Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանի կառավարությունը բնության և մարդկանց առողջության հաշվին փորձելու է տնտեսական աճի թվեր ներկայացնել. Վահագն Վարագյան

01/08/2020
- Տնտեսական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Կանաչ ապագա» հասարակական շարժման հիմնադիր-ղեկավար Վահագն Վարագյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Շրջակա միջավայրի նախարարին ներկայացնելուց վարչապետի խոսքը և Սևանի այսօրվա էքսպեդիցիայի մասնակիցների տեսածն անհամատեղելի են

Այո, պարոն Փաշինյան, դուք արձանագրում եք այն, ինչ մենք ենք բարձրաձայնում, բայց ի տարբերություն գիտնականների, բնապահպանների և մտահոգ քաղաքացիներիհենց Դուք պետք է գործուն քայլեր ձեռնարկեք և կենացների մակարդակից անցնեք գործի, այլապես Սևանա լիճը փրկել չի ստացվելու: Ի դեպ, ժողովուրդ ջան, տեղյա՞կ եք, թե ջրային պաշարների ոլորտում ի՞նչ «մեծ և աննախադեպ փոփոխությունների» մասին էր խոսում Շրջակա միջավայրի նախարարի նախկին ժ/պ-ն: Դուք Սևանից մեծ ջրային պաշար գիտե՞ք: Այո, ճիշտ է. ջրային պաշարների ոլորտում մեծ և աննախադեպ բացասական արդյունքներ են գրանցվել հենց Սևանի օրինակով: Ծիծաղելի է, որ արձանագրում են, թե որսագողությունը նույնպես կրճատվել է: Գիտեք ի՞նչն ի նկատի ունեն: Այն, որ օրինական են դարձրել որսագողությունը (200 տոննա արդյունաբերական նպատակով ձկնորսության թույլատվություն են տվել): Ինչ վերաբերում է ծառատունկի «աննախադեպ» ծրագրին, ապա բոլորս տեսանք, թե ինչպես «իրականացվեց» 1 միլիոնանոց «ամառային» ծառատունկը: Իսկ եթե անդրադառնանք խոստացած 10 միլիոն ծառատունկի ծրագրին, ապա ասածը մեզ կարող է հիշեցնել միայն ռուսական հայտնի ֆիլմից դրվագ`
«- Помоги, друг. – Помагу… лет через 5»:

Իսկ ահա նորանշանակ նախարարի մտածելակերպն ուղղակի աբսուրդի թատրոն է հիշեցնում: Լրագրողի այն հարցին, թե Ամուլսարի խնդրով ի՞նչ տեսակետ ունի, պատասխանում է` «Ամուլսարի հետ կապված իմ տեսակետը չի կարող տարբեր լինել վարչապետի և կառավարության կողմից որդեգրված կուրսից ու մոտեցումից՝ ցանկացած հարցում»: Նորանշանակ նախարարի այս մոտեցումը արձանագրում է.

  1. Վարչապետը միանձնյա և կամայական է որոշումներ կայացնում, որովհետև ինչպես իրենք են խոստովանում` նախարարները (համենայն դեպս քայլածները) անձնական և մասնագիտական տեսակետ չունեն իրենց իսկ կողմից կառավարվող ոլորտներում:
  2. Լինելով Շրջակա միջավայրի նախարարնորանշանակը պետք է լիներ շրջակա միջավայրի շահերի ներկայացնողն ու պաշտպանողը կառավարությունում, այլ ոչ թե հակառակը: Ողջ աշխարհում բնապահպանության ու շրջակա միջավայրի նախախարությունները գործադիր իշխանության մեջ հավասարակշռում են արդյունաբերողներին ու տնտեսական աճ ապահովողներին: Այս կառավարության կազմում այս գերատեսչությունը փաստացի հակակշիռ չէ, կցորդ է, եթե կուզեք բուտաֆորիա: Սա նշանակում է, որ Փաշինյանի կառավարությունը բնության և մարդկանց առողջության հաշվին փորձելու է տնտեսական աճի թվեր ներկայացնել: Ու այս դեպքում հարց է առաջանում. նման մոտեցում ունեցող կառավարությանն ընդհանրապես ինչի՞ն է պետք Շրջակա միջավայրի նախարարն ու նախարարությունը»:
ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են զորավարժությունները

Հաջորդ գրառումը

Independent պարբերականն անդրադարձել է Կոմիտասի «Սուրբ Պատարագի» համերգային ամբողջական տարբերակի ձայնասկավառակի թողարկմանը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայաստանում մեկ շնչին ընկնող պետական պարտքը հասել է 4700 ԱՄՆ դոլարի. Վահե Դավթյան

26/03/2026
Վերլուծություն

ՊԵԿ-ը տարեկան մոտ 1000 քրգործ է ուղարկում քննչականին հայկական բիզնեսների դեմ, քննչականի աշխատողներն էլ իրենց Ռեմբո են զգում՝ դիմակներով մտնելով տուն

17/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նախկինների դեմ իբր պայքարող իշխանությունը ձեզանից քերել է համարյա նույն գումարը, ընդ որում՝ արագ և կանխիկ. տնտեսագետ

12/05/2025
Վերլուծություն

Ինքնահռչակ տգետը տապալել է արդյունաբերական երկիր լինելու հրամայականը.  բանկերի և խոշոր ներկրողների հետ քերթում է ժողովրդին. տնտեսագետ

13/04/2025
Հաջորդ գրառումը

Independent պարբերականն անդրադարձել է Կոմիտասի «Սուրբ Պատարագի» համերգային ամբողջական տարբերակի ձայնասկավառակի թողարկմանը

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական