Երեքշաբթի, Հուլիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սուրեն Սարգսյան. «ԱՄՆ-ում համահայկական խնդիրների լուծման նոր դաշտ է բացվում»

Անահիտ Հովսեփյան
15/11/2024
- 15 Նոյեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

2016-ին իրավաբան սենատոր ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Մարկո Ռուբիոն, որ նախընտրական շրջանում Թրամփից քիչ ձայն ստացավ, ի պատասխան Դոնալդ Թրամփի՝ իր հասցեին «թեթեւքաշային» որակման, այսպես ծաղրեց նրա քաղաքական պատրաստվածությունը՝ «Եթե հոր հարստությունը չլիներ, Թրամփը Մենհեթենում ժամացույցներ կվաճառեր»:

Երկու օր առաջ միջազգային լրատվամիջոցներն արդեն քննարկում էին Թրամփի ապագա վարչակազմի ցանկալի թեկնածուների անունները (առավելաբար քննադատում էին՝ հատկապես ծայրահեղ արմատական, դավադրապաշտ Մաթ Գեյցի թեկնածությունը արդարադատության նախարարի պաշտոնում), դրանց թվում՝ պետքարտուղարի թեկնածու Մարկո Ռուբիոյին: Առանցքային պաշտոններին հավակնողների հայտարարություններին ծանոթանալիս ուրվագծվում են ԱՄՆ 47-րդ նախագահի արտաքին քաղաքական հիմնական մոտեցումները՝ այն է՝ կոշտ դիրքորոշում Չինաստանի, Իրանի, Թուրքիայի հանդեպ, Իսրայելին ռազմական աջակցության նկատելի աճ (ըստ «Թելեգրաֆի» նոյեմբերի 12-ի հրապարակման, պետքարտուղարի թեկնածու սենատոր Մարկո Ռուբիոն դեմ էր արտահայտվել Համասի հետ Գազայում հրադադարի հաստատմանը- Ան. Հ.), Ուկրաինային ռազմական սատարման նվազում կամ դրա կասեցում:

Ինչպես ծանուցել էինք «Ազգի» նոյեմբերի 8-ի համարում, ստորեւ ներկայացնում ենք Հայաստանում փնտրված մասնագետի՝ ամերիկագետ Սուրեն Սարգսյանի հետ մեր զրույցը, որ հուշում է Թրամփի ապագա վարչակարգի թեկնածուների մեջ հայամետ գործիչների անունները՝ պետքարտուղարի թեկնածու սենատոր Մարկո Ռուբիո՝ «Ժամանակին բազմիցս արտահայտվել է Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ կոշտ քաղաքականության օգտին: Հայամետ Վիվեկ Ռամասուամի, որ Մասկի հետ կղեկավարի գործադիրի արդյունավետ աշխատանքի կազմակերպման դեպարտամենտը: Ամենից պրոհայկական գործիչ Թուլսի Գեբարդը կղեկավարի Ազգային հետախուզությունը: Նա փաստացի ղեկավարում և համակարգում է 18 հետախուզական գործակալություն: Համատեղության կարգով նախագահի գլխավոր խորհրդականն է հետախուզության գծով: Հայամետ Ռոբերտ Քենեդին ամենայն հավանականությամբ կղեկավարի առողջապահության դեպարտամենտը»:

–Պարոն Սարգսյան, ինչպե՞ս հնարավոր դարձավ, որ ԱՄՆ 47-րդ նախագահը վերստին Դոնալդ Թրամփը դառնա: Նրա դեմ դատական բազմաթիվ հայցերի, նրան վերագրվող ծանրագույն հանցանքների ստվար թղթապանակը փաստորեն մերժելու առիթ չտվեց: Նրա ո՞ր հատկանիշը, ո՞ր հանգամանքը ստիպեց, որ ամերիկացիները քվե տան Թրամփին:

-Իր պայքարող, չհանձնվող լինելն ամենակարեւոր հատկանիշներից մեկն է, որ Դոնալդ Թրամփն ունի, այդ պատճառով էլ Միացյալ Նահանգների ժողովուրդը որոշեց մեկ անգամ եւս նրան շանս տալ դառնալու ԱՄՆ նախագահ:

– Թրամփը խոստանում է խաղաղություն հաստատել աշխարհում: Սա՞ էր ամերիկացի ընտրողի համար առաջնայինը: Հնարավոր համարու՞մ եք, որ Թրամփը դրան հասնի: Ի՞նչ փոփոխություններով է նա մտադիր հասնել իր նախընտրական խոստման իրացմանը:

-Խոստումը, որ նա ցանկանում է խաղաղություն հաստատել աշխարհում, իհարկե չափազանց կարեւոր է, բայց Միացյալ Նահանգների ընտրողը, ինչպես ցանկացած ընտրող, կարծում եմ, առաջնահերթություն է տալիս սեփական, իր երկրի առջեւ ծառացած խնդիրներին, մասնավորապես սոցիալական, ներքին անվտանգությանը վերաբերող հարցեր եւ այլն:

– Թրամփի նախագահ ընտրվելը վերաձեւավորելու, արդեն վերաձեւավորում է աշխարհը՝ ԱՄՆ-ԵՄ, ԱՄՆ-ՆԱՏՕ հարաբերությունները վերասահմանվում են, իսկ սրա  զգալի ազդեցությունը երեւակվելու է Ուկրաինա- Ռուսաստան ռազմաճակատում: Ձեր կանխատեսմամբ, Արեւմուտքը կհաշտվի՞այն իրողության հետ, որ պատերազմն ավարտվի Ուկրաինայի պարտությամբ, իսկ Ռուսաստանն ամրապնդի իր դիրքերը, այդ թվում նաեւ՝ իր անպարտելի լինելու վարկանիշը:

– Իհարկե ուկրաինական հարցում մի փոքր դժվարանում եմ պատասխանել, թե ինչ մոտեցում ունի Թրամփը: Այո, լսել ենք խոստումը, որ նա մեկ օրում լուծելու է Ուկրաինայի պատերազմի հարցը: Դրա տարբերակները շատ չեն: Թրամփի համար ամենահեշտ տարբերակը լինելու է այն, որ ուղղակի դադարեցնի ֆինանսավորումը Ուկրաինային, ինչն իհարկե լրջագույնս կհարվածի Ուկրաինայի դիրքերին, առաջին հերթին՝ ռազմի դաշտում: Կարծում եմ, որ Միացյալ Նահանգների մյուս գործընկերները՝ ԵՄ այն երկրները, որ ֆինանսավորում են Ուկրաինային, Թրամփի նման որոշումից հետո կդադարեցնեն Ուկրաինային իրենց ֆինանսավորումն էլ, իսկ սա, ինչպես հասկանում ենք, Ուկրաինայի պարտությունն է: Թե արդյոք նրան կհաջողվի, թե՞ ոչ, դժվարանում եմ ասել: Թրամփը հիմա պիտի սկսի բանակցել թե՛ ռուսների, թե՛ ուկրաինացիների հետ, երկուսի վրա էլ ինչ- որ առումով պիտի ճնշում գործադրի: ՌԴ-ի պարագայում մի փոքր զիջումների կարող է գնալ պատժամիջոցների  քաղաքականության թուլացման տեսանկյունից, եւ կարծում եմ, որ նա առաջիկայում փորձ կանի: Դրա կոնկրետ քայլերը պիտի որ տեսնենք, պիտի շփվի Ռուսաստանի ղեկավարի հետ, ինչը բացառիկ երեւույթ կլինի՝ հաշվի առնելով ընդհանուր միջազգային գործընթացներում իրավիճակը: Կարծում եմ առաջիկա օրերին պիտի որ հայտնի դառնա մեզ:

– Թրամփի ընտանիքը մտերիմ է Բենիամին Նեթանյաուհի հետ: Կամրապնդվե՞ն Իսրայելի վարչապետի դիրքերը՝ ի հեճուկս այդ երկրի տարբեր քաղաքներում բողոքի զանգվածային ցույցերի աճի:

– Իսրայելի դիրքերը, կարծում եմ, ընդհանուր առմամբ կամրապնդվեն: Թրամփը երկու խոստում է միաժամանակ տվել՝ պատերազմները դադարեցնելու, խաղաղություն բերելու եւ ամեն գնով Իսրայելին աջակցելու: Սա իհարկե մի քիչ բարդ է պատկերացնելը, թե ինչպիսի իրագործում կունենա: Սա երկու բան կարող է նշանակել՝ կա՛մ բանակցությունների արդյունքում Իրանի հետ ինչ-որ պայմանավորվածությունների հանգեն եւ խաղաղություն հաստատեն, կա՛մ՝ խաղաղություն պարտադրեն ԱՄՆ-ն եւ Իսրայելը: Սա նույնպես այն ուղղություններից է, որ առաջիկայում Թրամփից հայտարարություններ կլսենք, կամ՝ կոնկրետ քայլեր կտեսնենք հասկանալու համար, թե իր խոստումներն ինչպես է կյանքի կոչելու:

– Պարոն Սարգսյան, ընտրարշավի վերջում Թրամփը ամերիկահայ ընտրողների ականջը շոյեց՝ Արցախի մասին հիշեցմամբ, նաեւ իր նախաձեռնությամբ հեռախոսազրույց ունեցավ Արամ Ա-ի հետ: Թրամփը բիզնեսներ ունի Ադրբեջանում, այդուհանդերձ ձեզ ծանո՞թ է՝ Հանրապետականների քաղաքական ճարտարապետները Արցախի հարցում ինչպիսի՞ վերաբերմունք ունեն: Նկատելի՞ է ուշադրության որեւէ ուրվագիծ: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հետ զրույցից ի՞նչ ակնկալիք ունեք՝ կարո՞ղ է այն նպաստել Երուսաղեմի հայկական կալվածների պահպանմանը, ինչպես նաեւ զսպել Ադրբեջանի ջարդարարությունը Արցախում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ:

– Հայ համայնքին ուղղված վերջին հայտարարությունները եւ Արամ Ա-ի հետ նրա շփումները բնականաբար կրում էին նախընտրական բնույթ եւ ականջահաճո էին հենց հայ ընտրողների համար: Չեմ բացառում, որ դրանք բավական լուրջ ազդեցություն ունեցել են հայ ընտրողների կայացրած վերջնական որոշումների վրա: Այո, դրանք ունեցել են նախընտրական բնույթ, բայց սրանք շատ լավ նախադեպ են, որ հայ ընտրողները, ԱՄՆ քաղաքացիություն ունեցող էթնիկ հայերն սկսեն ձեւակերպել իրենց առաջնահերթությունները Թրամփի վարչակազմի հետ աշխատանքի տեսանկյունից: Եթե Թրամփը կիրառում է «էթնիկ զտում» ձեւակերպումը, ապա սա լավ հիմք է վաղվա համար, որ ենթադրենք ԱՄՆ Կոնգրեսում հայ համայնքը, լոբբիստները, նաեւ եկեղեցին կարողանան գործողություններ իրականացնել, որ էթնիկ զտման փաստը ճանաչվի: Նաեւ Արցախ բառն է գործածում, որը Հայաստանի իշխանությունները խուսափում են գործածել: Այնպես որ ԱՄՆ-ում համահայկական խնդիրների լուծման նոր դաշտ է բացվում հայ  համայնքի, հայ լոբբիստական կազմակերպությունների եւ եկեղեցու աշխատանքի համար, որը Հայաստանի իշխանությունները լուծելու հնարավորություն, կարողություն, ցանկություն չունեն:

– Չենք կարող մոռանալ, որ 44-օրյա պատերազմը եղավ Թրամփի նախագահության օրոք: Դեմոկրատների օրոք՝ Արցախի հայաթափումը: Սա նշանակու՞մ է արդյոք, թե ամերիկահայությունն ու ՀՀ-ն ԱՄՆ հետ հարաբերությունների ճիշտ ռազմավարություն չեն մշակում:

 – Իրականում հայ-ամերիկյան օրակարգը զարգացում չի կրում: Միացյալ Նահանգները մեր տարածաշրջանում շահեր ունի եւ դրանցով պայմանավորված է ակտիվացնում իր գործունեությունը Հարավային Կովկասում: Եթե նկատել եք, երկկողմ հարաբերությունների օրակարգ չկա, եւ երկկողմ հարաբերությունները պտտվում են ՀՀ-ին ամերիկյան օգնության շուրջ: Սա իհարկե բարդացնում է հարաբերությունների խորացումը եւ, եթե նկատել եք, այստեղ շատ կարեւոր մի հանգամանք կա՝ Միացյալ Նահանգների պաշտոնյաների դեպի Հայաստան բազմաթիվ այցելությունները  հիմնականում պտտվում են օրակարգային երկու հարցի շուրջ՝ հայ-թուրքական հարաբերություններ եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորում: Քաղաքականությունը մեծ հաշվով տարածաշրջանային է, ոչ թե երկկողմ: Սա նշանակում է, որ տարածաշրջանային քաղաքականություն է Միացյալ Նահանգները վարում եւ առաջ է շարժում իր օրակարգը մեր տարածաշրջանում: Օրինակ՝ Բայդենի վարչակազմի համար առաջնահերթություն էր Հարավային Կովկասում հակամարտությունների լուծումը, սա նաեւ ԱՄՆ անվտանգության ռազմավարության մեջ է ամրագրված, եւ ըստ էության մեզ հետ բարձր մակարդակի շփումներն առաջին հերթին պայմանավորված են հենց դրանով եւ ՀՀ-ին տրամադրվող ամերիկյան օգնությունների փաթեթներով:

– Հատկապես ի՞նչ պիտի անի (եւ ի՞նչ չանի) ՀՀ-ն՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վերակառուցելիս:

– ՀՀ-ն առանձնապես բան չունի անելու, որովհետեւ հայության շահերից բխող այն օրակարգը, որ կարող է առաջ մղվել, Հայաստանի կառավարության համար առաջնահերթություն չէ, հետեւաբար անելիքները հայ համայնքինն են, լոբբիստներինը եւ եկեղեցունը: Իսկ ՀՀ իշխանություններից ակնկալիքներ բացարձակապես չկան:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Նախորդ գրառումը

Հայաստանը Իրան-ԱՄՆ հարաբերությունների նոր շրջափուլի համատեքստում

Հաջորդ գրառումը

Կիրանցը եւ 2026-ի խորհրդարանական ընտրությունները 

Համանման Հոդվածներ

Նորություններ

Մեկ ժամում կխոցվի Ալիևի պալատը․ Սյունիքով միջանցք չի՛ լինի․ Արմեն Այվազյան

21/07/2026
Նորություններ

Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ Տաթևիկ Հայրապետյան

18/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

Կիրանցը եւ 2026-ի խորհրդարանական ընտրությունները 

Լրահոս

Իրանցիները Գագիկ Ծառուկյանին պարտք են 14,5 միլիոն դոլար, բայց իրենք ներկայացնում են լրիվ այլ իրականություն. փաստաբան

21/07/2026

Ոչ թե անհաջող գործարք էր, այլ հայ-իրանական հարաբերությունների զարգացման համար մեծ քայլ էր, որի հետ կապված բոլոր ներդրումները կատարվել են...

Ծառուկյանին առաջադրված` հարկերի հետ կապված մեղադրանքն ապօրինի լինելու հիմքով դադարեցվել է. փաստաբան

21/07/2026

Գագիկ Ծառուկյանին առաջադրված` հարկերի հետ կապված մեղադրանքը, ապօրինի լինելու հիմքով, դատախազը դադարեցրել է, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի...

ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար

21/07/2026

ԱՄՆ-ն «համաշխարհային նախազգուշացում» է հրապարակել իր քաղաքացիների համար՝ Մերձավոր Արևելքում լարվածության աճի և «անսպասելի սրման հնարավորության» ֆոնին։ Այս մասին նշվում...

Մեր թիմը զրպարտության վերաբերյալ հայցեր է պատրաստում․ Տոնոյան

21/07/2026

Զանգվածային լրատվամիջոցներում Գագիկ Ծառուկյանի հասցեին տարածվող հայտարարություններն բացարձակ զրպարտություն ու էժանագին հնարքներ են, իսկ կուսակցության իրավաբանական թիմն արդեն դատական հայցեր...

Ընդամենը տեղեկացրել են, որ լրացուցիչ հարցաքննություն պետք է տեղի ունենա. Ծառուկյանին բերեցին ՔԿ

21/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ իրենցչեն ասել, թե ինչ դրվագով են Գագիկ Ծառուկյանին Քննչական...

Ֆրեզնոյում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը

21/07/2026

Ֆրեզնոյի «Արարատ» հայկական գերեզմանատանը տեղի ունեցավ Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը։ Միջոցառմանը մասնակցեցին Ֆրեզնոյի հայ համայնքի ճանաչված...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական