Արցախի իշխանությունը` պետնախարարի մակարդակով, մի քանի օր առաջ դիմել է Հայաստանիկառավարությանը` Արցախում ստեղծված ծանր իրավիճակում քաղաքական, անվտանգային, իրավական, տնտեսական, սոցիալական և հոգեբանական միջամտություն ապահովելու համար․ գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Նա ն աեւ նշել է. «Չնայած այն հանգամանքին, որ վերջին շրջանում Արցախի խնդիրը հիմնականում հումանիտար ծանր իրավիճակի շրջանակներում է քննարկվում, սակայն դա քաղաքական, անվտանգային խնդիրների չկարգավորման հետևանք է:Հայաստանի իշխանությունն իր` Արցախի հանձնողական քաղաքականությունը արդարացնելու համար սիրում է վիճակագրական թվեր ներկայացնել այն մասին, թե ինչ աջակցման ծրագրեր է իրականացնում:Բայց խնդիրը, ինչպես արդեն Արցախից են հրապարակային հնչեցնում, զուտ սոցիալական հարցերը չեն, այլ այն, որ Հայաստանի իշխանությունն Արցախի հարցում թուրք-ադրբեջանական դաշինքին համահունչ է գործում:Փաշինյանական վարչակարգը նախ հետ կանգնեց Արցախի քաղաքական և անվտանգային հարցերին տեր լինելուց, ապա հրապարակային հայտարարեց, որ պատրաստ է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, ինչով կանաչ լույս վառեց Արցախի տոտալ շրջափակման և արցախցիների ֆիզիկական գոյության համար:Արցախից օգնության SOS ազդանշան է հնչում, իսկ հայաստանյան իշխանություններն այդ ազդանշանը փորձում են խլացնել համերգներով և փառատոններով: