Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գնաճ է նկատվում նաեւ ոչ պարենային ապրանքների շուկայում

29/01/2021
- Վերլուծություն, Տնտեսական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանում ոչ միայն սննդամթերքի, այլեւ ոչ պարենային ապրանքներիՙ հագուստի, կոշիկի, մաքրող միջոցների, ոսկու եւ բենզինի շուկայում է գնաճ նկատվում: Ըստ Ազգային վիճակագրական կոմիտեիՙ ոչ պարենային ապրանքների շուկայում անցյալ տարվա դեկտեմբերին նոյեմբերի համեմատ 2,3% գնաճ է նկատվել:

Նախորդ տարվա դեկտեմբերի 31-ից վեց ամսով արգելվում է Թուրքիայից Հայաստան ապրանքների ներմուծումը :

«Քանի որ օրենքը արգելում է Թուրքիայից ապրանք բերել, ստիպված ենք հագուստ ներկրել Չինաստանից, որն էլ հավելյալ ծախսեր է առաջացնում», մեզ հետ զրույցում ասաց տոնավաճառի աշխատակցուհի տիկին Լաուրան: Այս արգելքը «մեղմացնելու» համար առեւտրականները պատրաստվում են թանկացնել իրենց ապրանքը:

Միայն հագուստի շուկայում գրանցվել է 1,7% գնաճ, իսկ կոշիկը թանկացել է 0,8%-ով:

«Սպառողները ամեն մի ապրանք գնելիս մեզ են ամոթանք տալիս, թե գներն էլի ավելացրել ենք, մինչդեռ չգիտեն, որ այդ հարցում մենք այդքան էլ մեղք չունենք», ասաց վաճառողուհի 30-ամյա Նելլին:

Նույն պատկերն է նաեւ մաքրող, լվացող միջոցների շուկայում. այս ապրանքների մեծ մասը նույնպես ներկրվում էր Թուրքիայից: Ազգային վիճակագրական կոմիտեի փոխանցմամբ մաքրող, լվացող միջոցների շուկայում գնաճը կազմել է ՙ 1,2%:

Իսկ դեղագործական ապրանքները թանկացել են 3,2%-ով:

«Ունենք դեղորայքի տեսակներ, որոնք թանկացել են 20-ից 30 տոկոսով, կամ 200-ից 300 դրամով: Օրինակՙ «Ասկոֆեն-Պ» ցավազրկող դեղահաբերը նախկին 180 դրամից դարձել են 200 դրամ, «Նիպերտեն» արյան ճնշում կարգավորող դեղահաբերը 1150 դրամից դարձել են 1450 դրամ, իսկ «Մուլտիզան պրեգնա» վիտամինները նախկին 8640 դրամի փոխարեն դարձել են 9000 դրամ», ներկայացրեց «Իռեն-Էմմա» դեղատների ցանցի վաճառող 28-ամյա Գոհարը:

Նկատելի գնաճ է արձանագրվել նաեւ ոսկերչական զարդերի շուկայում: Պաշտոնապեսՙ ոսկյա զարդերը թանկացել ենՙ 7,5%-ով:

«Ոսկու գնի բարձրացումը կապված է դոլարի փոխարժեքի բարձրացմամբ: Եթե նախկինում 1 գրամանոց ոսկյա ականջօղերը վաճառում էի 15 հազար դրամով, ապա հիմա նույն ականջօղը վաճառում եմ 22 հազարով», մեր զրույցում ասաց «Ոսկու աշխարհ» ոսկերչական շուկայի վաճառող տիկին Մարինեն:

Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով, բենզինի եւ դիզելային վառելիքի գինը մեկ ամսում բարձրացել է 4,1 եւ 2,9 տոկոսով: Օրինակ, մայրաքաղաքի բենզալցակայաններում «ռեգյուլար» տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 370 դրամովՙ նախկին 320-ի փոխարեն, իսկ «պրեմիումի» մեկ լիտրըՙ 390 դրամով, նախկին 350 դրամի փոխարեն:

Բայց մյուս կողմից նվազել են բնակարանի նորոգման նյութերի, փոքր կենցաղային սարքերի, գորգերի եւ հատակի ծածկերի գներըՙ 0,1%-ով: Ստացվում է, որ քաղաքացիները բնակարանների նորոգման ծրագրերը որոշ ժամանակով հետաձգել են, այդ իսկ պատճառով, այս շուկայում ոչ միայն պահանջարկը, այլեւՙ գներն են նվազել:

Եվ այսպես կարելի է ասել, որ ըստ պաշտոնական տվյալների եւ վաճառողների հայտնած կարծիքների ոչ պարենային մթերքների գնաճը կապված է օբյեկտիվ գործոններովՙ Թուրքիայից ներկրման արգելքով եւ ՀՀ դրամի արժեզրկմամբ:

ՀԱՍՄԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ, ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետ, Լրագրության բաժին, 3-րդ կուրս

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Խնայենք պատասխանատվությամբ

Հաջորդ գրառումը

Բերման է ենթարկվել Էդգար Ղազարյանը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Վերլուծություն

Քաղաքական գործընթացի աստիճանական էրոզիա. Վահե Դավթյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

Բերման է ենթարկվել Էդգար Ղազարյանը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական