Հինգշաբթի, Հուլիսի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

1726թ․ տեղի ունեցավ Շուշիի հայտնի ճակատամարտը

22/01/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքագետ Արմեն Այվազյանի Ֆբ էջից, –

Օտարի խամաճիկ Փաշինյանն իր գործն է անում։ Ինչ ասում են, այն էլ անում է։ Հին, փորձված խամաճիկ է։ Բայց երբեմն հայերիս վնասելուն միտված նրա արածները հակառակ արդյունքն են տալիս։ Օրինակ, այժմ էլ այս շպիոն Օնիկը (չշփոթե՛լ մյուս շպիոն Օնիկների հետ) ԱԺ ամբիոնից հայտարարել է Շուշիի ադրբեջանական, այլ ոչ հայկական քաղաք լինելու մասին՝ լավ առիթ ստեղծելով, որպեսզի մարդիկ, հատկապես մեր երիտասարդները սովորեն-ծանոթանան Շուշիի իրական պատմությանը, որն արձանագրված է բազմաթիվ գրքերում և հոդվածներում։

Իսկ ես կհիշեցնեմ հայկական Շուշի բերդաքաղաքի հերոսական էջերից ընդամենը մեկը, պակաս ճանաչվածը։ Այս պատմությունը ցույց է տալիս, թե ինչպես պետք է պատերազմել հանուն հայրենիքի՝ լինելով ամբողջապես շրջապատված ու չունենալով որևէ դաշնակից (ի դեպ, ռուսներն այդ ժամանակ էլ օգնության չեկան)։ ՊԱՏԵՐԱԶՄԵԼ, ՉՀԱՆՁՆՎԵԼ ՈՒ ՀԱՂԹԵԼ։ Նախապես ասեմ, որ Շուշիի պատերի տակ գրանցված այս փառահեղ հայոց հաղթանակի 300-ամյակը լրանում է ուղիղ հինգ տարի անց՝ 2026 թ. նոյեմբերի 23-ին։ Անպայման տոնելու ենք։ Փաշինյա՛ն, ականջիդ օղ արա։

Եվ այսպես, 1726 թ. նոյեմբերի 15-ին սերասկյար Սարի-Մուստաֆա փաշայի գլխավորած օսմանյան բանակը և նրան միացած Կովկասյան սուննի լեռնցիները (Հաջի Դավութի և Ահմադ-խանի առաջնորդությամբ)՝ ընդհանուր 40,000 զինվոր, Շամախիից արշավելով՝ Բարդայի և Գանձակի վրայով մտել են Արցախ և հասել են Շուշի, որտեղ չորս տարի առաջ ամրացել և առաջին անգամ մեծ բերդ էր կառուցել Արցախի ապստամբ հայկական ուժերի գլխավոր հրամանատար, ծնունդով շիրվանցի Ավան-յուզբաշին։

Շուշիի տակ ճակատամարտը տևել է ութ օր՝ մինչև նոյեմբերի 23-ը, որից հետո Սարի-Մուստաֆա փաշայի վիթխարի բանակը հապշտապ նահանջել է Գանձակ։

Նահանջը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ օսմանյան բանակից սպանվել է 800 հոգի, ներառյալ երկու բարձրաստիճան զորավար՝ էլիտար ենիչերիների հրամանատարը ու, հավանաբար, հրետանու հրամանատարը։ Առաջինը մեր աղբյուրներում նշվում է որպես «ենկիչարի աղա» կամ «ենգիչար-աղասի», երկրորդը՝ «ղախչաշմայ-աղասի» կամ պարզապես «ղրխչեզման» (վերջին տերմինն ինձ դեռևս չի հաջողվել վերծանել)։

Հենց այս երկուսի սպանվելուց հետո էլ սերասկյար Սարի-Մուստաֆա փաշան, բազմակողմանիորեն գնահատելով իր բանակի համար ստեղծված ծանր դրությունը, գիշերվա քողի ներքո թաքուն լքել է իր ճամբարը և ճողոպրել Գանձակ՝ ըստ մեր աղբյուրներից մեկի դիպուկ բնորոշմամբ՝ «անցնելով երկու օրվա ճանապարհը մեկ օրում»։

Արցախից Ս. Պետերբուրգ հենց այդ օրերին ուղարկված նամակներից մեկի բնագրում, որն այժմ պահվում է Ռուսաստանի արտաքին քաղաքականության դիվանում (АВПР), խնդրո առարկա հատվածն այսպես է նկարագրված. «…Ը (8) օր… կռիվ տվին, շատ մարդ կատորվէց։ Ղախչաշմայ-աղասին և ենգիչար-աղասին էս կռվուն սէպանեցին։ Էտ Բ (2) մարդէն օր սպանեցին Սարու Մուստայֆա փաշէն քշերով վեր կացաւ Բ (2) օրէն ճանապարն Ա (1) օր գնաց»)։

Ավելի մանրամասն այս պատմությանը կարելի է ծանոթանալ, մասնավորապես, հետևյալ հղումով՝ Armen Aivazian. The Armenian Rebellion of the 1720s and the Threat of Genocidal Reprisal (Yerevan: Center for Policy Analysis, AUA, 1997). http://www.hayq.org/book/rebellion/index.html

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բայդենի կինը ինաուգուրացիայի ժամանակ եղել է Markarian բրենդի հագուստով. ինչո՞ւ է համաշխարհային բրենդը կրում հայկական անուն

Հաջորդ գրառումը

Գագիկ Ջհանգիրյանը որդու անունով կեղծ աճուրդով Մոնումենտում մեծ հողատարածք է ձեռք բերել. Mediaport

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Կոչ ենք անում երկրի քաղաքական ղեկավարությանը դադարեցնել հայության հոգևոր կենտրոնը պառակտող ելույթները

16/07/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նման միջանցքը, նունիսկ եթե անվանապես կառավարվում է «չեզոք» ուժերի կողմից, իրականում կդառնա ադրբեջանական էքսպանսիայի գործիք. Օսկանյան

16/07/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Դանդաղ անեսթեզիայի արդյունքում ի՞նչ կլինի Սյունիքի հետ… դա Սյունիքի փաստացի դանդաղ կլանումն է

15/07/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընտրություններին նախապատրաստման կարևորագույն քայլերը. Վահե Հովհաննիսյան

15/07/2025
Հաջորդ գրառումը

Գագիկ Ջհանգիրյանը որդու անունով կեղծ աճուրդով Մոնումենտում մեծ հողատարածք է ձեռք բերել. Mediaport

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Նման միջանցքը, նունիսկ եթե անվանապես կառավարվում է «չեզոք» ուժերի կողմից, իրականում կդառնա ադրբեջանական էքսպանսիայի գործիք. Օսկանյան

16/07/2025

Այսօրվա մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը համեմատեց Հայաստանի ինքնիշխան տարածքով միջանցք տրամադրելու գաղափարը՝ երրորդ կողմին, ազգային ենթակառուցվածքների՝ օրինակ՝ օդանավակայանի, երկաթուղու կամ...

ԿարդալDetails

Իրանի ժողովուրդը երբեք աշխարհի առջև որպես թույլ կողմ չի ներկայանա. Խամենեի

16/07/2025

Հայ սահմանապահները կտեղակայվեն Ադրբեջանը և Նախիջևանը կապող ճանապարհին․ Փաշինյան

16/07/2025

Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները գտնվում են տրանսֆորմացիայի փուլում են. դրանք այլևս չեն լինի այնպիսին, ինչպին եղել են նախկինում. Փաշինյան

16/07/2025

Պատրաստվում ենք Ֆրանսիայի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիր կնքել․ Փաշինյան

16/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական