«Արցախի անկախության օրն է։
Եվ հենց այս նշանակալից օրով ես իմացա, որ Սնուփ Դոգի համերգի մեկնարկը ինձ է վստահված, ու ես հնարավորություն ունեմ իմ խոսքը լսելի դարձնել այդ մեծ բեմից»,- տեղեկացնում է արցախցի ռեպեր Լյոկան։
Նրա ֆեկսբուքյան հրապարակումը քննարկումների տեղիք է տվել։ Օգտատերերի 90 տոկոսը դեմ է, որ արցախցի երգիչը Հայաստանի իշխանությունների կազմակերպած Սնուփ Դոգի համերգին բեմ բարձրանա ու թեկուզ կանչի՝ SOS Արցախ։
Օգտատերերը կարծում են, որ Լյոկայի միջացով իշխանություններն ուզում են «մաքրել իրենց», թիրախավորել արցախցի երգչին, քանի որ հանրությունը բողոքում է՝ Արցախը շրջափակված է, ադրբեջանական զինուժը Հայաստանի տարածքում է, ամեն օր զոհեր ունենք, ու այս համատեքստում՝ Սնուփ Դո՞գ, որի համերգի համար ծախսվելու է 6 միլիոն դոլար։