Ուրբաթ, Նոյեմբերի 7, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երբ Ադրբեջանն ու Թուրքիան ձգում են Հայաստանի պարանոցին գցած պարանը, սրանք Վրաստանի դեմ բանաձևին կողմ են քվեարկում. դուշմանը եթե ներսից չլիներ…

04/11/2025
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Հավասարակշռված» արտաքին քաղաքականություն, թե՞ բանականության կորուստ․ հարված Վրաստանի թիկունքին։

Մի քանի անգամ առիթ եմ ունեցել գրելու և խոսելու անցած շաբաթ Երևանում անցկացված Եվրանեսթի 12-րդ նստաշրջանի մասին։ Հիշեցնեմ, որ ՔՊ 4 պատգամավոր «դեմ» քվեարկեցին իմ, Գրիգորյան Աննայի, Վարդանյան Էլինարի, Մամիջանյան Հայկի և սոցիալիստների և դեմոկրատների խմբակցությունը ներկայացնող պատգավորներ Պիերֆրանչեսկո Մարանի և Մարկոս Ռոս Սեմպերեի հեղինակած՝ քաղաքական կոմիտեի զեկույցի փոփոխության առաջարկին, որով Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովն Ադրբեջանից պահանջում էր անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին ու կալանավորված այլ անձանց, ինչպես նաև միջազգային անվտանգային երաշխիքների ներքո ապահովել բռնի տեղահանված արցախահայերի հավաքական ապահով վերադարձն իրենց բնօրրան։

Սակայն, սա ամենը չէ։ ՔՊ-ական պատգամավորները կողմ քվեարկեցին նաև քաղաքական կոմիտեի զեկույցին, որը խիստ քննադատական դրույթներ էր պարունակում ոչ միայն Ռուսաստանի այլև ․․․․ Վրաստանի հասցեին։ Ռուսաստանին քննադատելն այս իշխանությունների համար նորություն չէ և շատ կզարմանայի, եթե ՔՊ-ականներն այս անգամ իրենց քվեարկությամբ այլ քաղաքականություն որդեգրեին։ Սակայն հակավրացական բանաձևին կողմ քվեարկելը նորություն էր։

ՔՊ-ականները մի բանաձևին կողմ քվեարկեցին, որով Եվրանեսթը չէր ճանաչում «Վրացական երազանք կուսակցության ինքնահռչակ իշխանությունը», քննադատվում էր Վրաստանի իշխող կուսակցության «հակաժողովրդավական քաղաքականությունը, բռնությունները, քաղաքացիական ազատությունների սահմանափակումը», իսկ օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենքը գնահատվել էր որպես «դրակոնյան»:

Երբ Ադրբեջանն ու Թուրքիան ձգում են Հայաստանի պարանոցին գցած պարանը, սրանք Վրաստանի դեմ բանաձևին կողմ են քվեարկում: Դուշմանը եթե ներսից չլիներ…»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ալիևը Նիկոլին «անբավարար» է նշանակում քննությունից ու գցում «լիկվիդ». Ռուբեն Մելիքյան

Հաջորդ գրառումը

Փաշինյանը մասնակցում է «Կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» համաժողովին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանն ի վիճակի չէ բալանսավորված տնտեսական հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ․ Վահե Դավթյան

06/11/2025
Հրապարակախոսություն

Նիկոլը Իլհամի իմացած պատմությունն օգտագործում է տարածքներ հանձնելու ու Հայաստանի շահերը ոտնահարելու համար. պատմաբան

05/11/2025
Հրապարակախոսություն

Ալիևը Նիկոլին «անբավարար» է նշանակում քննությունից ու գցում «լիկվիդ». Ռուբեն Մելիքյան

04/11/2025
Հրապարակախոսություն

Ի՞նչ են մտածել իշխանական պատգամավորները՝ կողմ քվեարկելով մի բանաձևի, որով հարցականի տակ են դնում վրացական իշխանության լեգիտիմությունը

03/11/2025
Հաջորդ գրառումը

Փաշինյանը մասնակցում է «Կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» համաժողովին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական