Կիրակի, Մայիսի 31, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դատական համակարգի անկախությունն ապահովելու, հետևապես և փոխզսպումների ու հակակշիռների համակարգը պահպանելու համար դատական համակարգն ինքը պետք է վեթինգ իրականացնի գործադիրի նկատմամբ. 5165

16/02/2022
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«5165 շարժումը» հայտարարություն է տարածել, որում ասվում է՝ շարժումը դատական համակարգի ուշադրությունն է հրավիրում գործադիրին վեթինգի ենթարկելու հնարավորության վրա։ Ընթացիկ քաղաքական գործընթացների դիտարկումն ու վերլուծությունը թույլ են տալիս հաստատելու, որ այսօր առավել, քան երբևէ խախտված է իշխանությունների տարանջատման և հավասարակշռության սկզբունքը, քանի որ պետական իշխանության թևերի միջև գոյություն չունեն փոխզսպումների և հակակշիռների մեխանիզմներ, իսկ քաղաքական իշխանության գործունեությունը չի ենթարկվում ինստիտուցիոնալ այլ սահմանափակումների։

Նշված գնահատականի հիմքում հետևյալ նկատառումներն են։ Առաջին՝ իշխանության ձևավորման առաջնային մարմնի՝ Ազգային Ժողովի որոշումները կանխորոշված են ի սկզբանե, քանի որ գործադիրի ղեկավար Նիկոլ Փաշինյանը ամբողջապես վերահսկում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը։

Երկրորդ՝ ուժային կառույցները գտնվում են ոչ թե կառավարության, այլ անձամբ վարչապետի հրամանատարության ներքո, ինչը հաճախ գործածվում է որպես հարկադրանքի լծակ ինչպես քաղաքական մրցակից ուժերի ու անհատների հանդեպ, այլև իշխող քաղաքական ուժի ներսում այլախոհության հնարավոր դրսևորումները ճնշելու համար։

Երրորդ՝ առանց այն էլ սահմանադրաիրավական չնչին լիազորություններ ունեցող Հանրապետության նախագահի պաշտոնում Ազգային Ժողովի իշխող խմբակցությունն առաջադրել է մարդու, ով կառավարության անդամ էր, ամբողջությամբ կիսում է իշխող թիմի քաղաքական նպատակներն ու պատասխանատվությունը։

Չորրորդ՝ քաղաքական իշխանությունը մեծ թափով ձեռնամուխ է եղել դատական համակարգի անկախությունը վերացնելու գործին, ինչի վկայություններից են ՀՀ սահմանադրական դատարանի կազմում քաղաքական նկատառումներից բխող փոփոխությունները, վարչապետի կոչով դատարանների շրջափակումները, վարչապետի ու նրա մերձավորների կողմից դատավորների հասցեին հնչեցրած վիրավորական ու սպառնալից արտահայտությունները, Բարձրագույն դատական խորհրդի ղեկավարումը քաղաքականապես ոչ չեզոք անձի վերապահելը, Բարձրագույն դատական խորհրդում դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հնարավորության մեծացումը և վերջապես առանձին դատավորների հանդեպ սկսված քաղաքական հետապնդումները, որոնցից ամենացայտունը դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելու դեպքն էր։

Գործող իշխանությունների կողմից տևական ժամանակ շրջանառվում է այն թեզը, որ Հայաստանի դատական համակարգում կա կոռուպցիա, որը պետք է վերացնել դատաիրավական բարեփոխումների և վեթինգի միջոցով։

Հատկանշական է, որ վեթինգն իրականացվում է ոչ թե համակարգային բարեփոխումների միջոցով, այլ ըստ քաղաքական նպատակահարմարության, առանձին ու տեղային լուծումներով, ինչը հակասում է վեթինգի պոզիտիվ բովանդակությանը և ունի հստակ հակաժողովրդավարական դրսևորում։

Ուստի, հաշվի առնելով վերոնշյալը, գտնում ենք, որ իշխանությունների գործողություններն այս ուղղությամբ ցույց են տալիս, որ նրանց նպատակը ոչ թե դատական համակարգը կոռուպցիայից մաքրելն ու համակարգի ինքնուրույնությունը բարձրացնելն է, այլ, ճիշտ հակառակը, դատական համակարգն իրենց կցորդը դարձնելը, ինչը երկիրը դիկտատուրայի վերածելու անհերքելի նշան է։ Իր անկախությունն իսպառ կորցնելու վտանգի առաջ կանգնած ՀՀ դատական համակարգը, սակայն, այս վտանգավոր միտումներին արձագանքում է ոչ ադեկվատ, սահմանափակվում է հայտարարություններով և չի ապավինում ինստիտուցիոնալ գործիքակազմին։

Դատական համակարգի անկախությունն ապահովելու, հետևապես և փոխզսպումների ու հակակշիռների համակարգը պահպանելու համար դատական համակարգն ինքը պետք է վեթինգ իրականացնի գործադիրի նկատմամբ։

ՀՀ օրենսդրությունը մասամբ ընձեռում է դրա հնարավորությունը, ինչից, սակայն, անհասկանալի պատճառներով, դատական համակարգի անկախության հարցում շահագրգիռ դատավորները չեն օգտվում։ Օրինակ՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի համաձայն, վարչական դատարանը կարող է քաղաքացու, տնտեսվարողի նկատմամբ ակնհայտ անօրինական վարչական ակտը ոչ միայն չեղարկել, այլև կայացնել լրացուցիչ որոշում, որով կբարձրացվի ակնհայտ անօրինական ակտ կայացրած պետական մարմնի պաշտոնատար անձի պատասխանատվության հարցը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախի ԱԺ-ն ընդունեց «Բռնազավթված տարածքների մասին» օրենքը

Հաջորդ գրառումը

Փետրվարի 23-ին նախատեսված է ԱԺ արտահերթ նիստ. պատճառը «Շուշիի հռչակագիրն» է

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

«Թափանցիկ» եվրոպացիները այդպես էլ չասեցին, թե ո՞վ է այդ հանձնաժողովի 15 միլիոն եվրոն կերել՝ Նիկոլը, Դանչոն, թե՞ հենց եվրոչինովնիկները. Աղասի Ենոքյան

30/05/2026
Հրապարակախոսություն

Ստի, կեղծիքի և դրժված խոստումների մասին խոսելիս առաջին հերթին նայեք հայելու մեջ. Իվետա Տոնոյան

30/05/2026
Հրապարակախոսություն

Գործող իշխանությունից պետք է ազատվել ոչ միայն այս տարիների ընթացքում գործած չարիքների համար․ Վազգեն Մանուկյան

29/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ցանկացած իրադարձություն վերածում է իր նախընտրական PR-ի. Արտակ Զաքարյան

29/05/2026
Հաջորդ գրառումը

Փետրվարի 23-ին նախատեսված է ԱԺ արտահերթ նիստ. պատճառը «Շուշիի հռչակագիրն» է

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դե ինչ, սկսե՛ք ձերբակալել. խայտառակ, դավաճանական խունտա. Արթուր Խաչիկյան

30/05/2026

Մենք չենք հանձնել Մեղրին։ Մենք կձերբակալենք նրանց, ովքեր ասում են, թե մենք հանձնել ենք Մեղրին։ Այսօր մենք լսեցինք պաշտամունքի գլխավոր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական