«Եթե դու ասում ես, որ չես տեսնում Արցախն Ադրբեջանի կազմում, ապա ավտոմատ դառնում ես ՀՀ օրվա իշխանությունների թշնամին։ 88-ի շարժման արժեքների այսպիսի այլասերում դժվար էր պատկերացնելը, բայց դե ․․․
Արցախում տեղի ունեցած հզոր հանրահավաքից դժգոհ են նիկոլենք ու Ադրբեջանը»,- գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։
Նա հորդորում է ուշադրություն դարձնել՝ որևէ ՔՊ-ական գոնե փոքրիկ դրական խոսք չի ասել Արցախի հանրահավաքի մասին։
«Փողոցով իշխանության եկածները լավագույն դեպքում «չեն նկատել» տասնյակ հազարավորների փողոց դուրս գալը։ Իշխանական տիրույթից եթե խոսք հնչել է, ապա միայն քննադատական ու հակաղարաբաղցիական ատելության խոսք է հնչել։
Երևանում ի համերաշխություն, հաջակցություն Արցախի հանրահավաքին և հանուն Հայաստանի նոյեմբերի 5-ին կայանալիք հանրահավաքի մասին էլ նիկոլենք ու Ադրբեջանը նույն կարծիքի են»,-նշել է Թևանյանը։