Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռազմագերիների հարցը չլուծվեց

11/01/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը իր ՖԲ էջում գրում է, –

Չորս ժամ  առանձնազրույցից հետո Ալիեւը հայտարարեց, որ ինքը բավարարված է եւ որ իրենց համար ամենակարեւոր հարցը՝ կոմունիկացիաների եւ տրանսպորտային արտերիաների ապաշրջափակման հարցը լուծված է։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ռազմագերիների հարցը չհաջողվեց լուծել։

 Հիշեցնեմ, որ Մոսկվա մեկնելուց առաջ Նիկոլ Փաշինյանը գրեց, որ իր համար նոյեմբերի 10-ի հայտարարության հետագա իրագործման առաջնահերթությունը գերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց, ինչպես նաեւ զոհվածների մարմինների լիարժեք փոխանակումն են։

Իսկ նիկոլականությունը խրոխտ հայտարարում էր, թե   որեւէ հարց չի կարող քննարկվել, եթե այդ հարցում չլինի կոնսեսուս։ Կոնսեսուս, ինչպես տեսանք, չեղավ, ու Մոսկվայում ստորագրված համատեղ հայտարարությունը բացառապես նոյեմբերի 10-ի խայտառակ թղթի 9-րդ կետի իրագործման ճանապարհային քարտեզն էր՝ կոմունիկացիաների ապահովում եւ տրանսպորտային ճանապարհների ապաշրջափակում։

Հա, չմոռանամ հիշեցնել, որ Նիկոլն ու իր արքունիքը ռազմագերիների ծնողներին գրեթե համոզել էին, որ իրենց որդիները  Բաքվում « чуть ли не» ինքնաթիռում նստած են ու հեսա-հեսա կհասնեին Երեւան,  եթե  իշխանատենչ ընդդիմությունը հանրահավաքներ չաներ։

Ավելին, ռազմագերիների մի քանի ծնող էլ, հիշում եք, հավատալով սույն թեզի կոնստանտ մեծություն լինելուն, եկան ու կառավարության դիմաց հանրահավաք անող ընդդիմադիրներիս ամոթանք տվեցին, թե ինչի՞ ենք խանգարում իրենց որդիներին վերադարձնող Նիկոլին։ 

Մինչդեռ, իրենց որդիների վերադարձին խանգարող մեկ մարդ կա ու այդ մեկ մարդու անունը Նիկոլ է։ Ու այդ  մեկ մարդն էր, որ նոյեմբերի  10-ին ստորագրված կապիտուլյացիայի թղթում, երբ հանձնում էր Արցախը, չկարողացավ գոնե  հանձնված Արցախի դիմաց մի տող ամրագրեր, որ մեր ռազմագերիները առանց որեւէ նախապայմանի եւ օր առաջ պիտի վերադարձվեն։

Ու քանի որ չարեց, Ալիեւը հայտարարում է, որ գերեվարվածները դիվերսանտներ են, իսկ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն ու ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչը  նամակների տեղատարափով  միջազգային հանրությանը համոզում են, որ Հադրութի շրջանում  հակաահաբեկչական գործողություն են իրականացրել ու   գերեվարված  62 շիրակցիները դիվերսանտներ են։

Մինչդեռ, գերեվարված մեր հայրենակիցները ռազմագերիներ են եւ Ժնեւի 3-րդ կոնվենցիայով նրանք չեն կարող  որեւէ քրեական հետապնդման ենթարկվել կամ կալանավորվել, ու  պետք է անհապաղ ազատ արձակվեն  եւ վերադարձվեն հայրենիք։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Բոլորը բոլորի դիմաց» բանաձևը այս պահին աշխատում է միայն Բաքվի օգտին․ Անժելա Էլիբեգովա

Հաջորդ գրառումը

Նախկին ոստիկանապետը նշանակվել է Պաշտպանության փոխնախարար

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

34 տարի առաջ ազատագրվեց հինավուրց հայկական Շուշին. Ստեփան Հասան-Ջալալյան

09/05/2026
Հրապարակախոսություն

Պետք է հաղթի առողջ բանականությունը. Արտակ Զաքարյան

08/05/2026
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
Հաջորդ գրառումը

Նախկին ոստիկանապետը նշանակվել է Պաշտպանության փոխնախարար

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
Նորություններ

Երբ լսում եք քաղհասարակություն բառը, ստուգեք ձեր գրպանները. Արման Գրիգորյան

08/05/2026

Էս պարոնը հայ-ադրբեջանական դիալոգի ամենաակտիվ մասնակիցներից է։ Դե էն դիալոգը, որի շրջանակներում պարբերաբար մեր քաղհասարակության ներկայացուցիչները Բաքու են գնում, նրանցն...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական