Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

MK․ Թուրքիայի ինքնաթիռների չվերթներն Ադրբեջան բացահայտում են Էրդողանի ռազմական ծրագրերը

12/01/2021
- Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դեկտեմբեր-հունվար ամիսներին դիտորդները գրանցել են Թուրքիայի օդուժի տրանսպորտային ավիացիայի աննախադեպ ակտիվություն Ադրբեջանի երկնքում: Երկու երկրների միջեւ օդային կամուրջը գործում է շուրջօրյա, ռազմական բեռները ժամանում են ողջ երկրում ադրբեջանական բանակի օդանավակայաններ: Փորձագետները կարծում են, որ Թուրքիան մտադիր է մի քանի ռազմաբազաներ ստեղծել Անդրկովկասում, բայց Բաքվում հերքում են այդ տեղեկությունները, գրում է «MK»-ն:

«Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունն ավարտվեց Ադրբեջանի հաղթանակով, բայց հետպատերազմյան աշխարհը շատ նոր մարտահրավերներ է պատրաստում տարածաշրջանի համար: Մասնավորապես, Թուրքիան եւ Ադրբեջանը մտադիր են զարգացնել համագործակցությունը ռազմաքաղաքական ոլորտում, ինչը կարող է փոխել ուժերի հարաբերակցությունը Անդրկովկասի տարածաշրջանում: Այդ մասին են վկայում օդային տարածքի դիտանցման ծառայությունների տվյալները, որոնք նշում են երկրների միջեւ օդային հաղորդակցության ինտենսիվության աճը:

FlightRadar-24 ծառայության համաձայն՝ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Թուրքիայի ռազմական ավիացիան հաստատել է ապրանքների անխափան մատակարարում Ադրբեջանի տարածք: Երկու երկրների միջեւ օդային կամուրջը ստեղծվել է շրջանցելով Հայաստանի օդային տարածքը: Թուրքական ռազմական տրանսպորտային ինքնաթիռները ապրանքներ են հասցնում Գաբալայի, Լենքորանի եւ Գյանջայի ադրբեջանական օդանավակայաններ: Ավիացիան թռիչքներ է իրականացնում գրեթե շուրջօրյա, որոշ ինքնաթիռներ օրական երեք-չորս թռիչք են կատարում:

Գնահատելով Թուրքիայի ռազմաօդային ուժերի ակտիվությունը՝ փորձագետները ենթադրում են, որ Անդրկովկասի տարածաշրջանում կստեղծվեն թուրքական ռազմական բազաներ: Սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է այս տեղեկությունը: Զինվորական գերատեսչությունը չի մեկնաբանել Թուրքիայի օդուժի գործունեությունը Ադրբեջանի օդային տարածքում: Թուրքական լրատվամիջոցները նույնպես անտեսում են իրավիճակը: Մի քանի լրատվամիջոցներներ, որոնք նախկինում տեղեկություններ էին հաղորդել Անդրկովկասում թուրքական բանակի ռազմական օբյեկտների ստեղծման մասին, ջնջել են իրենց հրապարակումները:

Ռազմական փորձագետ Ալեքսեյ Վալյուժենիչի խոսքով՝ Անդրկովկասը Անկարայի համար առանցքային տարածաշրջան է, եւ այնտեղ թուրք զինվորականների տեղակայումը ժամանակի հարց է:

«Նախ տեսնենք, թե կոնկրետ ուր են թուրքական ինքնաթիռներն առաքում իրենց բեռները: Գաբալա, Լենքորան եւ Գյանջա: Թուրքիայի համար երեք ռազմավարական ուղղություններով երեք քաղաքներ: Հրթիռային հարձակման նախազգուշացման համակարգի ամենամեծ ռադիոտեղորոշիչ կայանը՝ Դարիալ ռադարը, գտնվում էր Գաբալայում: Այն ստեղծվել է դեռ խորհրդային տարիներին: Ժամանակին այն հետեւում էր ՆԱՏՕ-ի գործունեությանը խորհրդային սահմանների մոտ: Դրա գործողության շառավիղն ընդգրկում է Իրանը, Իրաքը եւ Պարսից ծոցի ռազմավարական կարեւոր ջրերը: Մինչեւ 2012 թվականը մեր զինվորականները գործում էին այնտեղ, բայց այժմ այն անմխիթար վիճակում է… Ավելացնեմ, որ 2000-ականներին ԱՄՆ-ը դրա հանդեպ ուշադրություն էր դրսեւորում, ուստի դա շատ արժեքավոր ռազմավարական օբյեկտ է: Իրականում կարող է այնտեղ իրավաբանորեն թուրքական ռազմաբազա չլինել, բայց թուրք սպաները կարող են մուտք գործել օբյեկտ, վերականգնել եւ օգտագործել այն իրենց նպատակների համար: Սա հիպոթետիկ»:

Նա չի բացառել, որ այն կարող է օգտագործվել Ռուսաստանի տարածքի «մոնիթորինգի» համար: «Խորհրդային տարիներին, հասկանալի պատճառներով, դա չէր դիտարկվում: Բայց հիմա՝ լիովին: Ինչ-որ տեղ մինչեւ Ռոստով, կամ նույնիսկ ավելի հեռու: Այն բավական է Կասպից եւ Սեւ ծովերի ջրերը ծածկելու համար… Հիմա Գյանջայի մասին: Ըստ չհաստատված տվյալների, հենց այնտեղ է եղել թուրքական այն անօդաչու թռչող սարքերի կառավարման կետը, որոնք գործում էին Լեռնային Ղարաբաղում: Հայերը մի քանի անգամ փորձեցին հրթիռներով հասնել դրան, բայց չհաջողվեց: Միանգամայն հնարավոր է, որ անհրաժեշտ ենթակառուցվածքներ կարող են տեղակայվել այնտեղ, բայց մշտական հիմունքներով: Սա Հայաստանի վրա բարձրացված դանակ է: Եվ այնտեղ նույնպես պարտադիր չէ ստեղծել թուրքական հենակետ: Ավելի շուտ, Թուրքիան կօգնի իր դաշնակիցներին կառուցել ամեն ինչ, եւ միեւնույն ժամանակ կարող է մասնագետներ տրամադրել»:

Ինչ վերաբերում է Լենքորանին, ապա այն կծածկի իրանական ուղղությունը եւ ոչ միայն: «Այնտեղ նույնպես կարելի է բազա տեղադրել՝ անօդաչու թռչող սարքերի եւ ռադիոլոկացիոն կայանների համար, որոնք կարող են հետեւել Իրանին: Կարծում եմ, որ Թեհրանը չի ուրախանա այս կապակցությամբ: Ավելին, Լենքորանը նաեւ նավահանգիստ է Կասպից ծովի ափին: Այսպիսով, ստացվում է, որ Ադրբեջանի միջոցով Էրդողանը Թուրքիայի համար միանգամից երեք ռազմավարական ուղղություն է ստանում՝ Հայաստան, Ռուսաստան եւ Իրան: Միեւնույն ժամանակ, նորից շեշտեմ, դրա համար պարտադիր չէ հենց թուրքական բանակի օբյեկտներ կառուցել: Թուրքիան պարզապես օգնում է դաշնակիցներին եւ կարող է ակնկալել, որ ապագայում նրանք տեղեկատվություն «եղբայրաբար» կկիսեն»:

news.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը օրինականացրել է ժամերգության մեջ կանանց մի շարք գործառույթներ իրականացնելու իրավունքը

Հաջորդ գրառումը

Հունաստանը դեռ Թուրքիայից հետազոտական բանակցությունները վերսկսելու հրավեր չի ստացել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ստամբուլում կայացել է Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի երկկողմ հանդիպումը

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Նորություններ

Ճոռոմաբանության վերելքն ու իրականության վայրէջքը. Հակոբ Բադալյան

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
Հաջորդ գրառումը

Հունաստանը դեռ Թուրքիայից հետազոտական բանակցությունները վերսկսելու հրավեր չի ստացել

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական