Կիրակի, Մայիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Առանց կադաստրի վկայակականի, ո՞ւմ պատկանող շենքն են նորոգել, կահավորել այդ կազմակերպությունները. տավուշցի լրագրող

10/12/2024
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

4 տարում սահմանամերձ Բարեկամավանի բուժկետի տանիքը չնորոգեցին։

Ավելի քան 4 տարի է, ինչ սահմանամերձ, հեռավոր Բարեկամավան գյուղի բուժկետի տանիքի կեսը ուժգին քամուց պոկված է, անձրևները, ձյունը լցվում են շենքից ներս՝ հակասանիտարական վատ վիճակ ստեղծելով բուժկետում։

Բուժկետը գործում է Տավուշի մարզպետարանի ենթակայությամբ, այն գտնվում է հարևան՝ Կոթի գյուղի գյուղական ամբուլատորիայի ենթակայությամբ։

 Անցած 4 տարում բազմաթիվ անգամ դիմել եմ Տավուշի մարզպետարան՝ հարցնելով, թե երբ են նորոգելու բուժկետի շենքի տանիքը։ Այս տարվա հուլիսին ուղարկած հարցումիս Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը այսպես է պատասխանել․«Նոյեմբերյան համայնքի «Կոթիի ԳԲԱ» ՊՈԱԿ-ի ենթակայության Բարեկամավանի բուժկետի շենքի վերանորոգման և վերակառուցման համար կադաստրի վկայական ստանալու գործընթացը ավարտական փուլում է (որից հետո կսկսվի վերանորոգում-վերակառուցումը)։ Բուժակ-մանկաբարձական կետը տեղափոխված է Բարեկամավանի նախկին գյուղապետարանի վերանորոգված տարածք և իր գործունեությունը ժամանակավորապես ծավալում է այնտեղ»։

 Հայկ Ղալումյանը 2021թ․ ապրիլի 8-ից Տավուշի մարզպետն է, անցած 3 տարում ինչո՞ւ չի իմացել, որ իր ենթակայությամբ գործող Բարեկամավանի բուժկետը կադաստրի վկայական չունի, որ վկայական հանեն։ 2005թվականին ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ, «Վորլդ վիժն»  և «Ապավեն՝ համայնքներին» կազմակերպությունները վերանորոգել, կահավորել են Բարեկամավանի բուժկետի շենքը. առանց կադաստրի վկայակականի ո՞ւմ պատկանող շենքն են նորոգել, կահավորել այդ կազմակերպությունները։

Նոյեմբերի 25-ին նոր հարցում եմ ուղարկել Տավուշի մարզպետին, բուժկետի նորոգման մասին բոլորովին այլ պատասխան են տվել․ «Բարեկամավանի բուժակա-մանկաբարձական կետը ներկայումս գործում է նախկին գյուղապետարանի ծրագրով վերանորոգված և կահավորված սենյակում: ԲՄԿ-ի նախկին շենքի կադաստրում գրանցման, վերանորոգման և դրա հետ կապված հարցերով առաջարկում ենք դիմել Նոյեմբերյանի համայնքապետարան»:

Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Խորեն Աբրահամյան, հիշատակդ վառ

Հաջորդ գրառումը

Արշավախումբը փրկվել է

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչպես է կերտվում պատմական պարտությունը. Վահե Հովհաննիսյան

16/05/2026
Հրապարակախոսություն

Դատական վեճ չի կարող լինել նրա հետ, ով ով չի հարգում դատարանը. Հովհաննես Իշխանյան

13/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհարդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց

12/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սկսվում է ուղիղ խոսակցություն ընտրողի հետ. Վահե Հովհաննիսյան

11/05/2026
Հաջորդ գրառումը

Արշավախումբը փրկվել է

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026

Երևի նկատել եք, որ փողոցային բառապաշարով լեզվակռվի ասպարեզում Նիկոլ Փաշինյանն իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում, բայց ամեն անգամ հիստերիայի...

ԿարդալDetails
Նորություններ

Թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ. Արթուր Խաչիկյան

16/05/2026

Արևմուտքը մեզ կօգտագործի ՌԴ-ի ու Իրանի դեմ, իսկ թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ: Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, Շվեյցարիան այն եզակի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

ՀՀ ԱԳՆ-ն տեղյակ չէ՝ ինչի վրա է ծախսվել Եվրամիության տրամադրած 12 միլիոն եվրոն․ Արթուր Խաչատրյան

16/05/2026

ԱՆՏԵՂՅԱԿ, ԲԵԽԱԲԱՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Սիրելի հայրենակիցներ, Ապրիլի 30-ին հարցում էի ուղարկել կառավարություն՝ մարնամասն տեղեկություններ ստանալու համար, թե Հայաստանի դեմ մղվող «հիբրիդային»...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական