Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Այո՛, Նիկոլ Փաշինյանն է սադրել պատերազմը

01/05/2025
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը գրել է.

«Այո՛, Նիկոլ Փաշինյանն է սադրել պատերազմը։

Վերջին օրերին իշխանական քարոզչամեքենան նշանառության տակ է առել երկրորդ նախագահի՝ «մենք ենք հրահրել պատերազմը» եզրույթը եւ յուրովի տալիս է ամենատարբեր գնահատականներն ու մեկնաբանությունները… Այո՛, տարբեր առիթներով բազմիցս եմ ասել՝ գործող վարչապետ կոչվածն է սադրել պատերազմը։

Երբ 19-ի օգոստոսին բազմահազար արցախցիների ներկայությամբ Ստեփանակերտի հրապարակում ժողովրդի էմոցիան գողանալու իր սովորության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ», այդ պահին երեւի նա ի վիճակի չէր հասկանալու, որ իր այդ հայտարարությամբ թշնամու առաջ կանաչ լույս է վառում պատերազմ հրահրելու համար, ինչը եւ, շատ չանցած, տեղի ունեցավ։ Մեր դիվանագիտությունն իր գոյության ողջ ընթացքում որեւէ մակարդակում տգիտության նման աստիճանի արտահայտություն երբեք իրեն թույլ չի տվել։ Եվ բնական էր, որ ընդամենը մի քանի օրերի ընթացքում բոլոր հասանելի միջազգային ամբիոնները թշնամին հեղեղեց Հայաստանի առաջին դեմքի արտաբերած Ադրբեջանի նկատմամբ բացահայտ հողային պահանջ ներկայացնելու մասին հայտարարություններով, ինչը լեգիտիմ հիմք էր ստեղծում թշնամու կողմից պատերազմ նախաձեռնելու համար։

Ադրբեջանական դիվանագիտությունը, միջազգային նորմերը վկայակոչելով, փաստարկված հիմնավորում էր, որ Հայաստանի պայքարը ոչ թե Արցախի ինքնորոշումը պաշտպանելու համար է, ինչը տարիներ շարունակ Մինսկի խմբի միջնորդությամբ պնդում է, այլ Հայաստանն ուղղակի Ադրբեջանի նկատմամբ ունի հողային պահանջ՝ վկայակոչելով Հայաստանի առաջին դեմքի կողմից հրապարակային հայտարարությունը։ Իսկ միջազգային օրենսդրությամբ չկա որեւէ նորմ, որը արգելի ինքնիշխան պետությանը ցանկացած ձեւով տեր կանգնելու իր տարածքային ամբողջականությանը։

Իր հերթին ԱԺ նախագահ կոչվածն էլ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում բացահայտ արդարացրեց թշնամու կողմից պատերազմի հրահրումն ու Արցախի էթնոզտումը՝ պայմանավորելով այն ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերով, ինչը նույնպես դիվանագիտական տգիտության ու անտեղյակության հետեւանք է։ Այդ բանաձեւերը չեն իրականացվել ոչ թե Հայաստանի, այլ ադրբեջանական կողմի պատճառով, ինչի մասին Մինսկի խմբի զեկույցը ՄԱԿ ԱԽ ժամանակին ընդունել է ի գիտություն։

Մեր այսօրվա սրընթաց գահավիժող իրականության գլխավոր պատճառն այն է, որ մեր պետությունը ներկայացնող այս երկու բարձրաստիճան պաշտոնյաների իշխանատենչության, չտեսության ու տգիտության պատճառով հայ ժողովուրդը ապրում է թերեւս իր պատմության ամենաողբերգական էջերից մեկը։

Եվ այն կշարունակվի, քանի դեռ սրանք են ներկայացնում մեր պետությունը»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ

Հաջորդ գրառումը

Իսրայելը խոշոր անտառային հրդեհները մարելու օգնության խնդրանքով դիմել է տարբեր երկրների

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Հրապարակախոսություն

«Ո՜չ Արևմտյան Ադրբեջանին!» շարժման դիմումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակին. Սուրեն Սուրենյանց

14/04/2026
Հաջորդ գրառումը

Իսրայելը խոշոր անտառային հրդեհները մարելու օգնության խնդրանքով դիմել է տարբեր երկրների

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական