Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ֆրանսիան, թե՞ Իրանը

Գրիգոր Առաքելյան
29/02/2024
- 29 Փետրվարի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
70
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Որը կարող է փոխարինել ՀԱՊԿ-ին

Անկախ ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի կառավարության հռչակած «Հարեւան երկրների հետ հարաբերությունների զարգացման» հայեցակարգից, Իրանի արտաքին քաղաքականության օրակարգում ներկայիս կարեւորագույն ուղղություններից մեկը   Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հնարավոր էսկալյացիայի կառավարումն է:  

Այս համատեքստում, Իրանը հարավկովկասյան երեք հանրապետությունների հետ հարաբերությունների բնականոն ընթացքն ապահովելու համար ունի հստակ հայեցակարգ՝  հաշվի առնելով  յուրաքանչյուրի առանձնահատկությունը: 

Սահմանակից երկու հանրապետությունների՝ Հայաստանի ու Ադրբեջանի  հետ հարաբերություններում  Թեհրանը հաշվի է առնում  իր  միջպետական սահմանների երկայնքն ու դրանց աշխարհաքաղաքական նշանակությունը, ինչպես նաեւ կրոնադավանական ու քաղաքակրթական առանձնահատկությունները:  

Իսկ Ռուսաստանը Խորհրդային Միության փլուզումից հետո որոշակի զգուշավորությամբ էր հետեւում երկու նորանկախ հանրապետությունների հետ հարաբերություններ հաստատելու միջոցով   իր ազդեցության գոտում ներառելու  Իրանի  ձգտումներին:   Ռուսաստանի համար ընդունելի չէր, առանց իր վերահսկողության,  հայ-իրանական եւ Սդրբեջանա-իրանական  քաղաքական հարաբերությունների լայնամասշտաբ ծրագրերի իրագործումը: Հայաստանն էլ չէր կարող  ամբողջությանբ հրաժարվել Իրանի քաղաքական եւ ռազմական հսկայական ներուժին առնչվելու հնարավորություններից: 

Այսօր իրավիճակը Հարավային Կովկասում փոխվել է: Փոփոխության է ենթարկվում  նաեւ  Իրանի ռազմավարությունը հատկապես Հայաստանի ու Ադրբեջանի նկատմամբ: Հարավկովկասյան հանրապետությունների նկատմամբ Իրանի հայեցակարգային փոփոխությունների մասին են վկայում վերջին շրջանում Իրանի ձեռնարկած միջոցառումները, Կապանում  ԻԻՀ գլխավոր հյուպատոսության գործունեությունն  ու փոխադարձության սկզբունքով՝ Թավրիզում ՀՀ հյուպատոսարանի հիմնադրմանն ուղղված քայլերը, ինչպես նաեւ  Իրանի ու Հայաստանի  միջեւ ընթացող ակտիվ քաղաքական եւ տնտեսական անցուդարձերը: 

Հայեցակարգային փոփոխությունների առնչությամբ իրանական մամուլում լույս տեսնող  վերլուծություններն ու մեկնաբանությունները նույնպես դրա վկայությունն են:

Սակայն քաղաքական ու տնտեսական հարցերի իրանցի փորձագետ Աթա Բահրամիի՝ այս թեմային նվիրված վերլուծությունը տարբերվում է իր ոչ ստանդարտ  լուծումներով: 

Անդրադառնալով France 24-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը սառեցնելու մասին հայտարարությանը, Բահրամին տեսակետ է հայտնում, որ Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ Իրանը  չպիտի լռություն պահպանի:

Ըստ վերլուծաբանի, այս հարցում առկա է մի արատավոր շրջան: Շարունակելով միտքը, Բահրամին նշում է, որ վարչապետ Փաշինյանն ի սկզբանե արեւմտամետ էր ու հակառուսական հայտարարություններով էր հանդես գալիս: Իսկ ռուսներն էլ իրենց հերթին սխալվեցին ու այն պատրվակով, որ Արցախը ինքնիշխան Հայաստանի մաս չի կազմում, հօգուտ Երեւանի  չմիջամտեցին հայ-ադրբեջանական բախումների ժամանակ: Հետագայում էլ ռուսները որեւէ կերպ չփորձեցին ընդդիմանալ անգամ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Բաքվի ոտնձգություններին, հակառակը. համագործակցեցին Ալիեւի ու Էրդողանի վարչախմբերի հետ: Բահրամիի խոսքերով, թուրքական աշխարհաքաղաքական անձկության  մեջ հայտնված Մոսկվան այնքան խելամիտ չգտնվեց, որ հանուն Հարավային Կովկասում հավասարակշռությունը պահպանելու,  անտեսել Փաշինյանի արարքներն ու պահպանել Թուրքմենչայի պայմանագրով Ռուսաստանին վերապահված Կովկասի վերահսկողության իրավունքը: Բահրամին ենթադրում  է, որ Ռուսաստանի թերացումների պատճառով, Հարավային Կովկասում Իրանի երբեմնի ազդեցությունը կարող է վերականգնվել:

Աթա Բահրամին  Հայաստանին ցուցաբերվող ֆրանսիայի ներկայիս ռազմական օգնությունը համեմատելով նույն ոլորտում Իրանի հնարավոր   աջակցության ու ռազմական ներկայության հետ,  նշում, որ  հաշվի առնելով  Իրանի ու Հայաստանի սահմանակից լինելու հանգամանքը,  Իրանի ռազմական աջակցությունը Հայաստանին ավելի արդյունավետ կարող է լինել:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախի հարցի նո՞ր փուլ է սկսում Գերմանիան

Հաջորդ գրառումը

Մեր գլխին կոտրվող հիբրիդային պատերազմը

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տի՛կ, ապեր, էլեկտրական ավտոբուսների 250 մլն դոլարն էլ Նիկոլ Փաշինյանը քեզ չի տալու, իզուր տեղն էլ ռեկլամ եղար. Մեսրոպ Մանուկյան

13/10/2025
Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հրապարակախոսություն

Երևանը մեր երկրի սիրտն է, իսկ Գյումրին՝ հոգին. Վարդան Ղուկասյանի ուղերձը՝ Երևանի տոնին

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025
Հաջորդ գրառումը

Մեր գլխին կոտրվող հիբրիդային պատերազմը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

13/10/2025

Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում մեկնարկել  է Գազայի խաղաղության գագաթնաժողովը։ Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր։ Ստորագրմանը...

ԿարդալDetails

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025

Սուտը մեռնի՞- 6. Լևոն Զուրաբյան

13/10/2025

Ոսկին մտնում էր Հայաստան, հետո գնում էր այլ երկիր. դրա ազդեցությունը մեր տնտեսական աճի վրա զրոյական էր. Պապոյան

13/10/2025

Ողջունում եմ Հայաստանում թուրքական ներդրումները. մենք էլ այնտեղ կարող ենք ներդրումներ անել, երբ սահմանը բացվի. Պապոյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական