Ուրբաթ, Հունիսի 26, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

12-օրյա պատերազմի ավարտն ազդարարող հրադադար

Գրիգոր Առաքելյան
27/06/2025
- 27 հունիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Հրադադարի մասին ընդունված որոշումը որքանո՞վ կարող է հույսեր առաջացնել Հայատանի մոտ, որ այլեւս Բաքուն  «պղտոր ջրի» հայելու մեջ «Զանգեզուրյան միջանցքի»  պատկերը տեսնելու  ձգտում չի ունենա        

Իրանի շուրջ ծավալվող ռազմական գործողությունները ժամանակավորապես դադարեցնելու մասին պայմանավորվածությունը շատ արագ ուժը կորցրած ճանաչվեց  ու Թեհրանը հակամարտության ողջ ընթացքում անցկացրեց ամենատագնապալի գիշերը:

Թեեւ Իրանի դեմ Իսրայելի ու ԱՄՆ-ի սանձազերծած պատերազմը 12-օրյա կոչվելու համար հիմքերը բավարար չէին, եւ Թեհրանի երկնակամարում  պարբերաբար որոտացող պայթյունների պայմաններում պատերազմի կրակը շարունակում էր վառ մնալ, սակայն այս պատերազմը  վաստակել է  պատմության մեջ 12-օրյա կոչվելու իրավունքը:  

Առճակատում հրահրած կողմի՝ պատերազմը   դադարեցնելու հարցում ցուցաբերած շտապողականությունը պայմանավորված էր ո՛չ  միայն նրանով, որ Իրանը որոշել էր փակել Հորմուզի նեղուցը եւ դուրս գալ միջուկային ծրագրի հետ կապված գործունեությունը կաշկանդող NPT-ից: Իսրայելին հասցված  հուժկու  հարվածներն ու Քաթարում ԱՄՆ ռազմաբազայի նախազգուշական թիրախավորումը նույնպես պատերազմ հրահրող կողմին զսպաշապիկ  հագցնելու հարցում վճռորոշ դեր խաղացին:

Հիշեցնենք, որ   ի պատասխան Իրանի  մի քանի միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի կողմից իրականացված հարվածների, Հորմուզի  կարեւոր ռազմավարական հանգույցը փակելու մասին առաջարկը ներկայացվեց  Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի կողմից, որն  էլ արժանացավ   մեջլիսի հավանությանը:

Հորմուզը փակելու լուրն աշխարհում  տագնապ առաջացրեց: ԱՄՆ նախագահ Թրամփն իր  մտահոգությունը ձեւակերպեց  սոցիալական ցանցերում հրապարակած  նախազգուշական հաղորդագրություններով:  ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը  Հորմուզի նեղուցի հնարավոր փակումն ինքնասպանություն համարեց եւ զգուշացրեց դրա անկանխատեսելի  հետեւանքների մասին:

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին զգուշացրեց Իրանին, որ ԱՄՆ-ի հարվածներին ի պատասխան, Հորմուզի նեղուցի փակումն «աղետալի սխալ» կլինի:

Թեեւ հրադադարի փաստը թղթի վրա ձեւակերպվելու հավանականությունը մեծ  է,  իրանցիները դեռ չեն շտապում   վերջնական  խաղաղության հետ հույսեր փայփայել: Բայց կյանքը շարունակելու վճռականությունն իրանցիների մոտ ակնհայտ է, որի ուղղությամբ Իրանի կառավարությունը պատերազմի հետեւանքները վերացնելու եւ երկրի բնականոն կյանքը վերականգնելու ուղղությամբ գործնական քայլեր է ձեռնարկում:

Հրադադարի մասին ընդունված որոշումը որքանո՞վ կարող է հույսեր առաջացնել Հայաստանի մոտ, որ այլեւս Բաքուն  «պղտոր ջրի» հայելու մեջ «Զանգեզուրյան միջանցքի»  պատկերը տեսնելու  ձգտում չի ունենա:

Չիկագոյի համալսարանի իրավունքի դոկտորանտ Սիմուս Դաֆին, որ ներկայումս համագործակցում է  ՀՀ  միջազգային իրավական հարցերով ներկայացուցչության հետ, իրանական tabriz-emrooz.ir կայքում հրապարակած հոդվածում փորձել է տալ այդ հարցի պատասխանը եւ վաղաժամ է համարել  Իրանի ու Իսրայելի միջեւ ձեռք բերված փխրուն հրադադարի պայմաններում այս հակամարտության ռազմաքաղաքական  վտանգավոր հետեւանքներից Հայաստանի ապահովագրված լինելու մասին հույսեր փայփայելը:   

Նա կասկածներ ունի, որ Թեհրանի վրա պատերազմի վտանգի պահպանման պայմաններում  Հայաստանը կարող է զրկվել իր համար կենսական նշանակություն ունեցող առեւտրային ճանապարհից:

Սիմուս Դաֆին նաեւ նշում է, որ մինչ Իրանի եւ Իսրայելի միջեւ հակամարտության սկիզբը   (հունիսի 12, 2025 թ.), չնայած մի շարք խոչընդոտների ու սահմանափակումների,  Իրանը համարվում էր դեպի արտաքին աշխարհ Հայաստանի միակ վստահելի առեւտրային ուղին:
Հոդվածագիրը  նաեւ  նշում  է,  որ  Թուրքիայի եւ Ադրբեջանի սահմանները շարունակում են փակ մնալ Հայաստանի առեւտրի համար, իսկ Վրաստանը վերջին ամիսներին քայլեր է ձեռնարկել՝ (ըստ որոշ վերլուծաբանների՝ Կրեմլի հրահանգով) խափանելու դեպի Ռուսաստան արտահանումները:

Սիմուս Դաֆիի կարծիքով,  Կրեմլի որոշման պատճառով Հայաստանի առեւտուրն  այս տարի լուրջ վնասներ է կրել: Սահմանափակել է  թանկարժեք մետաղների եւ գոհարեղենի վերաարտահանումը: Իսկ իրանական ուղիներով արտահանման ցանկացած կրճատում միայն բարդություններ է առաջացնում  Հայաստանի  առեւտրի համար:

Հոդվածագիրն իրավացիորեն արձանագրում է, որ Իրանը կարեւոր դիվանագիտական աջակցություն է ցուցաբերել Հայաստանին «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ընթացող բանակցություններում: Հեղինակը հիշեցնում է, որ Միջանցքի ծրագիրը ենթադրում է Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապելու նախագիծ, ինչը կտրականապես մերժվում է Հայաստանի կողմից: 

Իրանցի պաշտոնյաների համոզմամբ,  եզրակացնում  է հեղինակը, այդ միջանցքի ստեղծումը սպառնալիք է երկու երկրների «ռազմավարական» սահմանի երկայնքով առեւտրային հարաբերությունների համար:

Ըստ Սիմուս Դաֆիի, հարցն այնքան կարեւոր է Իրանի համար, որ նույնիսկ այն  ժամանակ, երբ Թեհրանը ներգրավված էր Իսրայելի հետ հրթիռակոծության մեջ, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հունիսի 16-ին նախազգուշացրեց Ադրբեջանին՝ զերծ մնալ միակողմանի քայլերից եւ հիշել, որ Զանգեզուրի հարցը Իրանի «կարմիր գիծն է»:

Հեղինակը վստահ չէ, որ Իրանի այս հայտարարությունները բավարար կլինեն  Բաքվին զսպելու համար, քանի որ Ալիեւի կառավարությունը բոլոր տարբերակները օրակարգում պահելու եւ միաժամանակ Երեւանի վրա ճնշումներն ուժեղացնելու հարցում իր վճռականությունը չի քողարկում:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ  

Նախորդ գրառումը

Հայաստանի ֆեյսբուքացման հաղթանակը  թե՛ պատմական, թե՛ իրական Հայաստանի պարտությունն է

Հաջորդ գրառումը

Նեո-օսմանիզմը արդեն Հայաստանում

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

Նեո-օսմանիզմը արդեն Հայաստանում

Լրահոս

Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ ամրապնդելու ԵՄ-ի դիրքերը տարածաշրջանում

26/06/2026

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ նախատեսում է այցելել Հայաստան և Ադրբեջան, որտեղ մտադիր է զբաղվել տարածաշրջանում...

Նիկոլ Փաշինյանը որոշում ունի, որ ԱԺ փոխխոսնակներից մեկը լինելու է կին, ու այդ կինը լինելու է Լիլիթ Մակունցը

26/06/2026

«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ն, իսկ ավելի ճիշտ` Նիկոլ Փաշինյանը որոշում ունի, որ ԱԺ փոխխոսնակներից մեկը լինելու է կին, ու...

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել բենզինի ու դիզվառելիքի հերթական խմբաքանակը

26/06/2026

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի ևս մեկ խմբաքանակ։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA-ն, այսօր Բիլաջարի կայարանից Բոյուկ Քեսիկ կայարան են...

Վճռաբեկ դատարանը մերժել է Մկրտիչ Սրբազանի ու Արագածոտնի թեմի քահանաների գործով գլխավոր դատախազի բողոքը վարույթ ընդունել

26/06/2026

Փաստաբան Արա Զոհրաբյանը Արագածոտնի թեմի քահանաներին բերման ենթարկելու և նրանց իրավաբանական օգնություն ցույց տալու համար ներկայացած փաստաբաններին խոչընդոտելու, ինչպես նաև...

Ռուսաստանն ավելի է սահմանափակել Հայաստանից ձկնամթերքի մատակարարումը

26/06/2026

Ռուսաստանն ընդլայնել է Հայաստանից ձկնամթերքի մատակարարման սահմանափակումները՝ ժամանակավորապես դադարեցնելով հայկական ևս երկու ձեռնարկությունների արտադրանքի սերտիֆիկացումը մինչև դրանց կողմից նախկինում հայտնաբերված...

Պետությունը ցանկանում է տոտալ վերահսկողության տակ վերցնել քո հեռախոսը

26/06/2026

Կառավարությունը հավանություն է տվել մի նախագծի, որով նախատեսվում է ներդնել IMEI կոդերի միասնական շտեմարան։ Առաջին հայացքից հնչում է տեխնիկական ու...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական