Երկուշաբթի, Հոկտեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տարածաշրջանում՝ Հայաստանի շուրջ վարվող քաղաքականության հետեւանքները

ԱԶԳ
19/04/2024
- 19 Ապրիլի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
732
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անցնող ամիսը տարածաշրջանում նշանավորվում է սրընթաց զարգացումներով, որոնք ի հայտ բերեցին Հայաստանի վարած արտաքին քաղաքականության որդեգրած ուղեգիծը: Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին` կարեւոր ենք համարում ընդգծել, որ այսպես կոչված «խաղաղության օրակարգը» եւս մեկ անգամ ապացուցեց իր անիրատեսական ու կործանարար հեռանկարները: Ադրբեջանը հանդես գալով հաղթողի դիրքից, նոր պահանջներ է ներկայացնում, պահանջելով Տավուշի մարզի չորս գյուղեր, որոնք ձեւավորվել են դեռեւս խորհրդային տարիներին: Անառարկելի է այն փաստը, որ այդ տարածքները դարեր ի վեր եղել են հայկական եւ այսպես կոչված ապօրինաբար «պատմական ադրբեջանական» են ներկայացվել ԽՍՀՄ տարիներից սկսած: Իրականում այդ գյուղերը եւ նրանց պատկանելության հարցը վիճարկվել է 1918-1920 թվականներից, երբ քննարկվում էր նաեւ Արցախի, Սյունիքի եւ Նախիջեւանի հարցը:

Ադրբեջանական քաղաքականությունը, որն իրականացվում է Հայաստանի նկատմամբ, նպատակ ունի հետագա բանակցային գործընթացում էլ ավելի թուլացնել հայկական դիրքերը, ստեղծել պատերազմի վտանգ եւ բարոյահոգեբանորեն ճնշում գործադրել հայ հասարակության վրա: Այս ամենին զուգահեռ` Բաքուն փորձում է քաղել առավելագույնը եւ սահմանների դեմարկացիայի եւ դելիմիտացիայի արդյունքում բարենպաստ իրավիճակում հայտնվել: Հայաստանը գտնվելով անբարենպաստ աշխարհաքաղաքական իրավիճակում, ապավինում է Արեւմուտքի, մասնավորապես` Ֆրանսիայի արտաքին քաղաքական օժանդակությանը: Եվրադիտորդները իրենց ներկայությամբ սահմանին, հայ հասարակական-քաղաքական շրջանում ձեւավորել են երկբեւեռ տեսակետներ: Մի հատվածը, որն ռուսական քաղաքական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման կողմնակիցն է, գտնում է, որ նրանց ներկայությունը վատթարացրել է հայ-ռուսական առանց այդ էլ բարդ հարաբերությունները, մյուս հատվածը, որը հակառուսական քաղաքականության ուղեծրում է, ընդգծում է դիտորդների ավելացման եւ լծակների դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը: Այս հարցում, եթե վերլուծենք փաստերը, ապա պետք է նկատենք, որ հայ-ռուսական հարաբերությունները ապրում են ամենաբարդ ժամանակները նորանկախ Հայաստանի պատմության մեջ: Այո՛, Ռուսաստանի հետ կան բազմաթիվ չլուծված հարցեր, բայց եթե հակիրճ պատասխանենք թե հետագայում ինչպիսի քաղաքականություն պետք է վարել հարցին, անհրաժեշտ կլինի հղում անել 1920 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների պատմությանը եւ հետեւանքներին: Միանշանակ է նաեւ, որ ՀԱՊԿ-ը չի իրականացնում իր առջեւ դրված դաշնակցային պարտավորությունները եւ Հայաստանը պարտավոր է դիվերսիֆիկացնել իր անվտանգային միջավայրը, բայց ոչ իր ավանդական դաշնակցի հաշվին: Այսպիսի վարվող քաղաքականությունը ժամանակի հրամայականն է, քանզի տարածաշրջանը գտնվում է անկայուն, վիճարկված եւ գերտերությունների բախման թատերաբեմի վերածվելու վտանգի տակ:

Կարեւոր ենք համարում ընդգծել Հայաստանի հարավային հարեւան Իրանի դիրքորոշումը հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ: Իրանը հստակ ընդգծել է իր տարածաշրջանային շահերի կարմիր գծերը եւ դրանց հատման հետեւանքները: Օրերս Հայաստում ԻԻՀ դեսպանը պատասխանելով Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման ու հետագա հնարավոր էսկալացիայի եւ Իրանի դիրքորոշման վերաբերյալ հարցին, հայտնեց, թե Իրանը որեւէ պարագայում անթույլատրելի է համարում Հայաստանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության վիճարկումը, լինի այն Սյունիքի մարզում թե Տավուշում: Այս ուղերձը հստակ ընդգծում է Իրանի դիքորոշումը Հայաստանի եւ հայ-իրանական երկկողմ, բարիդրացիական հարաբերությունների համատեքստում:

Մյուս կարեւոր ուղերձը իրանական կողմից, Հայաստան-Արեւմուտք համագործակցության զարգացման հեռանկարներին է վերաբերում, ըստ որի` դեսպանը նշեց, որ իրանական կողմը ստացել է հստակ ազդակներ, որ դրանք չեն խարխլի հայ-իրանական բարեկամական եւ գործընկերային հարաբերությունները: Իրանի դիրքորոշումը 3+3 ձեւաչափի գործարկման վերաբերյալ մնում է անփոփոխ:

Վերջին օրերին իրանա-իսրայելական սրընթաց լարվածությունը կարող է բերել տարածաշրջանային նոր զարգացումների: Հայաստանը փորձում է բազմաշերտ հարաբերություններ ձեւավորել իր երկու բարեկամ հարեւանների հետ: Այս համատեքստում դինամիկ զարգանում են հայ-վրացական հարաբերությունները, որոնք արդեն ռազմավարական բնույթ են կրում: Վրաստանի վարչապետի այցը Հայաստան միտված էր նոր համագործակցային եզրեր գտնելուն եւ եղած փոխգործակցությունը ամրապնդելուն: Վրաց քաղաքագետները ընդգծում են, որ հայ-վրացական հարաբերությունները եթե համարվում են ռազմավարական, ապա պետք է հստակ օրակարգ ձեւավորվի: Այս ամենը ենթադրում է,որ Հայաստանը պետք է հստակեցնի իր արտաքին քաղաքական ուղեգիծը` Եվրամիությո՞ւն, թե՞ Ռուսաստան (ԵԱՏՄ,ՀԱՊԿ):

Ավելորդ չէ նկատել, որ Վրաստանը բավականին բալանսավորված քաղաքականություն է վարում ՌԴ-ի հետ: Վրաստանի դերը հսկայական է Հայաստանի արտաքին առեւտրի եւ համաշխարհային շուկաներ ներթափանցելու առումով: Վրաստանը ինքնին Հայաստանի միջոցով փորձում է թոթափել թուրք-ադրբեջանական տանդեմի ազդեցությունը իր երկրի վրա, հատկապես տնտեսական առումով: Այնուհանդերձ, հայ-վրացական հարաբերությունները այս պահին ինտենսիվ զարգացման միտումներ են ցուցաբերում: Օրերս ԵՊՀ-ում բացվեց նաեւ Վրացագիտության կենտրոնը, որի գործունեությունը նպատակ է հետապնդում զարգացնելու եւ ամրապնդելու գիտակրթական ու գիտահետազոտական կապերը ի շահ երկու երկրների ու ժողովուրդների:

 Ամփոփելով ընդգծենք, որ տարածաշրջանում որեւէ պահի իրավիճակը կարող է գլխիվայր փոխվել, իսկ Հայաստանի շուրջ իրավիճակը բարենպաստներից չէ: Այս փորձությունները  պատվով հաղթահարելու համար պետք է ունենալ համախմբվածություն եւ համարձակություն, վարել հավասարակշռված եւ ճկուն քաղաքականություն Արեւմուտք եւ ՌԴ փոխհարաբերություններում, որ բացակայում է մեզ համար ամենվճռական պահերին:

ԲԱԲԿԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ

Կովկասագետ

Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոն

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ինչպիսի՞ն կլինի Հարավային Կովկասը 2030 թվականին

Հաջորդ գրառումը

Մի երկու խոսք բրյուսելյան եռակողմ հանդիպման ու նաեւ… շերեփի մասին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Միրզոյանի խոսքերը ցույց են տալիս, որ հայկական դիվանագիտությունը հերթական անգամ գործել է ոչ թե որպես նախաձեռնող և օրակարգ ձևավորող կողմ, այլ՝ արձագանքող ու պաշտպանվող պետություն

19/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025
Քաղաքականություն

Հենց ռուսական կողմն է Բաքվին տեղեկացրել Ռամիզ Մեհդիևի պետական հեղարշջման պլանի մասին

18/10/2025
Քաղաքականություն

Մենք արտաքին խաղացողների կողմից միջամտության բազմաթիվ փորձեր ենք տեսել․ Միրզոյանը ՀՀ ընտրությունների մասին

18/10/2025
Հաջորդ գրառումը

Մի երկու խոսք բրյուսելյան եռակողմ հանդիպման ու նաեւ... շերեփի մասին

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Վարդան Ղուկասյանից բացի, ձերբակալվել է ևս 7 հոգի

20/10/2025

Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ: Այս...

ԿարդալDetails

Իշխանության գոյաբանական վախի հետևանքով կիրառվող քաղաքական տեռոր. Դավիթ Անանյան

20/10/2025

Վարդան Ղուկասյանը չի ձերբակալվել, նա մեկուսացված է իր աշխատասենյակում. իրավապահներ

20/10/2025

Շնորհակալ եմ Հայ Եկեղեցին հայի անուն-ազգանունով բորենիներից հերոսաբար և անձնվիրաբար պաշտպանելու համար․ Միքայել սրբազան

20/10/2025

Ձերբակալել են Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանին

20/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական