Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քրիստոնեության անունից ճամարտակողները

Անահիտ Հովսեփյան
08/02/2024
- 8 Փետրվարի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
149
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Փետրվարի 19-ին լրանում է Գուրգեն Մարգարյանի սպանության 20 տարին

«Հունգարիան այսօր» գերմանալեզու լրատվական պորտալը փետրվարի 7-ին զետեղել է «Հայաստանն ու Հունգարիան միասնական են՝ հանուն քրիստոնեական արժեքների»  վերնագրյալ հոդվածը, որով անդրադարձել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցին՝ առավելաբար ներկայացնելով դրա առթիվ իրենց նախագահ Կատալին Նովակի խոսքի շեշտադրումները:

 «Հայաստանն ու Հունգարիան Եվրոպային եւ աշխարհին ուղղված միասնական ուղերձ ունեն՝ կամենում ենք ասել, որ քրիստոնեական արժեքները գոյության իրավունք ունեն», ընդգծել է Հունգարիայի նախագահ Նովակը փետրվարի 6-ին Բուդապեշտի Պետեր Պազմանի կաթոլիկ համալսարանում: Վերոհիշյալ լրատվականը հիշեցնում է, որ նույն օրն առավոտյան Նովակը բանակցություններ է վարել պաշտոնական այցով Հունգարիա ժամանած ՀՀ նախագահի հետ, այնուհետ երկու նախագահները մասնակցել են Հայաստանի պետական մանկավարժական (ՀՊՄՀ)  եւ Պազմանի կաթոլիկ համալսարանների միջեւ համագործակցության համաձայնագրի ստորագրման արարողությանը: «Հունգարիայի նախագահը հիշեցրել է, որ Հունգարիայի եւ ՀՀ-ի հարաբերությունների միջեւ եղել է մի ժամանակաշրջան, երբ դիվանագիտական կապը չի գործել, սակայն վերջերս հաջողվել է հաղթահարել տարաձայնություններն ու դժվարությունները»: Կատալին Նովակն ասել է, թե ապագա սերունդներին ուղերձ են հղում՝ փոխանցելով հետեւյալը՝ Հունգարիան եւ Հայաստանը փոխադարձ հանձնառություն ունեն եւ պատասխանատվություն են կրում միմյանց հանդեպ: Երկու երկրները կապված են միմյանց ոչ միայն քրիստոնեական արմատներով, այլեւ՝ Եվրոպային եւ աշխարհին ուղղված ընդհանուր ուղերձով»: Լրատուն շարունակում է ընդգծել իրենց նախագահի խոսքը՝ «միասին ուզում ենք ասել, որ քրիստոնեական արժեքներն այսօր գոյության իրավունք ունեն Եվրոպայում եւ աշխարհում, եւ որ դրանք պիտի պաշտպանվեն»:

«Հունգարիան այսօր»-ի համաձայն, համաձայնագրի ստորագրման արարողությունից հետո, երկու երկրների նախագահները ներկա են եղել «7-13-րդ դարերի հայկական եկեղեցիների որմնանկարչություն» անվանյալ լուսանկարչական ցուցահանդեսին:
Փետրվարի 6-ի հետմիջօրեին ՀՀ նախագահն այցելել է կաթոլիկ համալսարան, որտեղ 2016-ից ի վեր գործում է հայագիտական ամբիոն: Նրա ղեկավար Բալինտ Կովաչին ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գեւորգյանի ձեռամբ հանձնվել է պատվո դոկտորի աստիճան: Կովաչը 7 գիտական կոնֆերանս եւ 3 միջազգային ցուցահանդես է կազմակերպել», հոդվածն այսպես է եզրափակում  «Հունգարիան այսօր» լրատուն:

Բալինտ Կովաչի գործունեությունն անշուշտ արժանի է ուշադրության: «Մեր ամբիոնի շնորհիվ հայագիտությունը շուտով ավելի տեսանելի կլինի միջազգային գիտական կյանքում», փոխանցել էր պատմաբան Կովաչը՝ համաեվրոպական «Օրեր» ամսագրի 2023-ի «Հայագիտությունը Եվրոպայում» բացառիկ համարում ընդգրկված հարցազրույցում: «Օրեր»-ի նույն հրապարակումից տեղեկանում ենք, որ «դոկտոր Կովաչը հայ-հունգարական հարաբերությունների զարգացման նվիրյալներից: Նրա ակտիվ մասնակցությամբ է նաեւ ադրբեջանական կողմն ազատել 44 -օրյա պատերազմից հետո Բաքվում պահվող հայ գերիներից հինգին»:

«Հունգարիան այսօր» լրատվականը շեշտել էր նախագահ Կատալին Նովակի խոսքը, դրանով ընդգծել նրա քրիստոնեական արժեքներին հավատարմությունն ու դրանց պաշտպանությանն ուղղված հանձնառությունը: Փորձեցինք 2022-ից Հունգարիայի առաջին կին նախագահի գրառումներում որեւէ հիշատակություն գտնել Արցախի եւ Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակման, էթնիկ զտումը, քրիստոնեական հուշարձանների պղծումն ու եղծումը դատապարտող որեւէ տողի, ապարդյուն: Նրա X-ի հարթակն էլ  փաստում է, որ վարչապետ Օրբանի կուսակից նախագահը Ադրբեջանին, հատկապես էներգետիկ տեսանկյունից, դիտարկում է որպես ռազմավարական մեծ դեր ունեցող գործընկերոջ: Հունգարիայի նախագահը 2022-ին դատապարտել էր «անկախ ինքնիշխան պետության՝ Ուկրաինայի դեմ Պուտինի ագրեսիան», 2023-ին՝ Համասի հոկտեմբերի 7-ի ագրեսիան Իսրայելի դեմ, սատարել այդ երկրին՝ ինքնապաշտպանության իրավունքը վկայակոչելով, այնուհետ նոյեմբերին անձամբ մեկնել Իսրայել՝ ի նշան համերաշխության: Քաղաքական ակտիվության այս ծիրում կարող էր Հայաստանը «չլինել», եթե Հունգարիայի նախագահը երեքշաբթի չհիշատակեր քրիստոնեական արժեքներին իր հավատարմության մասին, իսկ «Հունգարիան այսօր»-ը հիշեցներ, որ դրանց մեջ առաջնայինը զղջումն է, ապաշխարությունը: Նախագահ Նովակն ակնարկել է ՀՀ-ի հետ «դիվանագիտական ուղիների խզման»,  «տարաձայնությունների հաղթահարման մասին»: Բարոյազուրկ լինելո՞ւ, թե՞անբարո լինելու նշան է քաղաքական գործչի, երկրի նախագահի համար մեղքն ու ոճիրն այսպես կոծկելը: Հունգարիայի նախագահն ի դեպ Ռամիլ Սաֆարովի տարեկիցն է՝ ծնվել է 1977-ին, բժիշկները չեն արձանագրել, թե տառապում է հիշողության կորստով: Նա չէր կարող չիմանալ, որ մի քանի օր հետո լրանում է այդ ոճրի 20 տարին: Ուրեմն՝ ինչպիսի արհամարհանք կամ՝ հանդգնություն՝ շոշափել մեր բաց վերքը՝ առանց զղջման, առանց ներում հայցելու:

Գուրգեն Մարգարյանի շիրիմը Եռաբլուր պանթեոնում

Հիշեցնենք՝ Բուդապեշտում 2004-ի փետրվարի 19-ին է եղել ոճիրը, Սաֆարովը կացնի 16 հարվածով քնած Գուրգեն Մարգարյանի գլուխն անջատել է մարմնից: Հիշեցնենք՝ հունգար դատավորն էլ ոճրագործության դաժանությունից ազդված՝ մեղսունակ Սաֆարովին դատապարտեց ցմահ բանտարկության՝ առաջին 30 տարին առանց ներման իրավունքի, իսկ «քրիստոնեական արժեքներին կառչած» նախագահ Նովակի կուսակից վարչապետ Օրբանի որոշմամբ՝ 2012-ին Սաֆարովն արտահանձնվեց Ադրբեջանին, ներում շնորհվեց նրան, պարգեւատրվեց: Հայաստանի եւ Հունգարիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների խզման պատճառը սա է:

Հիշենք եւ հիշեցնենք, որ քրիստոնյա, մարդ լինելու, այդ կոչումը պահպանելու համար հիշողությունը առողջ եւ բանական լինելու ուղեգիր է: Կեղծ բարեպաշտությունը մեղք:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գույժ. ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆ

Հաջորդ գրառումը

Ի՞նչ են թաքցնում քաղաքական տեխնոլոգիաները

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Անտեղի ինքնագովազդ համեմված Էրդողանի «հանճարին» գովեստով. Սևակ Հակոբյան

14/10/2025
Հրապարակախոսություն

Տի՛կ, ապեր, էլեկտրական ավտոբուսների 250 մլն դոլարն էլ Նիկոլ Փաշինյանը քեզ չի տալու, իզուր տեղն էլ ռեկլամ եղար. Մեսրոպ Մանուկյան

13/10/2025
Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հրապարակախոսություն

Երևանը մեր երկրի սիրտն է, իսկ Գյումրին՝ հոգին. Վարդան Ղուկասյանի ուղերձը՝ Երևանի տոնին

12/10/2025
Հաջորդ գրառումը

Ի՞նչ են թաքցնում քաղաքական տեխնոլոգիաները

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Անտեղի ինքնագովազդ համեմված Էրդողանի «հանճարին» գովեստով. Սևակ Հակոբյան

14/10/2025

ԱՆՏԵՂԻ ԻՆՔՆԱԳՈՎԱԶԴ ՀԱՄԵՄՈՒԱԾ ԷՐՏՈՂԱՆԻ «ՀԱՆՃԱՐԻՆ» ԳՈՎԵՍՏՈՎ. Սեւակ Յակոբեան Մեզի այլեւս ո՛չ մէկ բանով չզարմացնող պահուածքով մը, 10 օր առաջ, Նիկոլ...

ԿարդալDetails

Փաշազադեն մեղադրանքներ է հնչեցրել Հայոց եկեղեցու դեմ

14/10/2025

Ուկրաինային «Tomahawk» հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ Թրամփի համար. Մեդվեդև

14/10/2025

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

13/10/2025

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական