Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Չեն վճարվի աշխատավարձերն ու թոշակները, երկիրը կկանգնի տնտեսական կոլապսի առաջ. վերլուծություն

17/10/2023
- Վերլուծություն, Տնտեսական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իշխանական աթոռներին սոսնձված արարածները ցանկացած հարցի պատասխան տալիս, որպես կանոն, շեշտում են,  որ իրենց ընտրել է ժողովուրդը և  իրենց ղեկավարած երկիրը ապագա ունի. նկատում է «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ Հրայր Կամենդատյանը։

Azg.am-ը ստորև ներկայացնում է նրա վերլուծական նոր հոդվածը՝ տնտեսական բաղադրիչով։

Եթե «ապագա կա», ապա ի՞նչ տնտեսական ապագա է բերելու Ալիևի կողմից Սյունիքի վրա կարծես թե հնարավոր հարձակումը։

Նախօրոք ասեմ, որ քննելու ենք միայն մեկ ձեռնարկության աշխատանքի դադարեցման հնարավոր հետևանքը։ Խոսքը, իհարկե,  Զանգեզուրի պղնձա մոլիբդենային կոմբինատի մասին է։

Ի՞նչ պոտենցիալ ունի այս ձեռնարկությունը։

1.Այն Հայաստանի 1000  խոշոր հարկատուների ցուցակում առաջինն է՝ պետական բյուջե վճարված հարկերի բացարձակ թվերով։

2.Այն Հայաստանի Հանրապետության ընդհանուր արտահանման մոտ 20 տոկոսն է կազմում, այսինքն՝ արտասահմանից ՀՀ եկող ամեն հինգերորդ դոլարը ԶՊՄԿ միջոցով է ստացվում։

3.Այն Հայաստանի Հանրապետության բանկերի խոշորագույն վարկառուն է։

4.Այն Հայաստանի Հանրապետության ամենաթանկ ձեռնարկությունն է։

Անկասկած, պետք չէ բացատրել, որ մոտ 5000 աշխատակից ունեցող ձեռնարկության աշխատանքի հնարավոր դադարեցումը Հանրապետության համար կատաստորֆիկ հետևանքներ է ունենալու։

Դրանցից նշենք մի քանիսը.

1.Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն կանգնելու է անպատկերացնելի չափի պակասուրդի շեմին, որի հետեւանքով հնարավոր չի լինելու վճարել  աշխատավարձեր և կասեցվելու է սոցիալական պարտավորությունների սպասարկումը։  Հատկապես  շոշափելի կլինի թոշակների և նպաստների վճարման հարցում։

Կարճ ասած՝  մարդիկ աշխատավարձ և թոշակ չեն ստանալու, կամ կստանան բավականին ուշացումով։

2.Կոմբինատի աշխատանքի խաթարման պարագայում կդադարի Հայաստան արտարժույթի ներհոսքը, ինչի պատճառով  կսկսվի հիպերինֆլյացիա, և դրա դեմ պայքարի դուրս եկած ՀՀ կենտրոնական բանկը չի կարողանա կատարել ինտերվենցիաներ արտարժույթի փոխարժեքը պահելու համար։

Աշխատավարձի, թոշակի  չվճարման պայմաններում շեշտակի կթանկանան պարենային առաջին անհրաժեշտության ապրանքները։

3 Պղնձամոլիբդենայինի աշխատանքի հնարավոր դադարեցման  դեպքում կոմբինատը չի կարող ժամանակին վերադարձնել բանկերից ստացած վարկերը, հաշվարկված տոկոսները, որի հետևանքով  ՀՀ բանկային բնագավառը կստանա ծանրագույն հարված՝ հետագա սնանկացումների հեռանկարով։

Նկարագրած հնարավոր զարգացումները սարսափ ժանրի ֆիլմերից չեն, այլ իրատեսական զարգացումներ են՝ պատճառահետևանքային կապով պայմանավորված։

Իրական վտանգի առաջ են հայտնվելու ընդհանրապես կառավարումը, ֆինանսները, սոցիալական ենթակառուցվածքները։

Պետք է սառնասրտորեն  խոստովանել, որ այսպիսի  խոշոր մեկ այլ ձեռնարկություն Սոթքի տարածքում  արդեն իսկ դադարեցրել է աշխատանքը՝ վերը նկարագրած անվտանգային պատճառներով։

Ի՞նչ պետք է անել

1.Պատասխան պահանջել ՀՀ կառավարության անդամներից և ԱԺ-ում ծվարած տնտեսական, քաղաքական պոռոտախոս պոպուլիստներից։

Հասկանալի է և սպասելի, որ այդ «պատասխանատուները» չունեն խնդրի  կանխարգելման սցենարներ, առաջացող մարտահրավերների լուծման ունակություններ և փորձելու են «ապագա կա ապագա» տխմար ոտանավորներով նորից խաբել ՀՀ քաղաքացիներին։

Սակայն սպասվող տնտեսական կոլապսը չի լինելու անհետեւանք,այն քանդելու է բոլորի, այդ թվում՝ իրենց օգտին քվեարկած ընտրողների տունն ու տնտեսությունը։

Ապագա չկա ապագա…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պոլսո Հայոց պատրիարքի գլխավորությամբ վերաբացվել է Քուզգունջուքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին

Հաջորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Եվրոպական խորհրդարանում

Համանման Հոդվածներ

Իրավունք

Արձանագրենք բացարձակ ճշմարտությունը. մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ. Ռոբերտ Ամստերդամ

17/05/2026
Հրապարակախոսություն

Սարսափելի մահվան նախընտրական պատմություն. Ժաննա Ալեքսանյան

17/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչպես է կերտվում պատմական պարտությունը. Վահե Հովհաննիսյան

16/05/2026
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
15 Մայիսի, 2026

Նախընտրական Հայաստանը՝ չարամետ օղակում

15/05/2026
Հաջորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Եվրոպական խորհրդարանում

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026

էդ որ ասում են, թե ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել ենք և կապրենք... ...Էդ որ գալու են, սրա պես չէ, սա...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ հստակ քաղաքական, ընտրական շեշտադրում. Վլադիմիր Մարտիրոսյան

18/05/2026

Ես գիտեմ, որ քաղաքականությունը նախ մրցակցություն է, բայց երանի մենք այն օրին լինեինք, որ այս ընտրթյունները բոլոր առումներով մրցակցային լինեին:...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական