Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քաղաքական դաշտը, դատաիրավական համակարգը պիտի ենթարկվի լյուստրացիայի. Զոհրաբյան

17/01/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է.

«44-օրյա  պատերազմից հետո ամենաբարձր մակարդակով խոսվել է դավաճանության եւ դավաճանների մասին։ 

Տարբեր բարձրաստիճան զինվորականներ առնվազն ակնարկել են դավաճանության փաստերի մասին։ Փաշինյանը մի քանի անգամ խոսել է ինչ-որ դավաճանների մասին, որոնք պիտի ենթարկվեն պատասխանատվության։ 

Անուններ չեն հնչել, սակայն ջինը շշից այլեւս բաց է թողնված ու հասարակությունը միեւնույն է, մի օր իմանալու է մեր խայտառակ պարտության ողջ պատմությունը։ Որտեղ, ըստ  հենց իրենց հայտարարությունների, տեղի է ունեցել նաեւ դավաճանություն։ 

Բազմաթիվ երկրներ, այդ թվում արեւելյան ու արեւմտյան Եվրոպայի, տարբեր տարիների ընդունել են լյուստրացիայի մասին օրենք եւ գաղտնազերծել են բոլոր գործակալներին։ 

Նման օրենքի անհրաժեշտության հիմնավորումը շատ հստակ է՝ սահմանադրական կարգի եւ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կանխում։ 

Այս պատերազմին մենք գնացինք չունենալով իմունային համակարգ։ Վերջին երկուսուկես տարում մեր իմունային համակարգը զրոյացրեցին եւ ես իրավունք ունեմ ունենալու լեգիտիմ կասկածներ, որ այդ ամենն արվել է հատուկ ծրագրավորված ու էստեղ, այո, ամենամեծ դերակատարությունն ունեցել են տարբեր երկրների կողմից ֆինանսավորվող գործակալական ցանցեր, որոնք գործել ու շարունակում են գործել ամենադեմոկրատ  անվանումների եւ գաղափարների անվան տակ։ 

Այո, քաղաքական դաշտը, դատաիրավական համակարգը պիտի ենթարկվի լյուստրացիայի։

 Ի վերջո, այսօր քաղաքական դաշտում, իշխանության տարբեր օղակներում կան բազմաթիվ  գործիչներ, ովքեր եղել են թուրք-ադրբեջանական խաղաղասիրական գրանտների շահառուներ, ովքեր եվրոպական տարբեր երկրներում ամիսներով ադրբեջանցիների հետ  ապրել  են այսպես կոչված՝ «խաղաղության ճամբարներում», ում հասարակական կազմակերպությունները սորոսաթրքական ֆինանսական խողովակներով ավերիչ գաղափարներ են տարածել՝ փորձելով բացել օվերտոնի պատուհանը։ 

Ես կարծում եմ, որ քաղաքական դաշտում պիտի ձեւավորվի կոնսեսուս՝ լյուստրացիայի հետ կապված, որպեսզի մենք կարողանանք վերականգնել մեր երկրի անվտանգության ողնաշարը, որը փշուր-փշուր է արված։ 

Ու թող ինձ չասեն, թե ագենտների գաղտնազերծումը բացելու է պանդորայի անկառավարելի արկղը։ Եթե մեր ազգային իմունիտետը վերականգնելու համար մենք պարտադրված ենք լինելու անցնել պանդորայի արկղի միջով,  ուրեմն պիտի քաջություն եւ համարձակություն ունենանք անցնելու։ 

Այլ տարբերակ պարզապես չկա»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Այսպիսի շոուները, միանշանակ, խոսում են անկառավարելի վիճակի ու արհեստական օրակարգերի մասին. տնտեսագետ

Հաջորդ գրառումը

Վաղուց ժամանակն է, որ մեր քաղաքացիները նախապատվությունը տան տեղական արտադրությանը. «Անիտեքս» ընկերության փոխտնօրեն

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Վերլուծություն

Քաղաքական գործընթացի աստիճանական էրոզիա. Վահե Դավթյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

Վաղուց ժամանակն է, որ մեր քաղաքացիները նախապատվությունը տան տեղական արտադրությանը. «Անիտեքս» ընկերության փոխտնօրեն

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական