Ռուս խաղաղապահները շինարարական աշխատանքներ են իրականացնում Արցախում, այդ թվում նաև Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում: Խաղաղապահները բնակավայրեր են կառուցում Արցախի տարածքում: Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը Hetq-ին ասաց, որ լայնածավալ շինարարությունն արդեն ավարտված է: Օդանավակայանի հարակից տարածքներում բնակվելու համար գյուղեր են կառուցվում, իսկ ինքնաթիռը պատրաստվում է շահագործման:
Բացի զինվորականներից, նախատեսվում է օդանավակայանից իրականացնել քաղաքացիական թռիչքներ, որոնք կօգտագործվեն մարդասիրական նպատակներով:
Նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը օդանավակայանը վերագործարկելու քաղաքական որոշման անհրաժեշտության մասին հարցին պատասխանեց. «Որքան ես հասկանում եմ, կան որոշակի քաղաքական հարցեր, որոնք գտնվում են եռակողմ համաձայնագրի քննարկման շրջանակներում։ Սակայն կա դրական միտում և հիմքեր, և հուսով եմ, որ մոտ ապագայում հարցը կլուծվի ամբողջությամբ»:
https://infoteka24.ru
Թարգ.՝ Մ.Զ.







