Չորեքշաբթի, Ապրիլի 29, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե որոշվել է, որ թոնրի նկար պիտի լինի հայ մարդու անձնագրում, ապա գոնե հայկական թոնիր կլինի, ոչ թե ինչ-որ քոչվոր ցեղի անհասկանալի պատկեր

29/04/2026
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Շատերն են արդեն անդրադարձել նոր «դիզայնով» անձնագրերի «ներկիր ինքդ» շարքի «գորշ ու դժգույն» նկարներին։ Այսպիսի թոնիր հայ ժողովուրդը երբևէ չի ունեցել, եթե վերջին տարիներին էլ որոշ վայրերում կառուցվել է, ապա գուցե որոշ տեսակի հացեր թխելու նպատակով, չեմ կարող ասել։

Այս նկարում պատկերված թոնիրը հայկական չէ։ Հայի թոնիրը գետնափոր է։ Եւ հայի համար միայն թոնիր չէ, այլ՝ ԹՈՆՐԱՏՈՒՆ, թոնրի կրակն ու ծուխը խորհրդանշել են այդ օջախի կենդանությունը, շարունակելիությունը։ ԹՈՆԻՐԸ (օջախը) հայերի համար սերտորեն կապված է կրակի և նախնիների պաշտամունքի հետ, ինչն իր հետքն է թողել ժողովրդական բանահյուսության մեջ, հավատալիքային և տոնածիսական համակարգերում ու սովորույթներում: Այն սոսկ կենցաղային բնույթ չի կրում հայ մարդու առօրյայում:

Թոնիրը գործածվել է և՛ հաց թխելու համար, և՛ պսակ ու կնունք, բժշկությունից մինչև չարխափանություն ու չարահալածություն ու գուշակություն անելու համար, որոշ տների թոնիրներ այնքան սրբազան են եղել, որ համարվել են մուրազատու և դարձել են ուխտագնացության վայր: Հայը այն համարել է տան սրբավայր՝ ըստ այն հավատալիքի, թե ընտանիքի նախնիների հոգիներն ապրում են թոնրի ակի մեջ կամ շուրթին: Թոնրի վրա կատարվել են և´ կնունքներ, և´ պսակադրություններ: Հայկական լեռնաշխարհի բոլոր շրջաններում երդվել են «տաճար թունդիրով». այն վստահելի երդում էր, որը դիմացինին ստիպում էր հավատալ երդվողի խոսքի ճշմարտացիությանը:

Հայոց բանավոր մշակույթում թոնրի շուրջ ձևավորվել են ավանդազրույցներ, զրույցներ, հանելուկներ, այն հիշատակել են նաև հարսանեկան ծիսական երգերում: Հայ կինը թոնիրը մաքրել է, փայփայել է։ Մեր հեքիաթներում մինչև անգամ այսպիսի դրվագ կա, երբ կինն իր երկրային կյանքի օրերին կեղտոտ լաթերով է սրբել թոնիրը, այն աշխարհում, որպես պատիժ, կրծքերով է սրբում այն։

Նոր թխված լավաշը երբևէ լվացքի պես չի փռվում պարաններին, այլ լավաշի համար նախատեսված մաքուր շորի, կտորի վրա նախ փռվում է, մինչև սառչի, հետո հատ-հատ դարսվում է իրար վրա։

Այն, ինչ այս նկարի մեջ ցուցադրվում է՝ գետնից բարձր թոնիր, ինչ-որ անհասկանալի տաղավար, լվացքի պարան, բացօթյա դաշտ, այս ամենը ՔՈՉՎՈՐներին բնորոշ վիճակ է։ Իսկ հայ ազգը երբևէ քոչվոր չի եղել։

Գետնափոր թոնիրը, թոնրի կրակը, ծուխը, մոխիրը հանդիսանում են Հայկական օջախի միասնության, ամրության եւ խաղաղության խորհրդանիշները: Արեւապաշտ հայերը թոնիրը նմանեցրել են մայր մտնող Արեւին, հայ կանայք ամեն անգամ հաց թխելիս կամ կերակուր պատրաստելիս խոնարհվել են նրա առաջ, որպես աստվածության առաջ:

Գրում եմ ու հասկանում, որ իմ այս գրածով հայ մարդուն փորձում եմ ապացուցել, ոչ թե հիշեցնել, այլ հենց ապացուցել, որ այն, ինչն իր էության արժեհամակարգային կարևոր սյունն է, իրենն է՝ դարավոր ավանդույթով, փորձով ու ձևավորված կայուն համակարգով փոխանցված, իսկապես իրենն է ու եզակի է, ու արժեքավոր է, փորձում եմ համոզել, որ այն աղավաղելով՝ մենք մեր էությունն ու արժեհամակարգն ենք աղավաղում․․․

Մինչդեռ յուրաքանչյուր հայ մարդ պիտի նախանձախնդիր լիներ, իմանար ու պահպաներ այն, ինչն իրեն փոխանցվել է այնպես, ինչպես եթե նախնիներից փոխանցված ոսկու, գանձի ու հարստության վրա կդողար․․․

Մինչդեռ ես, բազմաթիվ հայ մարդիկ Հայաստանում, հայկական անձնագրերում ընտրված ոչ հայկական, հայկականությունն աղավաղած նկարների շուրջ ենք խոսում, բարձրաձայնում՝ հույսով, որ եթե որոշվել է, որ թոնրի նկար պիտի լինի հայ մարդու անձնագրում, ապա գոնե հայկական ԹՈՆԻՐ ու ԹՈՆՐԱՏՈՒՆ կլինի, ոչ թե ինչ-որ քոչվոր ցեղի անհասկանալի պատկեր․․․

Ու ամբողջ ցավն այն է, որ միայն հույս ունենք, որ մի օր այս խայտառակ պատկերներով անձնագրերը չենք բռնի մեր ձեռքերում․․․

Լուսինե Մանուկյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փարիզում տեղի է ունեցել Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման արարողությունը

Հաջորդ գրառումը

Արևմուտքին պետք է խամաճիկային իշխանություն. Աննա Մկրտչյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Բաքուն փորձում է թելադրել Երևանի «թույլատրելիի սահմանները». Սուրեն Սուրենյանց

26/04/2026
Հրապարակախոսություն

Ադրբեջանական կողմը ՀՀ իշխանությունների հետ ձեռք ձեռքի տված պայքարում են Հայ առաքելական եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ. Տաթևիկ Հայրապետյան

25/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայոց ցեղասպանության ռազմավարական հետեւանքները. Արմեն Այվազյան

24/04/2026
Հրապարակախոսություն

Որպես Անկախ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ՝ դիմում եմ բոլոր նրանց, ովքեր մեզ թշնամի են համարում. ԴՈՒՔ ՁԱԽՈՂԵԼ ԵՔ, ԵՍ ՈՂՋ ԵՄ. Հայկ Մամիջանյան

24/04/2026
Հաջորդ գրառումը

Արևմուտքին պետք է խամաճիկային իշխանություն. Աննա Մկրտչյան

Ամենաշատ ընթերցվածը

Տեսադարան

Եթե ՀՀ իշխանությունը Ստեփանակերտում եկեղեցի քանդելու համար Բաքվից պատասխան պահանջի, խաղաղություն չի լինի

28/04/2026

Հայաստանի իշխանություններին են մեղադրում, որ Ադրբեջանը Ստեփանակերտում քանդել է հայկական եկեղեցի. Հ1-ի տաղավարում, Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում բողոքեց Աշխատանքի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մուստաֆաևը ցանկություն է հայտնել այցելել իր ծննդավայր

29/04/2026

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով այսօր՝ ապրիլի 29-ին, Հայաստան ժամանած ադրբեջանական պատվիրակության ղեկավար, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը ցանկություն է հայտնել, որպեսզի անպայման այցելի...

ԿարդալDetails
Նորություններ

Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն են իշխանության, Հայաստանի պարտությունները շարունակական են լինելու. Ոսկան Սարգսյան

29/04/2026

Նոյեմբերյանի Ջուջևան գյուղում ապրող միակ ադրբեջանցի ընտանիքից սերված, անասնապահ Աբդըլայի միակ որդին, Նոյեմբերյանի թիվ 2 միջնակարգ դպրոցը գերազանց ավարտած, գիշերները...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական