Ամերիկաբնակ քաղաքագետ Ռոբերտ Մարկարյանը դիմում է Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանին.
Ազիզ ջան, էդ կանաչ լույսը վերցրու էս երկու օբեյկտն էլ աչքով անցկացրու:
1. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում պետական ծառայողների հայտարարագրերի 2011-2021 թվականի լինքն ակտիվ չէ: Այսինքն՝ հնարավոր չէ պաշտոնատար անձանց այսօրվա ունեցվածքը համեմատել նրանց՝ մինչև 2022 թվականի ունեցվածքի ու եկամուտների հետ: Հիմա ես ո՞նց ապացուցեմ, որ 1990-ական թվականներից մինչև 2020 թվականը Հայաստանում չապրած էն սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանի ծնողները 2021 թվականին ԱՄՆ-ից ամսական մի քանի հազար դոլար եկամուտ ունենալով հանդերձ՝ միաժամանակ երկուսն էլ ամսական (եթե չեմ սխալվում) 33000 դրամ թոշակ են ստացել Հայաստանի պետական բյուջեից (ու հավանաբար դեռ ստանում են):
2. ՊՎԾ-ի տեսակետից նորմա՞լ է, որ ԱՄՆ-ում Աննա Հակոբյանի «Իմ քայլ»-ը հիմնադրամն ու Հանրային հեռուստատեսությանը պատկանող «First channel America» ընկերությունը գրանցված են նույն հասցեով ու վերջինիս տնօրենը միաժամանակ «Իմ քայլ» հիմնադրամում ֆինանսական տնօրեն է աշխատում: