Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանը Մոսկվայում: Խորքայի՞ն, թե՞ մակերեսային տարաձայնություններ

Հակոբ Ծուլիկյան Հ․Ծ
24/05/2024
- 24 Մայիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
108
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա որոշ հետաքրքրական երանգներ էր պարունակում իր մեջ: Փաշինյանը չմասնակցեց մայիսի 7-ին կայացած Վլադիմիր Պուտինի երդմնառության հանդիսավոր արարողությանը` մատնանշելով հրավերի բացակայությունը: Բայց հաջորդ օրը, մայիսի 8-ին, նա մասնակցեց ԵԱՏՄ առաջնորդների հավաքին եւ մայիսի 9-ի վաղ առավոտյան վերադարձավ Երեւան` առանց մասնակցելու Կարմիր հրապարակում ծրագրված 1941-45 թթ. Հայրենական Մեծ պատերազմի (Երկրորդ համաշխարհային) շքերթին, որին ներկա էին այլ պետությունների նախագահները կամ ղեկավարները:

Մոսկվայում գտնվելու ժամանակ Փաշինյանը նախագահեց ԵԱՏՄ ընդհանուր հավաքին մաս կազմող այդ կազմակերպության Գերագույն մարմնի նիստը, որից անմիջապես հետո, նա առանձնազրույց ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հաշվի առնելով Երեւանի եւ Մոսկվայի միջեւ վերջին շրջանի հարաբերությունների լարվածությունը, կարելի է ասել, որ այդ հանդիպումը ամենակրիտիկականն էր:

Համաձայն ՀՀ կառավարության պաշտոնական կայքի հաղորդագրության, երկու կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների եւ տարածաշրջանային անցուդարձերի կարեւորագույն խնդիրները:

Ռուսաստանի նախագահի պաշտոնական հաղորդագրությունը քիչ թե շատ նման էր հայկականին: Սակայն դրանք միայն պաշտոնական կողմն էին ներկայացնում, իսկ հարաբերությունների բարդությունը մղում էր մարդկանց, հատկապես հայերին, իմանալ մանրամասնություններ այդ հանդիպման մասին:

Ըստ փաշինյանամետ լրատվության, վարչապետը Մոսկվայում պնդել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո Տավուշում, Սյունիքում, Վայոց Ձորում եւ հայկական այլ շրջաններում տեղակայված ռուսական բոլոր զորքերը դուրս բերվեն այդ վայրերից: Նա նաեւ պնդել է, որ ռուսական անձնակազմը հեռանա Զվարթնոցի միջազգային օդանավակայանի տարածքից:

Որոշ ժամանակ անց, Ռուսաստանի նախագահ Պուտինի մամլո խոսնակը անդրադառնալով հանդիպմանը նշել է, որ «հակառակ պայմանների փոփոխությանը, Փաշինյանն ու Պուտինը համաձայնել են վերոնշյալ հարցերի շուրջ»: Պեսկովը նաեւ ավելացրել է, որ հայկական կողմի խնդրանքով ռուսական սահմանային զորքերը կշարունակեն մնալ ռուս-իրանական եւ ռուս-թուրքական սահմաններում իրենց զբաղեցրած դիրքերում:

Պետք է հստակ նշել, որ հակառակ բանավոր լարված արտահայտություններին եւ տարաձայնություններին, Հայաստանը ցարդ որեւէ քայլ չի կատարել Ռուսաստան կամ ռուսական շահերի դեմ: Հակառակ Ռուսաստանի ղեկավարությամբ ստեղծված ՀԱՊԿ-ից հրաժարվելու նախնական քննարկումներին, Հայաստանը ցարդ պաշտոնապես չի հայտարարել դուրս գալու մասին, ինչը պահանջում է կատարել 6-ամսյա նախազգուշացումից հետո:

Երեւանը ակնարկել է անդամակցության ժամանակավոր սառեցման մասին, սակայն ՀԱՊԿ-ի կանոնադրության մեջ սառեցման մասին խոսք չկա: Նման գործընթաց չի նախատեսվում: Հայաստանը նաեւ հայտարարել է, որ չի վճարելու ՀԱՊԿ-ի անդամակցության սակագինը, որը վարչական փոքր գումար է ֆինանսավորելու ՀԱՊԿ-ի անձնակազմին:

Ինչ վերաբերում է հարաբերությունների տնտեսական ոլորտին, աճն ակնհայտ է: Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի տնտեսական գլխավոր գործընկերը: Հայ-ռուսական եւ հայ-ԵԱՏՄ առեւտրաշրջանառությունը եւ համագործակցությունը վերջերս ավելի մեծ թափ է ստացել, ինչպես գոհունակությամբ նշել են երկու կողմերի առաջնորդները:

Ակնհայտ է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու ոչ մի մտադրություն չունի, չնայած այդ մասին քննարկումները շարունակվում են հայաստանյան մամուլի էջերում: ԵԱՏՄ-ի դեպքում Հայաստանից պահանջվում է նախազգուշացնել մեկ տարի առաջ, ինչը մինչ օրս Հայաստանը չի կատարել:

Հակառակ նկատելի արտաքին լարվածության, Հայաստանը իրականում կարծես պատրաստ չէ, կամ ի վիճակի չէ դուրս գալու Ռուսաստանի անմիջական ազդեցության գոտուց:

ՍՈՒՐԵՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Միջազգայնագետ, ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետ

Անգլ. բնագրից թարգմանեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գիտագործնական ուսանողական գիտաժողով

Հաջորդ գրառումը

Լարա Արաբյան. սեփական ձայնով՝ կանադական մշակութային խճանկարում

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Մոսկվայում Լուկաշենկոն Փաշինյան Նիկոլին իր «օգնությունն էր» առաջարկում

27/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
Հաջորդ գրառումը

Լարա Արաբյան. սեփական ձայնով՝ կանադական մշակութային խճանկարում

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սուլոց, հայհոյանքներ և անեծքներ. սա ընդամենը ժամանակակից աշխարհի պատկերն է, ոչ ավելին․ Արման Աբովյան

26/09/2025

Արման Աբովյանը գրում է․ Ահա այսպես դիմավորեցին ՄԱԿ-ում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ելույթը։ Սուլոց, հայհոյանքներ և անեծքներ — բայց սա...

ԿարդալDetails

ՀՀ նորմալ իշխանությունները Արցախի ժողովրդին ցեղասպանության զոհի կարգավիճակ պիտի տային․ Բեգլարյան

26/09/2025

Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ սահմանվել է 1988-ի հունվարի 12-ին, ինչը հինգական մարդ երկու կողմից ստորագրել են. Բագրատյան

26/09/2025

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միչիգանի ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական