Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն , «COVID-19-ի դեմ պայքարի Չմիավորման շարժման կոնտակտային խմբի գագաթնաժողովին» ելույթ ունենալիս կոչ է արել «Ֆրանսիային ներողություն խնդրել և պատասխանատվություն ստանձնել իր գաղութային անցյալի և ցեղասպանական ակտերի համար, որոնք իրագործվել են Չմիավորման շարժման անդամ երկրների հանդեպ Աֆրիկայում, Հարավ–Արևելյան Ասիայում և այլ վայրերում…»:
Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը մեկնաբանում է Ալիևի հայտարարությունը. «Իսկ գիտե՞ք ինչու է Ալիևը համարձակվում նման բաներ խոսել ԵՄ անդամ Ֆրանսիայի դեմ, որովհետև ըստ ԵՄ–ի՝ Ալիևը «հուսալի գործընկեր է», ոչ թե բռնապետ ու ագրեսոր: Դրա համար էլ բռնապետն իրեն արդեն նման ելույթներ է թույլ տալիս, և սա դեռ սկիզն է:
ԵՄ–ն բազմաթիվ առիթներ կունենա Ալիևի ելույթները վայելելու՝ ուղղված անդամ պետությունների դեմ: Սա Ալիևի անպատժելիության հետևանք է»: