Երեքշաբթի, Հունիսի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տգիտության հաղթարշավը

Հակոբ Ավետիքյան
08/11/2024
- 8 Նոյեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Խմբագրական, Վերլուծություն, Քաղաքականություն

Մի երկրում, որտեղ պետական պաշտոնները բաշխվում են ըստ նշանակվողի «յուրային» լինելու, այսինքն՝ անձնական հավատարմության հատկանիշի,- դա լինի նախարար, մարզպետ, քաղաքապետ, զորապետ, ոստիկանապետ, վարչության պետ, դեսպան, կամ նույնիսկ խորհրդարանի նախագահ,- այդպիսի երկիրը, ինչպիսին դարձել է մեր պետությունը, դատապարտված է ձախողության, նամանավանդ՝ երբ նշանակողն ինքը, մեղմ ասած, բանիմաց չէ եւ իշխանության 6-րդ տարում նոր է իմանում, որ, օրինակ, Շամպայնը խմիչք լինելուց առաջ տեղանուն է Ֆրանսիայում, Կոնյակը՝ նույնպես… Բանիմաց չէ, բայց դրա համար բնավ չի ամաչում: Նրա գործակիցները՝ նույնպես: Նաեւ՝ ժողովրդի մի ստվար հատվածը, քանի որ տգիտությունը սովորություն ունի միայն տգետներ ծնելու, իսկ տգիտությունը մեր երկրում քաջալերվում է պետականորեն, եւ հասարակ բաներն անգամ նոր սովորող վարչապետը դեռ հարց է տալիս՝ «Հարվարդի եւ Քեմբրիջի համալսարաններում անգլերեն լեզվի ուսուցումը պարտադի՞ր է», կամ հրճվում է, երբ ուսուցիչները նախընտրում են պարեկ աշխատել, մինչ իր սեփական կալվածը համարվող խորհրդարանում աշխատող նախկին ուսուցիչը «չքնաղ» բառը գրում է «չքնախ», եւ, մյուս կողմից, վարչապետն ուզում է փակել Ագրարային համալսարանը՝ պատճառաբանելով ուսանողների պակասը, մինչ ազգաբնակչության շուրջ 40 տոկոսը զբաղվում է գյուղատնտեսությամբ, եւ երկրի հիմնական արտահանումը հանդիսանում է այգեգործական արտադրանքը: Գյուղատնտեսություն՝ առանց գիտության: Մինչդեռ վարչապետը պահանջում է մրցունակություն համալսարաններում, մրցունակություն՝ արտաքին շուկաներում, իսկ մարզպետներից մեկը խոսում-բացատրում է «թռչող կոկորդիլոսների», իսկ մեկ ուրիշը՝ «ձու ածող շների» մասին: Եվ, բնականաբար, թռչող կոկորդիլոսների եւ հավկթածան շների երկրում վիճակը այնպես կլինի, ինչպես կա:

Օրերս Hyperallergic.com միջազգային կայքէջը հրապարակեց աշխարհում ամենաբարձր IQ ունեցող 8 երկրների (ժողովուրդների) ցուցակը, որը գլխավորում է, օրինաչափ կերպով, Ճապոնիան, որն, ի դեպ, նաեւ գրավում է առաջին տեղը աշարկերտների եւ ուսանողների ինքնասպանությունների հաճախականությամբ: Ինքնասպանություն՝ դպրոցում կամ համալսարանում վատ արդյունքներ ունենալու հետեւանքով: Հետաքրքրական է, որ վերոհիշյալ ութնյակի երկրները, որոնց մեջ՝ նաեւ Սերբիան, Հունգարիան եւ Ֆինլանդիան, բոլորն էլ առավելագույն ուշադրությունը կենտրոնացնում են իրենց կրթական համակարգի վրա, բծախնդրորեն հսկում եւ առատաձեռնորեն ֆինանսավորում կրթական հաստատությունները՝ նաեւ հասարակական պահանջով: Մինչդեռ մեր վարչապետը համեմատության եզրեր է փորձում գտնել մարդու եւ օրանգուտանի կամ շիմպանզեի IQ-ների միջեւ…

Վերոհիշյալ ութնյակի երկրների մեջ ինձ ամենաշատը հետաքրքրեցին Ճապոնիան ու Սերբիան: Երկուսն էլ, մեկը 2-րդ աշխարհամարտի ավարտին, մյուսը՝ 1990-ականների Հարավսլավիայի կրծոտման ժամանակ, ծանրագույն պարտություն կրեցին, կապիտուլացիայի ենթարկվեցին: Բայց հետագայում ուժ գտան իրենց մեջ, անշուշտ՝ միշտ հասարակության անմնացորդ օժանդակությամբ, զորաշարժի ենթարկելու իրենց ազգային ներուժը, հիմնովին բարեփոխելու կրթական համակարգը, խթանելու գիտությունը, բարձրացնելու եւ զարգացնելու ժողովրդի միտքը եւ ուղեղը, դրանով իսկ ապահովելով իրենց երկրի անվտանգությունը, զարգացնելով տնտեսությունը եւ բարձրացնելով պետության հեղինակությունը:

Իսկ մե՞նք:

Պատասխանը թողնում եմ մեր ժողովրդի մտածող հատվածին:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Նախորդ գրառումը

Կարեւոր է՝ այս երկու ամիսը սխալներ չանել

Հաջորդ գրառումը

Ֆրանսիան ողջունում է Հայաստանի որոշումը՝ հյուրընկալելու COP 17-ը. Ֆրանսիայի ԱԳՆ

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Այդ կուսակցությունները մանդատ չունեն, պետք է փակվեն, իսկ դրանց սեփականատերերը գնալու են բանտ. Ալեն Սիմոնյան

14/06/2026
Հրապարակախոսություն

Ինչպիսի՞ն կլինի Հայաստանի ընդդիմադիրների քայլը, դրանից կախված կլինի նրանց քաղաքական ապագա. Արա Պողոսյան

14/06/2026
Հրապարակախոսություն

Հայաստանի ներկայիս իշխանություններն իսկապե՞ս մարդկանց հիմարի տեղ են դնում. Արման Աբովյան

13/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Թուրքավարի ընտրություններ. Արմեն Այվազյան

12/06/2026
Հաջորդ գրառումը

Ֆրանսիան ողջունում է Հայաստանի որոշումը՝ հյուրընկալելու COP 17-ը. Ֆրանսիայի ԱԳՆ

Լրահոս

Ռեսուրսային գաղութացում. TRIPP-ն այդ ռազմավարության հենասյուներից է. Վահե Դավթյան

16/06/2026

Եթե այսօր ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել Հայաստանի կրիտիկական հանքանյութերը, ապա վաղը օրակարգ կարող են վերադառնալ նաև թերթաքարային պաշարները, որոնց...

Կտրականապես մերժում ենք հունիսի 14-ին ԿԸՀ-ի հայտարարած ընտրական արդյունքները և դրանք համարում ապօրինի. Թաթոյան

16/06/2026

2026թ․ խորհրդարանական ընտրություններն անցան անհավասար, անարդար և խորապես խեղված պայմաններում՝ ՔՊ-ի օգտին պետական համակարգը ծառայեցնելով ու բացահայտ ապօրինություններով. ֆեյսբուքյան էջում...

Գետն ընկած 7-ամյա և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները շարունակվում են

15/06/2026

Վանաձորում Փամբակ գետն ընկած 7-ամյա և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները շարունակվում են, միացել են  հատուկ փրկարարներն ու ջրասուզակները: Shamshyan-ի հաղորդմամբ՝...

Սևանա լճի մակարդակը 15 օրում բարձրացել է 11 սմ-ով

15/06/2026

Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ` ընդամենը 15 օրում: 2026 թվականի հունիսի 1–15-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը...

ԱՄՆ-ն կվերսկսի պատերազմը Իրանի հետ, եթե կողմերը չկարողանան վերջնական համաձայնության գալ միջուկային ծրագրի վերաբերյալ. Թրամփ

15/06/2026

Միացյալ Նահանգները կվերսկսի պատերազմը Իրանի հետ, եթե կողմերը չկարողանան վերջնական համաձայնության գալ միջուկային ծրագրի վերաբերյալ։ The New York Times-ին տված...

Կիևը Արբիտրաժում պարտվել է Մոսկվային. Կերչի նեղուցի, Ազովի ծովի և Ղրիմի նկատմամբ իրավունքների վերաբերյալ դատական հայցը մերժվել է

15/06/2026

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը  հայտարարել է իր հաղթանակի մասին միջազգային արբիտրաժային գործում, որը վերաբերում էր Կերչի նեղուցում, Ազովի ծովում և...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական