Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Միջին աշխատավարձի բարձրացումը չի փակում այն գնաճը, որն ունենք հիմա

31/10/2022
- Տնտեսական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ընդհանուր առմամբ առիթ ենք ունեցել  բազմաթիվ անգամ ասելու, որ այս տնտեսական ակտիվությունը, որ մենք ունենք 2022 թ․, պայմանավորված է արտաքին գործոնով։ Ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում է ստացվել, որ դրամական հոսքերը էապես ավելացել են դեպի մեր երկիր և իրականում աճել  է պահանջարկը ծառայությունների ոլորտում։ Այս մասին Երկիր Մեդիայի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

«Այս դրամական հոսքը չի դառնում ներդրումներ, օրինակ գյուղատնտեսության ոլորտը շարունակում է  անկում ապրել, իսկ արդյունաբերության 10 տոկոսի աճը պայմանավորված է հանքարդունաբերության ոլորտի հետ։ Սակայն ներկայիս իշխանությունները կապ չունեն, թե տնտեսական ակտիվության հետ, թե արդյունաբերության այդ որոշակի աճի հետ։ Ստացվում է, որ հիմնականում աճում է ֆինանսական ոլորտը, որը իրականացնում է միջնորդի գործառույթը։ Կարելի է տեսնել, որ բարձրացել է բանկերի շահույթը, բայց իրական հատվածում շահույթաբերության աճ չկա, ինչպես նաև չկա այս ամենի հետ կապված աշխատավարձի բարձրացում», – ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ տնտեսական ձախողումները նույնիսկ այս պարագայում են ակնհայտ, քանի որ մեր երկրում չեն դառնում ներդրումներ այդչափ արտաքին ֆինանսական հոսքերը․

«Այս 9 ամիսների ընթացքում էապես նվազել են օտարերկրյա ներդրումները, որը պայմանավորված է ֆինանսական հոսքերով։ Հիմա մենք ունենք 14 տոկոս տնտեսական ակտիվություն, իսկ հաջորդ տարի, երբ այս գործոնը այլևս չլինի կարող ենք ունենալ էական դժվարություններ։ Եթե այս տնտեսական ակտիվությունը կայուն բնույթ ունենար, ապա, այս իրավիճակում 6-7 տոկոսով չէին բարձրացնի թոշակները, նվազագույն աշխատավարձները, այլ  համարժեք կբարձրացնեին գնաճի հետ համահունչ։ Հաջորդ տարի չենք կարող ունենալ նման տնտեսական ակտիվություն, քանի որ այն գումարները, որ մտնում են մեր տնտեսություն, նույն կերպ էլ դուրս են գալիս, որոնք պայմանավորված են արտաքին գործոնների հետ կապված»։

Տնտեսագետը կարծում է, որ մենք, ըստ էության, դարձել  ենք ֆինանսական և առևտրի միջնորդ, կա գործոն, կա միջնորդություն, հետևաբար կա տնտեսական բարձր ակտիվություն․

«Ի՞նչ պետք է անել այս պարագայում․ պետությունը առնվազն պետք է պետական խթանիչ գործիքներով ստեղծեր կայուն ներդրման միջավայր, որ Հայաստան եկած ֆինանսական միջոցները դառնային ներդրում հատկապես՝ իրական հատվածում, որ աճեր մեր տնտեսական ներուժը, որը կայուն կերպով կապահովեր տնտեսական ակտիվությունը»։

Անդրադառնալով գնաճին ՀՅԴ-ական գործիչը նշեց, որ կա զանգվածային գնաճ, սակայն դրա հետ կապված չկա աշխատավարձի բարձրացում, թոշակի բարձրացում, նպաստների բարձրացում․

«Մտածում են միջին աշխատավարձի բարձրացնեն, սակայն դա չի փակում այն գնաճը, որն ունենք հիմա։ Սա բերում է աղքատության մակարդակի աճի։ Բոլոր նախադրյալները կան, որ մյուս տարի գրանցվի նույն ցուցանիշները։ Հայաստանի 60 տոկոսը համարվում է չափավոր աղքատ։ Դա պայմանավորված է մեր իշխանության հակասոցիալական քաղաքականությամբ, տալիս են անվերջ խոստումներ, որոնք չեն իրականացնում։ Եկել են իշխանության և մեր երկրում ստեղծվել է այնպիսի մի իրավիճակ, որ մարդկանց օրականգը դարձել է գոյատևման խնդիր, այլ ոչ թե լավ ապրելու ընդվզումներ։ Ամեն օր արթնանալով սպասում ենք նոր խոչընդոտների»,- ավելացրեց տնտեսագետը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ի՞նչ անուն տաս նրանց, ովքեր հայության մոտ առաջ եկած համախմբման և սպառնալիքները հաղթահարելու փոքրիկ հույսերն անգամ պատրաստ են քննադատել

Հաջորդ գրառումը

20 տարուց ավելի ասել են՝ Սերգո ջան, լավ չես ապրի, քանի դեռ Արցախը կա

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Նախկինների դեմ իբր պայքարող իշխանությունը ձեզանից քերել է համարյա նույն գումարը, ընդ որում՝ արագ և կանխիկ. տնտեսագետ

12/05/2025
Վերլուծություն

Ինքնահռչակ տգետը տապալել է արդյունաբերական երկիր լինելու հրամայականը.  բանկերի և խոշոր ներկրողների հետ քերթում է ժողովրդին. տնտեսագետ

13/04/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ի՞նչ գիտենք մեր թշնամի հարևանի տնտեսության մասին

02/04/2025
Վերլուծություն

Հետաքրքիր կլիներ իմանալ, թե Լոնդոնի բորսայի այդ ո՞ր երջանիկ բրոքերային կազմակերպությունն է համագործակցում ՀՀ հետ՝  պարտատոմսերի տեղաբաշխման հարցով. տնտեսագետ

16/03/2025
Հաջորդ գրառումը

20 տարուց ավելի ասել են՝ Սերգո ջան, լավ չես ապրի, քանի դեռ Արցախը կա

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Հանրապետության տարածքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ին, 11-12-ի կեսօրից հետո, 10-ի և...

ԿարդալDetails

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական