Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

44-օրյա պատերազմի հանգամանքները պետք է ուսումնասիրվեն այն ժամանակ, երբ այս իշխանությունը չլինի իշխանություն. ընդդիմադիր պատգամավորներ

14/02/2022
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
44–օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ներկայացրել է հանձնաժողովի անդամ ընդդիմադիր 3 պատգամավորների՝ նիստին չմասնակցելու հայտարարության պատճառները։ Նա հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին ասել է. «Մի կողմից իշխանությունը հայտարարում է, որ ստեղծված իրավիճակի պատասխանատուն ինքն է, և այս պայմաններում նրա մասնակցությամբ և նրա գլխավորությամբ այս հանձնաժողովի աշխատանքների իրականացումը, բնականաբար, չի կարող օբյեկտիվ լինել։ 44-օրյա պատերազմի հանգամանքները հանրությանը ներկայացնելը մեր առաջնահերթություններից մեկն է, բայց այն պետք է լինի այն ժամանակ, երբ այս իշխանությունը չլինի իշխանություն»։ «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Նազարյանն էլ իր հերթին է պատճառաբանել. «Իմ հիմնական նպատակներից մեկն այս պատերազմի հանգամանքներն ամբողջովին բացահայտելն ու պարզաբանելն է, բայց այն քաղաքական ուժը, որը պատերազմի ժամանակ ղեկավարել է երկիրը, այդ ուժի ղեկավարությամբ հանձնաժողովը կաշկանդված է»։ Նշենք, որ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը ստեղծվեց և իր աշխատանքները սկսեց, երբ ՀՀԿ-ն այլևս իշխանություն չէր, Սերժ Սարգսյանն էլ նախագահ չէր, ինչը թույլ էր տալիս օբյեկտիվություն ապահովել, թեև այդպես էլ այդ հանձնաժողովի աշխատանքի արդյունքները հայտնի չդարձան։ «Օբյեկտիվություն հնարավոր կլինի, եթե 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների մեծամասնությունը չի պատկանի այն քաղաքական ուժին, որի իշխանության ժամանակ է տեղի ունեցել 44-օրյա պատերազմը։ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամներից որևէ մեկին տեղյակ չի պահվել, որ նման հանձնաժողով է ձևավորվում։ Որպես վերոնշյալ հանձնաժողովի անդամ, ինքնաբերաբար նաև 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամ՝ մենք հիմա լքում ենք դահլիճը»,- հայտարարեց Գեղամ Մանուկյանը։ Ապրիլյանի քննիչ հանձնաժողովում նույն իշխանության ներկայացուցիչ Սասուն Միքայելյանը հրաժարվել է քննիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելուց։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այդ կապակցությամբ հավելեց, որ Սասուն Միքայելյանը չի մասնակցել, քանի որ չի ստորագերլ գաղտնիության փաստաթղթերը, ինչպես չի ստորագրել այս հանձնաժողովից Արթուր Ղազինյանը։ «Այդպես չի լինում՝ որ պահից ուզենաք, մասնակցեք նիստերին։ Մենք պետք է իրավական որոշում կայացնեք՝ մասնակցո՞ւմ եք, թե ոչ։ Լավ կլիներ, որ մասնակցեիք, յուրաքանչյուրդ ձեր կարծիքն ունենայիք։ Ում կուզենայիք, կբերեիք, վկայություն կտար, կձայնագրվեր»,- ընդդիմադիր պատգամավորների՝ դահլիճը լքերուց առաջ ասաց Անդրանիկ Քոչարյանը։

 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները լքեցին դահլիճը

Հաջորդ գրառումը

Փետրվարի 13-ի երկրաշարժից հետո 165 հետցնցում է գրանցվել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Լիդյայի տեսակցությունները սահմանափակելը նշանակում է նպատակային մեկուսացում՝ նրան արտաքին աշխարհից կտրելու, ճնշելու համար. Թաթոյան

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը պատրաստ է գնալ միայն Բաքվից «կանաչ լույս» ստանալու դեպքում. վերլուծություն

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ոչ թե արձանագրում է հանրային կամքը, այլ սեփական իշխանական շահը ներկայացնում է որպես հանրային կամքի արտահայտություն և վերջ. վերլուծություն

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
Հաջորդ գրառումը

Փետրվարի 13-ի երկրաշարժից հետո 165 հետցնցում է գրանցվել

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական