Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այդ ի՞նչ տրամաբանությամբ են ձեր չափանիշներից ցածր համարվել և անտեսվել Ստեփան Ալաջաջյանը, Նորայր Ադալյանը, Զորայր Խալափյանը. Ա. Տեր-Մինասյան

30/07/2020
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՅՈ՛ ԲԱՐԿԱՆՈՒՄ ԵՄ ՝ «Տերն ու ծառայի» ինտոնացիայով, բայց հարազատի մտահոգությամբ։ Հայ գրականության դպրոցական նոր ծրագրի սևագիր տարբերակի մասին հարցազրույցում ես էլ որոշ դիտողություններ կատարեցի և հույս հայտնեցի, որ հետագա մշակումների ժամանակ դրանք հաշվի կառնվեն։ Ասածս ըմբռնումով ընդունվեց, Թամար Ալեքսանյանը իմ էջում հավանության խոսք գրեց և այլն։ Ավելին՝ աչքի անցկացնելով գրականության բարեփոխված ցանկը՝ գոհունակությամբ նկատեցի, որ նշածս հեղինակներից երկուսի՝ Հակոբ Մովսեսի և Հովհաննես Երանյանի գործերից ներառվել են նոր ցանկում, բայց․․․ — Սիրելինե՛րս (գոնե Թամարային ու Գրիգին կարող եմ այսպես դիմել, որովհետև ինձ հարազատ մարդիկ են), այդ ի՞նչ տրամաբանությամբ են ձեր չափանիշներից ցածր համարվել և անտեսվել Ստեփան Ալաջաջյանը, Նորայր Ադալյանը, Զորայր Խալափյանը․․․Նորօրյա՞ եք ուզում՝ Էդիկ Խաչիկյանը։ Դրամատուրգիա կամ երգիծա՞նք եք մատուցում, բա չգիտե՞ք ինչ բարձրարժեք գործեր ունեն Ժորա (Գևորգ) Հարությունյանը և Գրիգոր Տեր-Գրիգորյանը։ Այս հեղինակների կատակերգություններով պետք է երգիծանքի հմայքը հասնի աշակերտին, որի ճաշակը տասնամյակներով ձևավորվել է հեռուստաեթերը անմակարդակ գռեհկաբանությամբ ապականած տափակություններով։ ՈՒղղակի ուզում եմ հարցնել՝ — Գրի՛գ ջան, դու, որ գրականության գծով ասպիրանտ ես, կարո՞ղ է,տարվելով միայն արտասահմանյան հեղինակների ընթերցանությամբ, իրոք չես կարդացել Ալաջաջյանի «Եղեգները չխոնարհվեցին», Խալափյանի «Երիցուկի թերթիկներ», «Ջերմաց մխիթարություն», էլ չեմ ասում «ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՎ ՁԵՐ ԴԻՄԱՆԿԱՐԸ» գործերը։ Ճիշտն ասած՝ չեմ հավատում․․․ ուրե՞մն․․․ Հատուկ ուզում եմ հարցնել՝ — Լավ, ոչ մեկիդ մտքով չանցա՞վ ցանկում գոնե մեկ գործ դնել Վանո Սիրադեղյանից․․․

ՀԳ -1— ՀԻՄԱ ՀԱՍԿԱՑԱ՞Ր ՝ ԻՆՉՈՒ ԵՄ ԲԱՐԿԱՆՈՒՄ, ԱՂԱ՛ ՋԱՆ։ ՀԳ-2— Ֆեյսբուքի ընկերներիս խնդրում եմ Վանո Սիրադեղյանի անվան հետ կապված քաղաքական «վերլուծություններ» չկատարել։ Մեր խոսքը բացառապես գրականության և գրական արժեքի մասին է։

Աշոտ Տեր-Մինասյան, ԵՊՀ Ժամանակակից հայոց լեզվի ամբիոնի դասախոս

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կապիտան Աշոտ Միքայելյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով

Հաջորդ գրառումը

Գիշերվա ընթացքում թշնամին հրադադարի ռեժիմը խախտել է 15 անգամ. անարդյունավետ կրակ է վարել «Իգլա-Ս» և «ՕՍԱ-ԱԿ» համալիրներից. ՀՀ ՊՆ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ոչ թե արձանագրում է հանրային կամքը, այլ սեփական իշխանական շահը ներկայացնում է որպես հանրային կամքի արտահայտություն և վերջ. վերլուծություն

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի «ապաշխարության» մասին շեշտադրումներն ավելի շատ քաղաքական հնարք են, քան՝ ինքնաքննադատություն. վերլուծություն

20/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Երբ բանակն է լռում, խափանվում են նաև պետության գոյատևման վերջին մեխանիզմները. վերլուծություն

20/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե Մեծ Բրիտանիան մեկ օրով դառնար Հայաստան. Վլադիմիր Մարտիրոսյան

19/11/2025
Հաջորդ գրառումը

Գիշերվա ընթացքում թշնամին հրադադարի ռեժիմը խախտել է 15 անգամ. անարդյունավետ կրակ է վարել «Իգլա-Ս» և «ՕՍԱ-ԱԿ» համալիրներից. ՀՀ ՊՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական