունը։
Նշենք, որ փետրվարի 2-ին ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան օսկանյանը հանդես է եկել հրապարակախոսությամբ՝ կոչ անելով ամերիկահայերին չհանդիպել Փաշինյանի հետ և լեգիտիմություն չտալ նրան։
Կարդացեք նաև՝ Կոչ ամերիկահայերին՝ մի՛ հանդիպեք և լեգիտիմություն մի՛ տվեք Նիկոլ Փաշինյանին. Օսկանյան





