Քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանը գրում է.
2022թ. բյուջեի նախագծով մեր դեֆիցիտը կլինի մոտ 500 միլիոն դոլար: Այսինքն մենք կծախսենք մոտ կես միլիարդով ավել քան կհավաքագրվի եկամուտների գծով:
Էս լույսի ներքո կառավարությունը պիտի բացատրություններ տա բյուջեի ամեն տողի համար:
Օրինակ պիտի բացատրի թե Կառավարության պահուստային ֆոնդ կոչված մութ պարկի մեջ ինչի համար են նախորդ տարվա 9 միլիոն դոլարի փոխարեն 140 միլիոն դոլար լցնում: Ուզում եմ հիշեցնել, որ «պահուստային ֆոնդ», «արտաբյուջե», «չնախատեսված ծախսերի ֆոնդ» ձևակերպումների տակ գրեթե միշտ ինչ-որ մեկի հարստության բանալին է թաքնվում:
Պաշտպանության ոլորտի վերջին բացահայտումների ֆոնին պիտի բացատրի թե էդ ի՞նչ շենք-շինություններ են սարքում 250 միլիոն դոլարի: Զուտ ասեմ, որ շուկայական գներով էդ փողով 550.000 քմ տարածք կարաս կառուցապատես: Ընդ որում էստեղ չի անցնում «թաքուն բան ենք առնում» փաստարկը, որովհետև «թաքուն բանի» տողում արդեն 430 միլիոն դոլար գրել են:
Պիտի բացատրեն թե ԱԱԾ-ի համար 3 միլիոն դոլարի ինչ շենք-շինություն են սարքում:
Էս զուտ առաջին հայացքով բյուջեի զննության նախնական արդյունքներից:
2022թ.-ին պիտի խոշորացույցով հսկենք բյուջեն, որովհետև տրամաբանությունը հուշում է, որ մեր և սեփական կյանքը կործանած, որևէ երազանք ու նպատակ չունեցող միջակությունները պիտի սկսեն սեփական ապագան ապահովել՝ Նիկոլ Փաշինյանից հետո, Հայաստանից հնարավորինս հեռու: