Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

Անահիտ Հովսեփյան
22/07/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Վերլուծություն

Հայաստան-Իսրայել դիվանագիտական հարաբերությունները 2030-ին ընդառաջ կակտիվանան

Հուլիսի 17-ին Քնեսեթն ավարտեց նստաշրջանը, ամառային արձակուրդ մեկնեց՝ առկախելով կառավարության՝ հունիսի 28-ին Հայոց ցեղասպանության միաձայն ճանաչումը Քնեսեթի օրակարգում հապշտապ ընդգրկելու, քվեարկության դնելու հրապարակային խոստումը: Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարի՝ «պատմական եւ բարոյական պատասխանատվության» հրատապությունը «չընդունեց» Քնեսեթը: Երբ սպասվում էր, որ հունիսի 29-ին կառավարության միաձայն ճանաչումից հետո, Քնեսեսթը հուլիսի 8-ի, 9-ի, 10-ի նիստերի ժամանակ կարող էր օրակարգում ներառված Հայոց ցեղասպանության հարցի քննարկումն ու քվեարկությունը կատարել, նկատելի դարձավ, որ հենց այդ օրերին ադրբեջանական ճնշումն ուժգնացավ, մանավանդ գործիք դարձավ Բաքվի սեֆարդական հրեական համայնքի ռաբբի Իսաեւը, որ համոզում էր իսրայելցի պատգամավորներին, թե հարցի քննարկման առկախումը բխում է հենց Իսրայելի շահերից: Բեռլինում ադրբեջանահրեական հարաբերությունները փառաբանող Բաքվի դեսպան Նասիմի Աղաեւի՝ Սաարի հայտարարության, Իսրայելի կառավարության ճանաչման վերաբերյալ լռության մասին գրել էինք «Ազգի» նախորդ մեր հոդվածում: X հարթակում դեսպանի լռությունը խախտվեց՝ նրան օգնության եկավ Զամիր Իսաեւը, որի ադրբեջանական AnewZ-ին տված անգլերեն հարցազրույցը Աղաեւը վերահրապարակեց նույն հարթակի իր էջում: Գերմանական taz-ը «Հաարեցի» հուլիսի 18-ին լույս տեսած հոդվածից հետո, որն իրազեկում էր, թե ճանաչման որոշումը Քնեսեթի քվեարկության չի դրվել Ադրբեջանի ճնշման պատճառով, հուլիսի 20-ին գրում է, թե հարցում է ուղարկել ԱԳՆ, ինչպես նաեւ Բեռլինում դեսպան Նասիմի Աղաեւին, սակայն պատասխան չի ստացել:

Հոկտեմբերի 27-ին Իսրայելի խորհրդարանի նոր ընտրություններն են, վերլուծաբանները դժվարանում են հաստատել, թե Քնեսեթը հաջորդիվ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կընդգրկի՞ օրակարգում, քանի որ աշխարհակարգ է փլուզվում եւ միաժամանակ վերակերտվում, իսկ ճարտարապետներից գործունյան հենց Իսրայելն է: Անկախ այն հանգամանքից, թե ընտրություններից հետո ինչպես կկազմվի հաջորդ կառավարությունը, այսօրվանը դեռ աշխատում է եւ պատրաստվում է 2030 թվականին իր երկրի համար կարեւորագույն իրադարձությանը՝ Քրիստոսի մկրտության տոնակատարությանն ընդառաջ բացել դռներն աշխարհի քրիստոնյաների համար: Ադրբեջանում Իսրայելի առաջին դեսպան, արաբ առաջին քրիստոնյա դիվանագետ Ջորջ Դիքն այժմ Երուսաղեմում նոր պաշտոն ունի՝ քրիստոնյաների հարցերով է զբաղվում, Նեթանյահուի հանձնակատարն է: Նրա X-ի հարթակում տեղադրված տեսանյութերից դատելով կարող ենք եզրակացնել, որ դեռ չի հանդիպել հայ համայնքի հետ, երեւի տրվելիք դժվար հարցերին անհրաժեշտ արդարացումները չունենալով հապաղում է…բայց Իսրայելի կառավարության սույն պաշտոնյան ամեն օր աշխատում է ներկայացնել հետեւյալը՝ 1948-ից ի վեր Իսրայելի քրիստոնյա բնակաչությունն աճել է՝ 34 000-ից հասել է մոտ 188 000-ի, եւ Երկրորդ համաշխարհայինից հետո Միջին Արեւելքում միակ երկիրն է, որտեղ նվազելու փոխարեն քրիստոնյաների թիվն աճել է: Անկախ բոլոր իրողություններից, Հայաստանը՝ պետականորեն առաջինը քրիստոնեությունն ընդունած երկիրը, չորս տարի անց մասնակցելու է Քրիստոսի մկրտության այս նշանավոր իրադարձությանը՝ առանձնահատուկ կարգավիճակով: Պաղեստինի պատմական տարածքներում, որտեղ այսօր Իսրայել պետությունն է, հայերի ներկայությունն արձանագրվել է դեռ Տիգրան Մեծի ժամանակներից: Ք.Հ. 154 թվականին Երուսաղեմում հայ հոգեւորականներ են եղել, 4-րդ դարից հայերը Երուսաղեմում վանքեր են հիմնել, եւ աստիճանաբար ձեւավորվել են Երուսաղեմի հայոց պատրիարքարանը եւ սաղեմահայ համայնքը: 2013 թվականին Երուսաղեմի 97-րդ պատրիարք է ընտրվել Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը: Ուրեմն Հայաստան- Իսրայել դիվանագիտական երիտասարդ հարաբերությունները կարող են ակտիվանալ, եթե Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերն ու ներկայությունը մեր կյանքում եւ աշխարհում վերագնահատենք, նրա կառուցած կամրջով քայլենք, հզոր թիկունքը զգանք:

Պատահակա՞ն լուսանկար է ընտրել 1918-ից հրատարակվող «Հաարեցը»

Իսրայելական հայտնի «Հաարեց» (Haarez) օրաթերթի դիվանագիտական բաժնի թղթակից Լիզա Ռոզովսկին (Liza Rozovsky) հուլիսի 18-ին շատ հստակ ձեւակերպեց՝ «հունիսին Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումը Քնեսեթի քվեարկության չի դրվել, քանի որ ճնշում է եղել Ադրբեջանից՝ նախագահ Ալիեւի խորհրդական Հիքմեթ Հաջիւեը կապվել է վարչապետի գրասենյակի հետ», գրում է Հաարեցի թղթակիցը՝ հղում անելով մի պաշտոնյայի, որի անունը չի հրապարակում: «Հաարեցին» հայտնի է դարձել, որ Իսրայելի կառավարությունն այնուհետ տեղեկացրել է Ադրբեջանի պաշտոնյաներին, որ հարցը հանվել է Քնեսեթի օրակարգից, եւ ամառային արձակուրդից առաջ քվեարկությունների շարքում չի լինելու:

«Հաարեցը» տպագրել է Ծիծեռնակաբերդի այս լուսանկարը:

«Հաարեցի» հոդվածին կից լուսանկարից երեւում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակի շուրջ ծաղիկների հաստ օղակը եւ մի պաստառ, որի վրա հայերեն գրված է՝ «Ոչ մի հաշտություն՝ առանց հատուցման»: Մոսկվայում ծնված, 2013-ին «Հաարեցում» աշխատանքի անցած, եբրայագիր Ռոզովսկին պատահակա՞ն լուսանկար է ընտրել: Պաստառի հեղինակը հայերն են, որ 2020-ի պատերազմի պարտությունից հետո Ադրբեջանի հետ խոսում են միայն հաշտության եւ խաղաղության մասին, իսկ ձախակողմյան լիբերալ «Հաարեցը» երեւի հիշեցնում է, որ հայերս էլ գիտենք հարատեւելու միակ բանաձեւը: Չմոռանա՛նք այն, ինչ Իսրայելը պնդում է ցայսօր՝ իրական հաշտությունն առանց հատուցման պահանջի իրական չէ: Հոդվածը «Հաարեցը» տեղադրել է ֆբ իր էջում, եւ տեսանելի է, որ կան մեկնաբանություններ, որ Ադրբեջանի ճնշման առիթը լավ չեն հասկանում: Չէ՞ որ Հայոց ցեղասպանության ոճիրը Թուրքիային է ուղղված: Եւ այստեղ կրկին ջրի երես է դուրս գալիս Ադրբեջանի՝ Արցախը էթնիկ զտելու փաստը, ոճիրը, որին գիտակցված՝ զենք մատակարարելով մասնակից է դարձել Իսրայելը:

Ի դեպ իսրայելական եւ հրեական տարբեր լրատվամիջոցներ այս օրերին ծավալուն հոդվածներ, նոր տեղեկություններ հաղորդեցին Թուրքիայի մասին՝ հարստացնելով արխիվային թղթապանակները: Հունիսի 30-ին All Israel News-ը գրեց, որ Երուսաղեմում Թուրքիայի հյուպատոսարանի շենքը, որը Թուրքիան անվանում է «Պաղեստինում իր դեսպանությունը», գտնվում է ասորական ուղղափառ եկեղեցապատկան մի հողատարածքի վրա է, որի անդամները 100 տարի առաջ հայոց եւ արամեացիների ցեղասպանության զոհերից են:

«Դիվանագիտական նուրբ պահին» Հայոց ցեղասպանությունը ճանաչող խորհրդարանական քվեարկությունը կասեցվեց

Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկության կասեցման մասին առաջինը իրազեկեց Jerusalem News Syndicate-ը՝ հուլիսի 13-ին՝ Ադրբեջանի ճնշումների մասին հիշատակելով:

«Իսրայելը կասեցնում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի (զանգվածային) մահերը՝ որպես ցեղասպանություն ճանաչելու խորհրդարանական քվեարկությունը», սա հուլիսի 13-ին jns -ի(Jerusalem News Syndicate) հոդվածի վերնագիրն էր: Հրապարակման հեղինակ Էտգար Լեֆկովիտսը (Etgar Lefkovits) թերեւս միակն է, որ կիրակի օրը, հղում անելով անանուն պաշտոնյայի, գրեց հայերիս հետաքրքրող հարցի ընթացքի մասին՝ ենթավերնագրում հուշելով, թե «Իսրայելի կառավարության ճանաչումից մեկ ամիս հետո, երբ Թուրքիայում կայացավ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որի ժամանակ Անկարան ԱՄՆ նախագահ Թրափին դրդեց ամերիկյան F-35 կործանիչներ ձեռք բերել, իսկ Իրանի հետ հրադադարի խզման պատճառով տարածաշրջանը բախվում է նոր անկայունության, այս քայլը համընկնում է դիվանագիտական նուրբ պահին»: Լեֆկովիտսը գրում է, թե ԱԳ նախարար Սաարի խոսնակը կիրակի օրը զանգերին չի պատասխանել, չի մեկնաբանել: Նա հիշեցնում է, որ Նեթանյահուն թեեւ որակել է ցեղասպանություն բառեզրով, բայց ցայսօր Հարցի վերաբերյալ պաշտոնական քվեարկություն չի կայացել: Լեֆկովիտսը հիշեցնում է երկու երկրի՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի բուռն արձագանքի մասին եւ Քնեսեթում քվեարկության կասեցումը պայմանավորում այդ երկրների հետ լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի մաս: Հրապարակման վերջին պարբերությունը հուշում է, որ հոդվածագիրը հակված է շրջանառել այն կարծիքը, թե Ադրբեջանի դիրքորոշումը վճռորոշ է եղել: Լեֆկովիտսը գրում է՝« Շիա մահմեդական աշխարհիկ Ադրբեջանը պատմական կապեր ունի Թուրքիայի եւ Իսրայելի հետ, վաղուց է միջնորդ հանդիսացել իր երկու դաշնակիցների միջեւ: Ադրբեջանի դիրքորոշումը թե՛ կարեւոր է, թե՛ զգայուն է Իսրայելի համար, քանի որ Երուսաղեմն ու Բաքուն վաղուց ի վեր ձեւավորել են ռազմավարական հարաբերություններ, որ հիմնված են երկու ազգերի միջեւ դարավոր մտերմության վրա, եւ փթթում են՝ ամրանալով էներգետիկ անվտանգությամբ: 3 տարի առաջ Ադրբեջանը դարձավ շիա մահմեդական առաջին երկիրը, որ դեսպանատուն բացեց Իսրայելում՝ անտեսելով Իրանի սպառնալիքները: Բաքուն պահպանում է ամուր դաշինքն Իսրայելի հետ տարածաշրջանում առկա պատերազմների այս ժամանակահատվածում»:

Ալիեւ.«Մեր բերանը փակ ենք պահում, տեղեկատվական արտահոսքը մեզնից հեռու է» 

Նույն հեղինակը հուլիսի 14-ին անդրադառնում է նաեւ Շուշիում անցկացված երկօրյա մեդիա ֆորումում Ադրբեջանի նախագահ Ալիեւի՝ Թրամփի միջնորդական ջանքերը գովերգող խոսքին: «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ համաձայնագրի կնքման հարցում միջնորդությունից մեկ տարի անց ԱՄՆ նախագահը աշխարհում հակամարտություններ լուծելու հարցում եզակի դիրքում է» , գրում է jns -ի մեկնաբանը: Էտգար Լեֆկովիտսը (Etgar Lefkovits) նկատել է տալիս, թե ԱՄՆ առաջնորդին ուղղված «շռայլ գովասանքը հնչում է խաղաղության հռչակագրի նախաստորագրումից մեկ տարի անց, նույնիսկ այն ժամանակ, երբ Իրանի հետ հրադադարը փլուզվեց՝ Պարսից ծոցում Իրանի շարունակական հարձակումների պատճառով»: «Նախագահ Թրամփը սիրում է խաղաղությունը, խաղաղություն է բերում: Դա նրա բնավորությունն է, նրա տեսլականը, նրա քաղաքականությունը: Թրամփը խաղաղություն է ուզում եւ դա է տեսնում՝ որպես հնարավորություն», Ալիեւի խոսքն է մեջբերում jns ի մեկնաբանը: (Ի դեպ Ալիեւի սույն գովասանքն այնքան էր դուր եկել Թրամփին, որ Breitbart ամերիկյան կայքում դրան անդրադարձը Թրամփը հուլիսի 16-ին տեղադրեց իր @realDonaldTrump էջում:Ան. Հ.) Հոդվածագիրը վկայակոչելով Ադրբեջանի նախագահի գնահատականը, նշում է, թե Բաքվի եւ Վաշինգտոնի հարաբերությունները «աննախադեպ են»՝ գագաթնակետին, որի մասին «նախկինում միայն երազել կարող էր» Բաքվի առաջնորդը: Ըստ հոդվածագրի, Ալիեւն ընդգծել է, թե ՀՀ-ի հետ գրեթե 30 տարի տեւած հակամարտության ժամանակ ԱՄՆ նախորդ վարչակազմերը հակամարտությունը սառեցնելու քաղաքականություն են վարել՝ պահպանելով Կոնգրեսի երկարատեւ սահմանափակումները, պատժամիջոցները Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ: Թրամփը նախորդ տարի խաղաղության համաձայնագրի նախաստորագրման հետ ստորագրել է սահմանափակումներից ազատման մասին համաձայնագիր, իսկ հետագայում ԱՄՆ վարչակազմը ռազմավարական գործընկերության համաձայնագիր է կնքել Ադրբեջանի հետ: (Թրամփը երկարաձգել է 90-ականներին ընդունված 907 բանաձևի սահմանափակումների սառեցումը, ինչը հնարավորություն է տալիս Բաքվին այս տարի էլ ուղղակի օգնություն ստանալ Միացյալ Նահանգներից։ Ան. Հ.)

Շուշիի մեդիա ֆորումում Ալիեւը կոչ է արել Իրանին եւ հարեւաններին թուլացնել լարվածությունը: Այս հարցին այսպես է անդրադառնում Էտգար Լեֆկովիտսը՝« Պարսից ծոցում  Իրանի շարունակվող հարձակումների եւ ԱՄՆ հակագրոհների մասին Ալիեւն ասել է, թե 428 մղոն երկարությամբ սահման ունի Իրանի հետ, հաճախ՝ լարված հարաբերություններ եւ հույս հայտնել, թե «հակամարտության ներկա բռնկումը երկար չի տեւի: Իմ ուղերձը հարեւաններին՝ պատասխանատու եղեք եւ հնարավորինս շուտ դադարեցրեք՝ առանց համաշխարհային հակամարտության վերածելու»: Նույն հոդվածի վերջին պարբերության մեջ Էտգար Լեֆկովիտսը դարձյալ շեշտում է Ադրբեջանի՝ Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ «լուռ՝ անաղմուկ» միջնորդի դերը, որի հաջողությունը երկու կողմի հետ ձեւավորած վստահությունն է: «Մեր բերանը փակ ենք պահում, տեղեկատվական արտահոսքը մեզնից հեռու է, ասել է Ալիեւը՝ բացատրելով Ադրբեջանի հաջողության գաղտնիքը: Եթե արտահոսք է եղել, երբեք մենք չենք դրա հեղինակը», ըստ jns -ի մեկնաբանի ասել է Ալիեւը Շուշիում:

«Իսրայելի ճանաչումն անիմաստ է՝ վտանգում է ամենարժեքավոր դաշնակցի հետ կապերը»

Հուլիսի 8-ին նույն լրատվամիջոցում Քանաան Լիդորը (Canaan Lidor),

գրել էր նաեւ, թե Ադրբեջանի ռաբբի Զամիր Իսաեւն իրենց հարցերին պատասխանելով ասել է, թե «Իսրայելի ճանաչումն անիմաստ է՝ մի փոքր պատժում է Թուրքիային, բայց սպառնում վտանգել հրեական պետության ամենարժեքավոր դաշնակից Ադրբեջանի հետ հարաբերությունները»: Նույն հեղինակի վերոհիշյալ հոդվածը հրապարակել էր նաեւ Լոնդոնի The Jewish Chronicle-ը: Ըստ այս աղբյուրների, Իսաեւն ասել է, թե հասկանում է Իսրայելի՝ Էրդողանին արձագանքելու ցանկությունը, բայց Հայոց ցեղասպանության ճանաչումն անարդյունավետ քայլ է: «Ադրբեջանի կառավարությունը զարմացած եւ դավաճանված զգաց» ասել է Իսաեւը՝ նկատի ունենալով Իսրայելի կառավարության ճանաչումը, բայց «դրանով ոչնչի չհասավ»:

Որոշ լրատվամիջոցներ գրում էին, թե Իսրայելի արտգործնախարարը ճանաչման իրենց որոշման մասին նախապես տեղյակ է պահել Ադրբեջանի իր գործընկերոջը, սակայն կան լրատվամիջոցներ էլ, որ նշում են, թե անակնկալ է եղել Ադրբեջանի համար Իսրայելի ճանաչումը, այդ պատճառով հրեական համայնքներին ուղղորդել են արագ գործել, ճնշում բանեցնել Քնեսեթի պատգամավորների վրա, որ նստաշրջանի վերջին երկու շաբաթվա մեջ հարցը օրակարգ եթե բերեն էլ, քննարկում, քվեարկություն չլինի: Իսաեւն ասել է, որ նամակ է գրել Նեթանյաուհիի կառավարող կոալիցիայի անդամ մեծությամբ երրորդ կուսակցության՝ ծայրահեղ ուղղափառ սեֆարդական Շասին, հորդորել արգելափակել դրա վերաբերյալ հետագա քննարկումը: «Իսրայելն այսօր»-ի մեկնաբան Ավիել Շնայդերը ( Aviel Schneider )« 40 տոկոս նավթ, թե՞պատմական ճշմարտություն. Իսրայելի խղճի երկընտրանքը» վերնագրյալ հոդվածում հուլիսի 21-ին գրում է, թե «քվեարկությունը կասեցրել է ոչ թե Նեթանյահուն, այլ որոշիչ գործոն է եղել ծայրահեղ ուղղափառ Շաս եւ Միացյալ Թորա հուդայականություն կուսակցությունների դիրքորոշումն այն բանից հետո, երբ Ադրբեջանի հրեական համայնքի ներկայացուցիչները խիստ նախազգուշացում են արել ճանաչման հետեւանքների մասին»

Գիդեոն Սաարը հուշեց հայոց ուժի աղբյուրների մասին

Քնեսեթում առաջին ճանաչումը 2016-ին էր. Վառ տպավորվել է, քանի որ նույն տարում հունիսի 2-ին Բունդեսթագը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Իսրայելի օրենսդիր մարմնի կրթության, մշակույթի եւ սպորտի հանձնաժողովը ընդունեց համապատասխան հռչակագիր՝ կոչ անելով կառավարությանն ու Քնեսեթին հետեւել իրենց օրինակին: Դրանից հետո փորձեր եղել են, այդ թվում՝ 2018-ին, բայց մեծամասնություն ապահովել չի հաջողվել: Գազայի պատերազմից հետո Թուրքիա- Իսրայել հարաբերությունները սրվեցին, եւ Նեթանյահուն 2025-ին բանավոր, ոչ պաշտոնական, մի հարցազրույցի ժամանակ հայտարարեց, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Թուրքիա- Իսրայել բառային պատերազմը թեժացավ: Եւ Իսրայելի ԱԳ նախարար Սաարը հունիսի 28-ի կառավարության նիստում ասաց՝ «Կարծում եմ ժամանակն է, որ Իսրայելը, որպես հրեական պետություն, ընդունի այս դիրքորոշումը (Հայոց ցեղասպանությունը ճանաչելու)»: Կառավարությունը միաձայն ընդունեց, իսկ Քնեսեթի վճռին դեռ սպասում ենք: Բայց ուշադրության առանցքում պահենք նույն նիստում Սաարի հաղորդածը, թե ուրբաթ օրը (հունիսի 27-ին) Հայոց եկեղեցուց եւ հայ համայնքից ճանաչման նամակ է ստացել: Նաեւ հավելեց, թե ցեղասպանության հետեւանքով սփյուռքում 7-8 միլիոն հայ է ապրում, նաեւ Լիբանանում եւ Իրանում, մինչդեռ Հայաստանում 3 միլիոնից պակաս է:

Իսրայելի ԱԳ նախարարը լավ գիտի հրեական պետության ուժը՝ դավանանք եւ աշխարհասփյուռ հրեական միասնություն՝ Իսրայելի շուրջ: Նա հուշել է Հայաստանին՝ վերագտնել, մեծարել ու կամրջվել իսկական, բացառիկ ուժի աշխարհատարած ի՛ր աղբյուրներին՝ Հայոց Եկեղեցուն եւ Սփյուռքին:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Նախորդ գրառումը

Խաչիկ Գալստյանի ուղերձը տնային կալանքից

Հաջորդ գրառումը

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026
Հաջորդ գրառումը

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

Լրահոս

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային փառատոնն ավարտված է, մրցանակները հանձնված, երեւանյան հերթական միջազգային կինոտոնը` կայացած:Այս ընթացքում փառատոնի մասին տեղեկատվության պակաս չկար:...

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026

Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական