Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դիմում ենք հանրությանը՝ չտրվե՛լ Փաշինյանի հակասահմանադրական և հակաիրավական սադրանքներին, չմասնակցե՛լ նրա կողմից Վեհարան արշավելու ծրագրին

21/07/2025
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

Ամենայն հայոց կաթողիկոսին Վեհարանից հեռացնելու և վերջինիս պաշտոնազրկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները և ծրագրվող գործողությունները ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ իրականացնելու նախապատրաստություն են։ Մասնավորապես, այդ գործողություններով խոչընդոտվելու է Մայր Աթոռի բնականոն գործունեությունը:

Այդ կոչերը պարունակում են բռնության գործադրման կամ դրա կիրառման սպառնալիքի պայմաններում Ամենայն հայոց կաթողիկոսին պատանդառելու, նրան հրաժարական պարտադրելու, զանգվածային անկարգություններ հրահրելու և կազմակերպելու քրեորեն պատժելի արարքներ։ Առ այդ, դիմում ենք հանրությանը՝ չտրվե՛լ Նիկոլ Փաշինյանի հակասահմանադրական և հակաիրավական սադրանքներին, չմասնակցե՛լ նրա կողմից Վեհարան արշավելու ծրագրին, չդառնա՛լ քրեական օրենսգրքով պատժելի համարվող խուլիգանության, զանգվածային անկարգությունների և այլ ծանր հանցագործությունների մասնակից։

Պահանջում ենք․ – ՀՀ գլխավոր դատախազից և քննչական մարմիններից՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ նախաձեռնել քրեական վարույթ և նրան ներգրավել որպես մեղադրյալ, – ՀՀ ոստիկանությունից և ազգային անվտանգության ծառայությունից՝ կանխարգելել ՀՀ գործադիր իշխանության ղեկավարի կողմից նախապատրաստվող ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները՝ այդպիսով չդառնալով նման մասշտաբների անօրինականության մեղսակից։

Սիրելի՛ հայրենակիցներ, ՀՀ քրեական օրենսդրության համաձայն, քաղաքացիները, ովքեր հանդես են գալիս նախապատրաստվող կամ իրականացվող ծանր հանցագործությունները կանխարգելելու դիրքերից՝ գործում են ՀՀ օրենսդրության համաձայն։ Դիմում ենք հավատավոր մեր ժողովրդին․ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին հայ ինքնության առանցքային հենասյունն է, որ դարեր շարունակ պահպանել է մեր ժողովրդի գոյությունը։

Հայոց եկեղեցու շնորհիվ 21-րդ դար հասած մեր ժողովուրդը չի’ կարող հանդուրժել եկեղեցու, նրա հովվապետի և հոգևորականաց դասի նկատմամբ Հայաստանի վարչապետի հակաօրինական արշավը, ուստի կոչ ենք անում մեր ժողովրդին պատրաստ լինելու օրինական միջոցներով կանխարգելելու ծրագրված հանցագործությունն ու պաշտպանելու մեր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին
21.07.2025 թ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ոստիկանները հսկում են. Փաշինյանը Իջևան քաղաքին կից Գետահովիտ գյուղի «Գետահովիտ ռեզորթ» ռեստորանում քեֆ է անում

Հաջորդ գրառումը

Այսօր այդ «մարդը» իր նման «մարդկանց» հետ ծննդյան արարողության է մասնակցում, ուտում, խմում, կենացներ ասում, պարում, իսկ զոհվածի երկու ծնող անազատության մեջ են

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Լիդյայի տեսակցությունները սահմանափակելը նշանակում է նպատակային մեկուսացում՝ նրան արտաքին աշխարհից կտրելու, ճնշելու համար. Թաթոյան

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը պատրաստ է գնալ միայն Բաքվից «կանաչ լույս» ստանալու դեպքում. վերլուծություն

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ոչ թե արձանագրում է հանրային կամքը, այլ սեփական իշխանական շահը ներկայացնում է որպես հանրային կամքի արտահայտություն և վերջ. վերլուծություն

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի «ապաշխարության» մասին շեշտադրումներն ավելի շատ քաղաքական հնարք են, քան՝ ինքնաքննադատություն. վերլուծություն

20/11/2025
Հաջորդ գրառումը

Այսօր այդ «մարդը» իր նման «մարդկանց» հետ ծննդյան արարողության է մասնակցում, ուտում, խմում, կենացներ ասում, պարում, իսկ զոհվածի երկու ծնող անազատության մեջ են

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական