Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քարոզչական գործողության հիմնական նպատակը Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման ներսում շիա հավատացյալների հոծ խմբերի կրոնական զգացմունքերի վրա ազդելն է

03/11/2020
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իրանագետ Վարդան Ոսկանյանը վերլուծել է Ադրբեջանի՝ սեփական հասարակությանը սանձելու  մեթոդաբանությունը: Ստորև ներկայացնում ենք նրա դիտարկումները.

Բաքվի բռնապետի քարոզչամեքենան սեփական հասարակության վրա ներազդելու առումով աննախադեպ լավ է նախապատրաստվել այս պատերազմին։

Ուշադիր հետազոտողը միանգամից կնկատի, որ մեր փառապանծ բանակի կողմից ոչնչացված բաշիբոզուկների թաղումներ պատկերող կադրերի համար որպես երաժշտական ֆոն հաճախ օգտագործվում են շիայական սգասացության երգեր (مرثیه [mərsiyyə])։ Ուշագրավ է, որ բովանդակային առումով դրանցում հատկապես անդրադարձ է եղել իմամ Հուսեյնի մանկահասակ որդու՝ Ալի Ասղարի, ցավալի նահատակության դրվագին 7-րդ դարում։

Սգո նշված երգերի տեսահոլովակները ստեղծվել, վերամշակվել և համացանցում տարբեր հայտնի երգիչների կատարմամբ մեթոդաբար տարածվել են հատկապես օգոստոս ամսվա վերջին մի քանի օրերին (Աշուրայի ժամանակահատվածում), ինչը ցուցիչ է այն բանի, որ արդեն այդ ժամանակ մեր դեմ պատերազմի նաև գաղափարական նախապատրաստության հիմնական փուլը հասել է ավարտին։

Այս քարոզչական գործողության հիմնական նպատակը Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման ներսում շիա հավատացյալների հոծ խմբերի կրոնական զգացմունքերի վրա ազդելն է երկու հիմնական նշանակետով՝ նրանց դրդել ակտիվորեն մասնակցել պատերազմին և սպանվելու դեպքում վերջիններիս ընտանիքներին հանգստացնել իրենց որդիների իբր «շիա նահատակների ուղով անցած լինելու» հանգամանքով։

Երկրորդական նպատակն, ակնհայտորեն, նման քարոզչությամբ վերոնշյալ խմբերին իրանական գաղափարական հուժկու ազդեցության տակից դուրս բերելը և Բաքվի բռնապետի համար ավելի կառավարելի դարձնելն է։

Չեմ կարծում, թե բռնապետի քարոզչամեքենան կարող էր ինքնուրույնաբար այդպիսի նուրբ աշխատանք տանել, և ամենայն հավանականությամբ, եղել են խորհրդականներ կամ հենց բուն գործողությունը ծրագրողներ այլ՝ ավելի ստեղծագործ, քարոզչական համակարգերից։

Չնայած սրան, մասնագետը կարող է շիայական իսլամի տեսանկյունից առնվազն երկու խոցելի և խիստ խնդրահարույց կետ գտնել գործողության մեջ։ Բայց, հո, ամեն ինչ չե՞նք ասելու, թող գնան, մտածեն և ավելի լավ խորհրդատուներ գտնեն, եթե կարող են։

#մահ_թշնամուն

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Առավոտյան հարավային ուղղությամբ առաջխաղացման փորձ ձեռնարկող թշնամական տեխնիկային և կենդանի ուժին ՊԲ-ն հասցրել է դիպուկ կրակային խոցում

Հաջորդ գրառումը

Եղեք առավել զգոն և խուսափեք անհարկի տեղաշարժերից. հորդոր ավստրիահայերին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Թունավոր խոսքը

28/10/2025
Հրապարակախոսություն

Այս գարշահոտ Իրական Հայաստանից ոչ պակաս գարշահոտ են լռության հաճախականության վրա նստածակադեմիականները, պատմաբանները

25/10/2025
Հրապարակախոսություն

Իշխանությունը փորձելու է ստանալ իր պայմանները՝ ցանկացած մեթոդով և արտաքին աջակցմամբ

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
Հաջորդ գրառումը

Եղեք առավել զգոն և խուսափեք անհարկի տեղաշարժերից. հորդոր ավստրիահայերին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական