Չորեքշաբթի, Մայիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դատական վեճ չի կարող լինել նրա հետ, ով ով չի հարգում դատարանը. Հովհաննես Իշխանյան

13/05/2026
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կինովավերագրող, «Ակն ընդ ական» հարթակի հիմնադիր, հանրային գործիչ  Հովհաննես Իշխանյանը հայտնում է.

Լավ լուր.

Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ եռակի զրպարտիչ, դավաճանի համար սահմանադրություն գրող Դանիել Իոաննիսյանի «Իրազեկ քաղաքացիներ միավորումը» հերթական ռազմավարական դատն է սկսել իմ դեմ (SLAPP), որպեսզի իրենց մասին ճշմարտությունները չասվի և չբացահայտվի, մասնավորապես, որ ըստ արտահոսած փաստաթղթերի նրանց sut.am-ը, որը հիմա Fip.am-ն է հավաքագրված է եղել Բրիտանիայի կողմից անկախ փաստերի ստուգման հարթակի անվան տակ Հայաստանում երրորդ երկրի ազդեցությունը տարածելու համար:

Նախնական նիստը նշանակված է մայիսի 14-ին՝ ժամը 12:30, Հրաչյա Ներսիսյան 10:

Սա արդեն երկրորդ դեպքն է, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը ինձ հետ խնդիր ուենանալիս դիմում է այն ինստիտուտին, որի դեմ ոտնձգություններին աջակցել է և չի հարգում, ու, ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս իմ դիրքորոշումը նույնն է, որը կարտահայտվի նաև դատարանում:

Դիրքորոշումս այն է, որ՝

Դատական վեճ չի կարող լինել նրա հետ, ով չի հարգում դատարանը։

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» այն 46 ՀԿ-ներից մեկն է, որը ստորագրել է հայտարարություն, որով պահանջվում է Ազգային ժողովի մակարդակով ճանաչել «նախորդ իշխանությունների կողմից պետության զավթման» փաստը և նախաձեռնել դրանից բխող համակարգային գործողություններ։

Այդ ձևակերպմամբ ստեղծվում է մի քաղաքական-գաղափարական հիմք, որի շրջանակում արդարացվում է դատական համակարգի, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի կազմի փոփոխությանը ուղղված միջամտությունը։

Կազմակերպության գործունեությունն ուղղակի կամ անուղղակի կերպով առնչվում է դատական համակարգին վերաբերող հետևյալ գործընթացներին․

* դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ քրեական հետապնդման գործընթացի ձևավորմանը՝ նրա կողմից կայացված դատական ակտից հետո,

* նույն դատավորի նկատմամբ այլ ճնշման մեխանիզմների կիրառման լեգիտիմացմանը՝ մասնավորապես ատենախոսության ստուգման գործընթացի միջոցով,

* Դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդման գործընթացի արդարացմանը՝ դատական ակտ կայացնելուց հետո,

դ դատարանների շրջափակման և դատավորների գործունեությանը խոչընդոտող գործողությունների քաղաքական արդարացմանը,

* Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ քրեական հետապնդման գործընթացների աջակցությանը՝ ուղեկցված անմեղության կանխավարկածի հրապարակային խախտմամբ գործադիրի ղեկավարի մակարդակով,

* նույն անձի ընտանիքի անդամների նկատմամբ հարուցված գործերի միջոցով դատական համակարգի վրա ճնշման մթնոլորտի ձևավորմանը,

* Փաստաբան Վահե Գրիգորյանի ներգրավմանը Սահմանադրական դատարան՝ քաղաքական գործընթացների շրջանակում,

* դատավորների նկատմամբ ատելության խոսքի տարածմանն ու նորմալացմանը՝ այդ թվում հրապարակային արտահայտությունների միջոցով, որոնցում դատարանները և դատավորները գործադիր իշխանության ղեկավարի կողմից բնութագրվել են որպես «կորոնավիրուսային դատարաններ», «վնգստացող շներ», «պատերի տակ տեր փնտրող դատավորներ», ինչը ձևավորում է դատական իշխանության նկատմամբ հանրային արհամարհանքի և թշնամանքի մթնոլորտ,

* գործադիր իշխանության ղեկավարի կողմից դատավորների նկատմամբ վերահսկողության մասին հայտարարությունների հանդուրժմանը և արդարացմանը, մասնավորապես՝ «Կա՞ տենց դատավոր, որ իմ ասածը չանի» խոսքի,

* առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի կողմից դատարանի օրինական ուժի մեջ մտած ակտի կատարումից հրաժարվելու փաստի հանդեպ լռությանը կամ արդարացմանը, ինչը խաթարում է դատական ակտերի պարտադիր լինելու սկզբունքը,

* Սահմանադրական դատարանի կազմի փոփոխությանը միտված գործընթացներին,

* Սահմանադրական դատարանի դատավորներ Ալվինա Գյուլումյան, Ֆելիքս Թոխյան, Հրանտ Նազարյանի լիազորությունների դադարեցմանը և Հրայր Թովմասյանի պաշտոնից զրկելուն Ազգային ժողովի քվեարկությամբ իրականացված գործընթացի միջոցով՝ մի գործընթաց, որը փաստացի քաղաքական մարմնի կողմից միջամտություն էր դատական իշխանության կազմին և հակասում էր դրա անկախության սկզբունքին,

* Սահմանադրական դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանի լիազորությունների դադարեցման գործընթացի արդարացմանը,

* դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդման և կալանավորման գործընթացին՝ նրա կողմից կայացված դատական ակտից հետո,

* Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի պաշտոնից հեռացման գործընթացի լեգիտիմացմանը,

* նույն մարմնում Գագիկ Ջհանգիրյանի նշանակման գործընթացին,

* դատավոր Զարուհի Նախշաքարյանի լիազորությունների դադարեցման գործընթացի քաղաքական արդարացմանը,

* դատավոր Տիգրան Դավթյանի նկատմամբ քրեական հետապնդման գործընթացին՝ նրա կողմից կալանավորումը մերժելուց հետո։

Իրազեկ քաղաքացիների դատական վեճը հնարավոր է հարգել մի դեպքում. եթե այն ներողություն խնդրի դատարաններից, ուղղի իր սխալները և ջանք ներդնի, որպեսզի դատարանները զավթած իշխանությունը կրի արածների համար պատասխանատվություն:

Այլ պարագայում այս վեճը գոյություն չունի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նա, ով քննադատում է Փաշինյանին կամ հավակնում է ազդեցիկ լինել, միանգամից արժանանում է նրա բացահայտ սպառնալիքին. քաղաքագետ

Հաջորդ գրառումը

 Իրանը չի հանձնվի ԱՄՆ-ի մաքսիմալիստական ​​պահանջներին, քանի որ այդ պահանջները համարում է անարդար. Բաղայի

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհարդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց

12/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սկսվում է ուղիղ խոսակցություն ընտրողի հետ. Վահե Հովհաննիսյան

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հակասնկային քարոզարշավ». Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2026
Հաջորդ գրառումը

 Իրանը չի հանձնվի ԱՄՆ-ի մաքսիմալիստական ​​պահանջներին, քանի որ այդ պահանջները համարում է անարդար. Բաղայի

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ո՞ւր են վերադառնալու ադրբեջանցիները. Ալիևը պաշտոնապես պահանջել է տրամադրել 300 հազար ադրբեջանցիների վերադարձի հստակ ժամկետ. Արթուր Խաչիկյան

13/05/2026

Հաշվի առնելով, որ հարևան հանրապետությունում շարունակվում են «Արևմտյան Ադրբեջան» (այսինքն՝ մեզ մոտ՝ Հայաստան) վերադառնալու թեմայով համաժողովները, և որ Ալիևը պաշտոնապես...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանական դիրքերը Ջերմուկի ուղղությամբ (ՀՀ տարածքում). Դավիթ Գալստյան

12/05/2026

Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, Ջերմուկ այցելության ժամանակ վերջապես ցույց է տվել նմանատիպ մի քարտեզ, որ տեղի բնակիչները հասկանան՝ դիրքերի մասով ինչ...

ԿարդալDetails
Նորություններ

Հաղորդում հանցագործության մասին. գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների. Տաթևիկ Հայրապետյան

13/05/2026

Հարգելի ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ և ՀՀ գլխավոր դատախազություն, սույն գրառումս հաղորդում է հանցագործության մասին։ Արդեն տևական ժամանակ է՝ գտնվում եմ...

ԿարդալDetails
Մշակութային

Իսկ նա երազում էր իր ձեռքով կոշիկ կարել մոր համար

12/05/2026

«Մարդիկ կան, որոնց Աստված ստեղծում է իր ձեռքերով…» Իսկ նա երազում էր իր ձեռքով կոշիկ կարել մոր համար… «Նորից պետք...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական